• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Համլետի հոր ուրվակա՞ն, թե՞ եղբայրասպան Կլավդիոս

Վահրամ Աթանեսյան 11:30 | 23.08.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 23.08.2022
image

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղաբաշխումից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությամբ իրավական առումով հաստատված շփման գծում առնվազն չորրորդ «սրացումն» արձանագրվեց։ Օգոստոսի 1-ի օրվա երկրորդ կեսին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը ծանուցեց, որ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ «խորհրդակցություն է հրավիրել», եւ «առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը»։

Նույն օրվա վերջին, ստույգ՝ 20:09-ին, Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը տարածեց հաղորդագրություն, որ «օգոստոսի 1-ին՝ 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիսարեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Հայկական կողմից կորուստներ չկան»։

Հաջորդ օրը նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրեց Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ, որը քննարկել է ինչպես շփման գծում իրավիճակը, այնպես էլ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի միջոցով Ադրբեջանի փոխանցած պահանջը «առաջիկայում երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ»: Մի քանի ժամ անց երեւանյան լրատվամիջոցներից մեկը գրեց, որ Ադրբեջանը «մինչեւ օգոստոսի 5-ը Լաչինի միջանցքի երթուղին փոխելու վերջնագիր է ներկայացրել»։

Արտառոց է, թե Լեռնային Ղարաբաղի գոյությունն իսկ պաշտոնապես մերժող Բաքուն ինչու է Լաչինի միջանցքում երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպելու պահանջը ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել Արցախի, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին։ Այստեղ ինչ-որ անտրամաբանություն կա։ Օգոստոսի 3-ին՝ շփման գծում հերթական սրացման երրորդ օրը, Արայիկ Հարությունյանը ստորագրեց մասնակի զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր։

Նույն օրը ՊԲ մամուլի ծառայությունը հայտնեց, որ «օգոստոսի 2-ին եւ լույս 3-ի գիշերը օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել։ Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել։ Իրավիճակի լիցքաթափման եւ հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության եւ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից շարունակվում են»։

Մի քանի ժամ անց, սակայն, պաշտոնական աղբյուրը հաղորդեց, որ «15:00-ի սահմաններում շփման գծի հյուսիսարեւմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետեւանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող, եւս 8 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Հետագա զարգացումների (թե ինչ է ակնարկվում, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի- Վ․ Ա․) վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ»։

Հաջորդիվ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «օգոստոսի 3-ին՝ 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը (ոչ թե նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության դրույթները-Վ․ Ա․), թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետներ, նռնանետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ», եւ արդեն հրապարակեց զոհված զինծառայողի երկու անուն, ինչպես նաեւ, որ «եւս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել»։

Հաղորդագրությունը կառուցված է այնպես, որ տպավորություն է թողնում, թե այդ օրը շփման գծի տարբեր հատվածներում մարտական լուրջ գործողություններ են ծավալվել։ Իրականում երկու զինծառայող զոհվել, մոտ երկու տասնյակը տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում թշնամու ԱԹՍ-ների հասցրած թիրախային հարվածների հետեւանքով։ Թե ում է ձեռնտու, որ հանրությունը լինի ապակողմնորոշված, մնում է ենթադրել։ Պետք է արձանագրել միայն, որ արդեն օգոստոսի 10-ին Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթ առաջ մասնակի զորահավաքի շրջանակում զինվորական ծառայության կոչված քաղաքացիներին զորացրելու մասին հրամանագիր է ստորագրել։

Ոչինչ չի մնում, քան իրավիճակը բնութագրել «թատրոն եւ թշվառներ»։ «Թատրոնի» չորրորդ՝ արյունալի արարը խաղարկվեց։ Ի՞նչ է սպասվում «թշվառներին»՝ ԼՂ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու հայ բնակչությանը։

Այս «շեքսպիրյան ողբերգության» մեջ ի՞նչ դեր է վերապահված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Չե՞ն կարող գոնե Համլետի հոր ուրվական լինել եւ հանրության ականջին փսփսալ ճշմարտությունը։ Թե՞ նրանք «եղբայրասպան Կլավդիոս» են։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ բնակիչների ազատ տեղաշարժը չի խոչընդոտվելու. ԱԱԾ
հաջորդը
Հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն