• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Հռչակագիր. արժանապատվության տեքստը

Տիգրան Պասկեւիչյան 13:00 | 23.08.2022
Տիգրան Պասկեւիչյան 13:00 | 23.08.2022
Independence Declaration

Ուզում էի հոդված գրել այսօրվա մասին։ Բացեցի Հռչակագրի տեքստն ու եւս մեկ անգամ կարդացի։ Ամեն անգամվա պես մտածեցի՝ նման շրջադարձ մեր պատմության մեջ երբեւէ չի եղել։

Չի եղել, որ մենք կենաց ասելու, հայրենասիրություն ասմունքելու, դառը բախտ ողբալու, մեզ անմեղ, բոլորին չար ու չկամ հռչակելու փոխարեն նստեինք ու տեքստ գրեինք։

Գրեինք՝ ինչ ենք ուզում։

Գրեինք՝ ուր ենք գնում։

Գրեինք՝ ուր կարող ենք հասնել։

Եվ չի եղել, որ մեր ուզածը ստացված լիներ, մեր ճամփան բաց լիներ, մեր նշանակետն այդչափ տեսանելի ու մոտ լիներ։

Այս տեքստում գրված ամեն ինչն իրականություն է դարձել։ Հիմա մի խելոք կասի՝ բա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշո՞ւմը, բա միացո՞ւմը։

Այս տեքստն ընդունելուց չորս տարի անց միացումը եղած-պրծած էր։ Եվս երեք տարի՝ դառնալու էր փաստաթղթավորված։ Բայց դա պետք է լիներ նույն միահամուռ կամքով, որով հասել էինք տեքստ գրելու օրվան։

1990 թվականի օգոստոսի 23-ին հրապարակը թնդում էր «Անկախությո՜ւն, անկախությո՜ւն» բացականչություններից։ Ութ տարի անց նույն հրապարակում մի քաղաքացի ռուս լրագրողին հարցազրույց էր տալիս, թե Լեւոնն ասել է՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», իսկ հիմա հողերն է հանձնում։

Մեր համախառն մտակերտվածքը, որ հունցված է «Մահ կամ ազատություն» ալյուրով, չէր կարող ընկալել «վերջը» առանց ընկնող վերջին զինվորի, չէր կարող ընկալել, որ «հաղթում է զուսպը, ինքնավստահը», չէր կարող ընկալել, որ որոշման տառ «միացում»-ի փոխարեն կարելի էր ստեղծել «միացում»-ի իրական նախադրյալ։

Նույնիսկ այս չընկալման եւ դրա աղետալի հետեւանքների պայմաններում բարեբախտություն է, որ տեքստը կա։ Տեքստ, որի կետերով կարելի է համրել մեր արժանապատվությունը։

Շնորհավոր Հռչակագրի օրը։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայից դուրս է բերվել ավելի քան 721 հազար տոննա հացահատիկ
հաջորդը
Բորելն Իրանի պատասխանը խելամիտ է համարել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն