• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փայփայել փոփոխելու ավանդույթը

Տիգրան Պասկեւիչյան 13:15 | 17.08.2022
Տիգրան Պասկեւիչյան 13:15 | 17.08.2022
Protest electric yerevan

«Երեսուն տարում ըտենց էլ պետություն չսարքեցինք» արտահայտությունը կարդում կամ լսում ենք բոլոր այն դեպքերում, երբ արտառոց կամ ոչ այնքան արտառոց մի բան է պատահում, եւ մութ պատճառներն ու հանգամանքներն արագ բացատրելու կարիք կա։

Չգիտեմ՝ այդ կրկներգը հնչեցնողները Սովետի փլատակների վրա ինչպիսի պետություն են պատկերացրել, որ չեն գտել, բայց մի բան պարզ է՝ պետությունը վաղուց դարձել է բռնցքամարտի տանձ, որին հարվածներ հասցնելով՝ շատերը փորձում են պարպել բողոքն ու զայրույթը։

Այսպես մտածողներին պետք է հիասթափեցնեմ։ Մենք ունեցել ենք եւ այսօր էլ ունենք նորմալ պետություն։ Նկատի ունեմ գործառույթները, որոնք հատուկ են պետություններին։ Արդարադատություն (լավ կամ վատ, հիմնականում վատ), հարկային, մաքսային, սոցապ եւ այլ ծառայություններ, որ այլ երկրների նմանների համեմատ գուցե վատ չեն աշխատում, կրթություն, առողջապահություն (կարող էին լավը լինել), բանակ եւ դիվանագիտություն (եթե չդառնային խելահեղ առավելապաշտության զոհը)։

Բոլոր ոլորտներն ու կառուցվածքի բոլոր մասնիկները չթվարկեմ, կարծում եմ՝ արդեն պարզ է, որ պետությունը խոտանելու հիմնական պատճառը ոչ թե քաղաքացու նախանձախնդրությունն է, այլ ոչնչապաշտությունը՝ հիմնված քաղաքական գործընթացների որակի եւ պետության գործառույթների շփոթմունքի վրա։

Ընտրություններն, այո՛, կեղծվել են։ Ինչո՞ւ են կեղծվել, որովհետեւ չի ձեւավորվել քաղաքական դաշտ։ Ինչո՞ւ չի ձեւավորվել, որովհետեւ մեզանում (օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով) չկա քաղաքական մտքի բազմազանություն։ Հերոսների ու դավաճանների բաժանումն է տարիներ շարունակ եղանակավորել մեր ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Արցախի գերխնդրով պայմանավորված՝ սոցիալական տարրը դուրս է մնացել քաղաքականությունից՝ մեկուսացնելով նաեւ մարդուն։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ չենք կարողացել պետություն կառուցել։

Անգամ վատ ընտրություններով, քաղաքական տկար մտքով պետությունը կայացել է, եւ եթե այն վատն է, վատն է քաղաքակիրթ Արեւմուտքի պետությունների համեմատ։ Եվ լավ է, որ չենք համեմատվում նախկին ԽՄ երկրների հետ, ասենք՝ Ռուսաստանի, որտեղ նույն ու միեւնույն իշխանությունն է արդեն ավելի քան քսան տարի։

Ի դեպ, Ռուսաստանի հետ համեմատվելու համար պետք է նախ հասկանալ Ռուսաստանը։ Ռուսաստանը հասկանալու համար պետք է հանգամանորեն վերհիշել Սովետը։ Սովետը վերհիշելու համար պետք է հրաժարվել «Փուռթուլի բուդկա», «ցիրկի պեռաշկի» տիպի ռոմանտիզմից եւ ըմբռնել, թե ինչու եւ ինչպես հնարավոր եղավ աշխարհաքաղաքական բեւեռի լուրջ համարում ունեցող ահռելի երկրի փլուզումը։

Դրան նախորդել էր քայքայման գործընթաց, որը, բարեբախտաբար, մեզ չի սպառնում, որովհետեւ քայքայմանը նպաստող, դա արագացնող գործոնները, ինչպիսիք են միակուսակցական համակարգը, պլանային տնտեսությունը, փակ հասարակությունը, խոսքի եւ այլ ազատությունների սահմանափակումները, մեզանում առկա չեն, չեն էլ եղել։

Ժողովրդավարությունը մեր ընտրությունն է, բայց, ավաղ, դեռ կենսակերպը չէ։ Պետությունն անցած երեսուն տարիներին կառուցվել է համաձայն այդ ընտրության, եւ երբ եղել են դրանից խոտորվելու փորձեր, փողոցը, հրապարակը, փառք Աստծո, ընդդիմացել են։ Այսինքն՝ պահել ու փայփայել ենք մի բան, որը, չգիտես ինչու, օգտագործում ենք որպես ձախողումների եւ աղետների բացատրություն։

Կարո՞ղ էր արդյոք ավելին անել պետությունը 44-օրյա պատերազմի օրերին։ Կարող էր, եթե հակադրվեր օրվա իշխանության արկածախնդրությանը։ Բայց պետությունը՝ իբրեւ մեքենա, հակադրվելու գործառույթ չունի։ Նա կատարում է այն, ինչ հրահանգում է մեքենավարը, եթե անգամ նա հարբած է կամ խելագար։

Այն, ինչ կատարվում է այսօր (սկսած 2020-ի նոյեմբերի 10-ից), չի վտանգում մեր պետությունը, բայց նվաստացնում է մեզ՝ որպես ազգի։ Իր ապրած տունն ու թշնամու դրոշը նույն եռանդով այրողը չի կարող հավակնել քաղաքակիրթ ազգի տիտղոսին։ Սա հասարակության բնական արատն է, ոչ թե պետության։

Ունենք այն, ինչ ընտրել ենք՝ չհասկանալով, որ երկիրը պարտության տարած արկածախնդիրների խումբը (ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն) չի կարող ապագա երաշխավորել։ Ուրեմն պետությանը «քացու տակ գցելու» փոխարեն լավ կլինի մտածել քաղաքական վերափոխումների մասին։ Փոփոխելու ավանդույթը մեզնից դեռ ոչ ոք չի խլել։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուտերեշը կհանդիպի Զելենսկու եւ Էրդողանի հետ
հաջորդը
Տարածքի 70%-ը մաքրվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն