• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փակե՛ք ձեր աչքերը

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 19.08.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 19.08.2022
Surmalu

Ի՞նչ կաներ ցանկացած, անգամ ոչ ժողովրդավարական հռչակված երկրի ղեկավարը, եթե իր երկրում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի նման պայթյուն եւ հրդեհ լիներ, իսկ ինքը գտնվեր, ասենք, որեւէ արտասահմանյան երկրում կամ թեկուզ սեփական երկրի որեւէ հեռավոր անկյունում։

Ճիշտ եք, նա (կամ նրա աշխատակազմը) կհայտարարեր, որ ընդհատում է այցը, բոլոր միջոցառումներին մասնակցությունը եւ վերադառնում է մայրաքաղաք։։

Ի՞նչ արեց «ժողովրդավարության բարձրագույն լիգայում գտնվող» երկրի «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանը, երբ օգոստոսի 14-ին՝ 13։23-ին, ստացվեց «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, հետագա հրդեհի մասին ահազանգը։ Ոչ մի արձագանք, մինչեւ հաջորդ առավոտյան ժամը մոտավորապես 8-ը, երբ այցելեց ողբերգության վայր։

Այսինքն՝ մոտ 20 ժամ Հայաստանի քաղաքացիները չգիտեին, թե երկրի գործող ղեկավարը՝ վարչապետը, որտեղ է, ինչ է անում, հետեւում է, արդյոք, դեպքերի ընթացքին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ նա այդ օրը Տավուշում էր եւ մասնակցում էր խաղողօրհնեքի արարողությանը։ Ի՞նչն է պատճառը, որ վարչապետը չընդհատեց այցը։ Իսկ գուցե ընդհատել եւ վերադարձե՞լ է Երեւան։ Հասարակությունը պիտի՞ իմանա դա։ Իսկ որ չի իմանում, իրավունք ունի՞ մտքովն ինչ ասես անցկացնելլու։

Մի՞թե շրջապատում մի խելքը գլխին մարդ չկար, որ հուշեր, թե հենց իր՝ վարչապետի վարկանիշի համար էր կարեւոր այցն ընդհատելու եւ Երեւան վերադառնալու մասին հայտարարությունը։

Իսկ գուցե վարչապետին ու նրա շրջապատին բնավ չի՞ հուզում այս պահի վարկանիշը, եւ նրանց չե՞ն հետաքրքրում հասարակական կարծիքն ու այն եզրակացությունները, որ կարող են անել մարդիկ՝ ոչ մի լուր չստանալով ողբերգության պահին վարչապետի գտնվելու վայրի ու պահվածքի մասին։ Եզրակացնե՞նք, որ նրան սեփական վարկանիշը հուզում է միայն նախընտրական շրջանում կամ էսպես՝ «մեկ է կրած ունենք», «ժողովրդից երկաթե մանդատ ենք ստացել, ոնց ուզում անում ենք»։

1999 թվականի հոկտեմբերի 27-ի նախճիրից հետո քանի՞ անգամ խմբագիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ» թերթը ծաղրած կլինի Ռոբերտ Քոչարյանին, որը հեռուստատեսությամբ ուղերձով հանդես չգալը բացատրեց «անթրաշ» լինելով։ Իսկ հիմա ինքը՝ Փաշինյանն այդպես էլ ոչ մի բացատրություն չտվեց։ Քսան ժամից ավելի։ Կիրակին ավելի՞ կարեւոր էր, թե՞ ինքն էլ «անթրաշ» էր։

Եվ այսքանից հետո զարմանալի՞ է, որ վարչապետի կուսակից ՔՊ-ականը՝ Երեւանի ավագանու անդամը, ցինիկ գրառում է անում ողբերգության մասին (չեմ կրկնում, որպեսզի այդ ցինիզմը չտիրաժավորեմ)։

Եվ արդեն անգամ զարմանալի չի թվում, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեմքի իբր տխրալի արտահայտությամբ հայտարարում է, թե աղետի վայր է եկել իբրեւ Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածու։ Աղետը ձեզ համար ՓիԱռ-ի միջո՞ց է, նախընտրական արշա՞վ, այ…

Վարչապետի պահվածքը աղետից հետո առաջին 20 ժամերի ընթացքում եւ հետագայում՝ մինչեւ կառավարության օգոստոսի 18-ի նիստը ոչ մի բառ չասելը (սուգ հայտարարելը խոսք ասել չի) վկայում են նաեւ բաց ու թափանցիկ աշխատելու լոզունգներով իշխանության եկածների ոչ բաց, ոչ էլ թափանցիկ աշխատանքի մասին։

Եվ նույն գործելաոճն է մրցույթներ եւ աճուրդներ կազմակերպելիս, նույն գործելաոճն է մեկ անձից գնումներ կատարելիս, նույն գործելաոճն է, որ արդեն չգիտեմ էլ ինչքան ժամանակ վարչապետը մամուլի խոսնակ չունի։

Իսկ ի՞նչ է հաղորդում կառավարության պաշտոնական էջի լրահոսը. «Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 . Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի ազգային տոնի առթիվ»: Նույն օրը՝ «ՀՀ-ԵՄ. Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը»։

Իսկ սրանց նախորդող լուրերը օգոստոսի 2-ով են թվագրված։ Տպավորություն է, թե կառավարությունը 13 օր ոչ մի բան չի արել։

Այս հոդվածը գրելը համընկավ կառավարության օգոստոսի 18-ի նիստի սկզբին։ Ուշադրություն դարձրինք դեպքի առթիվ Փաշինյանի հարցադրումներին. «մենք անհրաժեշտ տեխնիկայի, մարդկանց պակաս չենք ունեցել», «մենք բոլորին բուժել ենք անվճար», «ես դեռ 2020-ի օգոստոսին հանձնարարել եմ»…

Ես, մենք, ես, մենք…
Եվ միայն այսքանից հետո՝ կառավարության անունից ցավակցություն զոհվածների ընտանիքներին։

Պատկերացնում եմ, թե ինչեր կգրեին այսպիսի գործելաոճի մասին խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբագրած «Հայկական ժամանակ» թերթը, եթե նման բան եղած լիներ այլ իշխանության ժամանակ։

Իսկ հիմա՞։

Հիմա՝ փակե՛ք ձեր աչքերն ու ականջները, հարգելի՛ ընտրողներ եւ «երկու միլիոն վարչապետներ»։ Մի՛ փորձեք տեսնել, լսել ու քննարկել «ժողովրդի» վարչապետի գործելաոճը։ Նա երկաթե մանդատ ունի, ոնց ուզում, էնպես էլ աշխատում է։

Եթե դա է աշխատելը։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
27 կեղծ ահազանգ․ մեծ մասը՝ էլեկտրոնային նամակներով
հաջորդը
Որոնողական աշխատանքները վերսկսվել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն