• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Հունիսին Հայաստանից ռեկորդային մեծ գումար է դուրս եկել

Արմինե Ավետյան 17:15 | 18.08.2022
Արմինե Ավետյան 17:15 | 18.08.2022
Dollar air

Այս տարի նախորդ տարիների համեմատ Հայաստան ոչ միայն մեծ գումար է մտել, այլեւ դուրս է եկել։ Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով միայն հունիսին մեր երկրից ռեկորդային՝ 231 մլն 236 հազար դոլարի արտահոսք է եղել։ Նախորդ բոլոր տարիներին չի եղել մի դեպք, որ մեկ ամսվա կտրվածքով այդքան գումար գնացած լիներ։

Իսկ 2022 թվականի հունվար-հունիսի տվյալներով Հայաստանից այլ երկրներ է տարվել շուրջ 894 մլն դոլար՝ 328 մլն դոլարով ավելի, քան անցած տարի է եղել։ ԿԲ-ի հրապարակած վիճակագրության համաձայն՝ միայն հունիսին 31,5 մլն դոլար գնացել է Ռուսաստան, մոտ 26,7 մլն դոլար էլ՝ ԱՄՆ։

Դատելով ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկատվության ամենամսյա հրապարակումից՝ գումարի ամենաշատ արտահոսքը միշտ դեպի այդ երկրներ է եղել։ Այնպես, ինչպես ներհոսքն է այդ երկու երկրներից ամենաշատը լինում։ Բայց ԿԲ-ի ներկայացրած բազմամյա վիճակագրությունը նաեւ ցույց է տալիս, որ այս տարի դեպի այս երկու երկրներ գումարի արտահոսքը շատ կտրուկ չի ավելացել։ Անցած տարիներին ամիսներ են եղել, որ Հայաստանից այս ուղղություններով ավելի շատ փող է գնացել։

ՌԴ-ի դեպքում, օրինակ, գումարի արտահոսքի որոշակի ավելացումը կարելի է բացատրել այդ երկրի քաղաքացիների՝ իրենց հարազատներին փող ուղարկելու հանգամանքով։ Հայտնի է, որ Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո ՌԴ տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ հիմնականում վճարունակ ծրագրավորողներ են տեղափոխվել Հայաստան։ Նրանք իրենց հարազատներին ամեն ամիս գումար են ուղարկում, ինչպես ՌԴ-ում աշխատող մեր հարազատներն են մեզ ուղարկում։

Ուրեմն ո՞ւր է գնացել մյուս 173 մլն դոլարը, դա Հայաստանից անգամ մեկ ամսվա արտահոսքի պարագայում մեծ գումար է։ ԿԲ-ն այս մասին վիճակագրություն սովորաբար չի հրապարակում, բայց եթե դիմում ես, տրամադրում է։ Եվ «Ալիք Մեդիան» փորձեց պարզել։

Մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ երրորդ խոշոր գումարը՝ 19 մլն 837 հազար դոլարը, գնացել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ 14 մլն 323 հազար դոլար ուղարկվել է Գերմանիա, իսկ 9,1 մլն դոլար էլ գնացել է Չինաստան։ Ներկայացված մյուս երկրներ շատ քիչ գումար է գնացել, օրինակ՝ Ղազախստան՝ 429 հազար դոլար կամ Թուրքիա՝ 937 հազար դոլար։

Բայց մեր գլխավոր դրամատունն ընդամենը 9 երկրների տվյալներ է տվել, արտահոսած գումարից 114,3 մլն դոլարի ուղղությունները չի տրամադրել։ Ոչ էլ նշել է, թե ինչ սկզբունքով է ընտրել այդ երկրները։ Եվ այնպես չէ, որ ներկայացրել է ամենախոշոր գումարների ուղղությունները։ Իսկ անհայտ ուղղությամբ գնացածն ահռելի գումար է՝ արտահոսքի կեսը։ Եվ հարց է առաջանում, թե ինչու ԿԲ-ն դրա վերաբերյալ մանրամասներ չի ներկայացնում կամ ինչ է թաքցնում։

Հազիվ թե եւս 50-60 երկրներ գումարներ են գնացել, եւ այնքան փոքր են եղել, ասենք՝ Ղազախստան ուղարկված 429 հազար դոլարից էլ քիչ, որ ԿԲ-ն հարկ չի համարել դրանք վեր հանել։ Չի բացառվում, որ պարզապես կան ուղղություններ, որտեղ մեծ գումարներ են գնացել, եւ դրանց բացահայտումը կարող էր լրացուցիչ հարցեր առաջացնել կամ հետաքրքիր պատմություններ բացահայտել։

Եվս մի հետաքրքիր նկատառում՝ Հայաստան եկած գումարի գերակշիռ մասը, ինչպես ներկայացրել ենք, ՌԴ-ից է գալիս։ Եվ ռուս-ուկրաինական պատերազմից հետո այդ հոսքը անգամներով է ավելացել՝ միայն հունիսին շուրջ 598 մլն դոլար անցած տարվա 200 միլիոնի փոխարեն։ Ճիշտ է, ԿԲ-ի ներկայացրած 9 երկրների շարքում ամենաշատը նորից ՌԴ է գնացել՝ 31,5 միլիոն դոլար, բայց ստացածի եւ ուղարկածի տարբերությունն ահռելի է։ Այնպես որ չենք կարող ենթադրել, որ արտահոսած գումարները ժամանակավոր բնակության եկած ռուսներն են իրենց երկիր ուղարկում։

Բայց չի բացառվում, որ այդ 114,3 մլն դոլարը ռուսական այլ շրջանակներ մեր երկրի միջոցով են դուրս հանում՝ շրջանցելով թե՛ արեւմտյան, թե՛ հենց Ռուսաստանի պատժամիջոցները։ Եթե այդպես լինի, ապա դա վատ կանդրադառնա մեր պետության վրա. Ռուսաստանի պատճառով Հայաստանն ինքը կհայտնվի Արեւմուտքի ուղղակի պատժամիջոցների տակ։ Չէ՞ որ ամիսներ առաջ ԱՄՆ-ը հայտարարել էր, թե որ երկիրը Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն տա, նրա նկատմամբ էլ կսահմանեն նույն պատժամիջոցները։ Եվ չի բացառվում, որ ՀՀ ԿԲ-ն հենց այդ վտանգի պատճառով չի ցանկանում բացահայտել, թե ուր են գնացել փողերը։

Չի բացառվում նաեւ, որ դրանք ՀՀ քաղաքացիների փողերն են, եւ մեր հայրենակիցները տարբեր պատճառներով դրանք երկրից հանում են։ ԿԲ-ն նաեւ մեզ փոխանցել էր, թե չեն կարող ասել՝ ովքեր են գումարներ դուրս տարել։ «ԿԲ-ում ըստ քաղաքացիության կամ իրավաբանական անձանց կատարված փոխանցումների վիճակագրություն չի վարվում»,- նշված էր պատասխանում:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը եւս տարօրինակ է համարում ԿԲ-ի այդ գաղտնապահությունը, նա համոզված է, որ այդպիսով մեր գլխավոր դրամատունը ցանկացել է ինչ-որ բան թաքցնել։ Ինչ վերաբերում է Հայաստանից գնացած փողերի մյուս ուղղություններին, դեպի ԱՄՆ արտահոսքը նա պայմանավորում է արտագաղթով։ Ասում է՝ մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են և տարբեր զարտուղի մեխանիզմներով, անգամ Մեքսիկայով այդ երկիր են գնում՝ գումարները փոխանցելով այդ ուղղությամբ։ «Նույնը վերաբերում է Եվրոպային։ Այսինքն՝ էմիգրացիոն հոսքերին զուգահեռ գնում է նաեւ փողը։ Իսկ ԱՄԷ-ն մեզ համար անծանոթ ուղղություն չէ, միշտ էլ հայերն այնտեղ առեւտրի գնացել են եւ փող են տարել։ Հիմա բավականին ակտիվացել է այդ երկրի անշարժ գույքի շուկան, մեր հայրենակիցներն այնտեղ բնակարան են գնում»,- ասում է Պարսյանը։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի որոշ դպրոցներում վրացերեն կուսումնասիրեն
հաջորդը
Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1,5 միլիոն ուղեւորի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն