• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գոնե բացատրեն՝ ո՞նց եմ առողջ

Մարիամ Սարգսյան 14:00 | 22.08.2022
Մարիամ Սարգսյան 14:00 | 22.08.2022
Hayk Manukyan

Հայկ Մանուկյանը մեկն է հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներից, որ այս տարի անցկացված վերափորձաքննության ընթացքում զրկվել են հաշմանդամության կարգից եւ դրա համար տրվող նպաստից: Նախկին զինծառայողն ընտանիքի հետ բնակվում է Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում:

Հայկը հիվանդություն է ձեռք բերել 2019-ին՝ պայմանագրային զինծառայության երրորդ տարում: Վիրահատել են, աշխատանքից ազատել ու սահմանել 3-րդ կարգի հաշմանդամություն, որի համար ամսական 45 հազար դրամ նպաստ է ստացել:

2020 թվականին, համավարակով պայմանավորված, վերափորձաքննություն չի եղել, եւ Հայկը շարունակել է ստանալ նպաստը: 2022-ի հունիսին Եղեգնաձորում անցկացված վերափորձաքննության ընթացքում նրան զրկել են հաշմանդամության կարգից՝ պնդելով, թե առողջ է: Նախկին զինծառայողի համար այդ որոշումն անընդունելի է: Նա պարբերաբար բժշկական ստուգումներ է անցնում, դեղեր ստանում, ու նպաստը որոշակիորեն բավարարել է միայն ճանապարհածախսին:

«Ես համաձայն չէի այդ որոշմանը, ասում են՝ զրկում ենք, առողջ եք, չեք համապատասխանում մեր չափանիշներին: Ես ուզում եմ, որ գոնե մի հիմնավորում ներկայացնեն, պատճառն ասեն, բացատրեն՝ ո՞նց եմ առողջ»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Հայկը:

Hayk ManukyanՆախկին զինծառայողը երեք անչափահաս երեխաների հայր է: Նրանցից երկուսը եւս առողջության խնդիրներ ունեն: Երեխաների դեպքում հաշմանդամության կարգ չի սահմանվել, բայց երկու տարի նպաստ են ստանալու: Հայկի կինը՝ Մերին, ասում է, որ վերափորձաքննություն անցկացնողներն էլ չեն թաքցրել՝ հիմնականում տրամադրված են զրկելու կարգերից:

Երեխաների նպաստները եւս միայն ճանապարհածախսի համար են բավականացնում: Ընտանիքն ավտոմեքենա չունի, Մերին ամսական մի քանի անգամ երեխաներին երթուղային տաքսիներով է մարզից Երեւան՝ հիվանդանոց հասցնում: Հայկն առողջության խնդիրներ ձեռք բերելուց հետո անաշխատունակ է դարձել, հիմա ամիսը մի քանի օր գյուղում տարբեր աշխատանքներ է անում, եթե հնարավորություն է լինում, բայց ստացած գումարը բավարար չէ ե՛ւ երեխաներին մեծացնելու, ե՛ւ առողջության խնդիրները լուծելու համար:

«Երեխաներիցս մեկին կրթության հատուկ պայմաններ են անհրաժեշտ, մյուսը հինգ տարեկան է, բայց դեռ չի խոսում: Մի երեխայիս էլ ստուգեցին, նորից առողջության խնդիրներ են նկատվել: Այս բոլոր հարցերով զբաղվել է պետք, բայց պետությունը մի բան էլ ամուսնուս հաշմանդամության նպաստից է զրկում՝ առանց որեւէ հիմնավորման»,- ասում է Մերին:

Կինը միայն երեխաների խնամքով է հասցնում զբաղվել: Հիմա ընտանիքի ամսական կայուն եկամուտը սոցիալական նպաստն ու երեխաների առողջության խնդիրների համար տրվող նպաստներն են՝ մոտ 100 000 դրամ: Թե դրանով ինչպես պիտի ապրեն, մյուս կողմից էլ՝ պատրաստվեն ձմռանը, երբ տանը կենցաղային մի շարք խնդիրներ կան, չգիտեն:

Hayk Manukyan homeՀայկ Մանուկյանը 2021-ի նոյեմբերի 12-ից Նախիջեւանի սահմանից անհետացած պայմանագրային զինծառայողի՝ Վահե Մանուկյանի եղբայրն է: Վահեի գտնվելու վայրի, ողջ լինել-չլինելու վերաբերյալ ո՛չ հարազատները, ո՛չ իրավապահ մարմինները ոչինչ չգիտեն մինչ օրս:

Այս հանգամանքը վերափորձաքննություն անցկացնողները հաշվի չեն առել: Ուղիղ են ասել՝ մեկը մյուսի հետ կապ չունի:

Հայկ Մանուկյանը հաշմանդամության կարգից զրկվելու վերաբերյալ իր դժգոհությունը ներկայացրել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն փոփոխության հույս չունի: Նախարարության պատասխանն այս ամիս է լինելու:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան-Արցախ ճանապարհը. նոր մանրամասներ
հաջորդը
Մերդինյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավթյանը՝ փոխչեմպիոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն