• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Ամառային մի արձակուրդ՝ գրաֆիկական պատմությամբ

Աննման Մինասյան 14:12 | 24.08.2022
Աննման Մինասյան 14:12 | 24.08.2022
Gyumri book presentation

Օգոստոսի 22-ին Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում ներկայացվեց «Ամառային արձակուրդ. երկու կրակի արանքում» գիրքը, որը գրաֆիկական պատմություն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հարավային Ռուսաստանի եւ Ուկրաինայի բնակավայրերից տեղահանված հայ ընտանիքների անցած ճանապարհի մասին: Գրքում անդրադարձ կա նաեւ հայ ռազմագերիների ճակատագրին։

book Summer vacationԳրաֆիկական պատմությունը ստեղծվել է նկարիչ, կոմիքս-արտիստ Լեւոն Գյուլխասյանի եւ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի համագործակցությամբ՝ NED (National Endowment for Democracy) ամերիկյան կազմակերպության դրամաշնորհով: Հրատարակվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։

Ինչո՞ւ ամառային արձակուրդ։

book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation

1941 թվականի հունիսին 11-ամյա Արեւիկին ծնողներն ուղարկում են Ռուսաստան՝ հարազատների մոտ ամառային արձակուրդն անցկացնելու։ Սկսվում է պատերազմը: Բռնի տեղահանված ընտանիքի հետ ֆաշիստներն աղջկան էլ են տանում Գերմանիա՝ հարկադիր աշխատանքի:

Թվում է՝ արձակուրդը պետք է ավարտվեր պատերազմի հետ, բայց 1945-ից հետո հայ ընտանիքները նոր, անորոշ հեռանկարով կյանք են սկսում Շտուտգարտի Ֆունկերկազերնե զորանոցում։

book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation
book Summer vacation

Հինգ տարի մնալով այդտեղ, ստեղծելով կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ արտադրություններ, դպրոց, մշակութային եւ մարզական խմբեր, սպասում են «վճռի»։ Լինելով խորհրդային երկրի քաղաքացիներ՝ այս ընտանիքները կա’մ պետք է վերադառնային բնակության նախկին վայրերը՝ հայտնվելով ստալինյան բռնաճնշումների մսաղացում, կա’մ պետք է մնային պատերազմի լարած ծուղակում։

Պատահաբար հայկական ճամբար է այցելում ԱՄՆ բանակի եվրոպական զորախմբում որպես սննդի խորհրդատու ծառայող, Սան Ֆրանցիսկոյի «Օմար Խայամ» ռեստորանի սեփականատեր Ջորջ Մարտիկյանն ու տարաբախտ հայ ընտանիքներին խոստանում է տեղափոխել Միացյալ Նահանգներ։

Hayk Shekerjian & George Mardikian

աջից երկրորդը՝ Ջորջ Մարդիկյան, չորրորդը՝ Հայկ Շեքերջյան

Այս նպատակով նա իր համախոհներ իրավաբան Սուրեն Սարոյանի եւ ԱՄՆ բանակի գեներալ Հայկ Շեքերջյանի հետ ստեղծում է ANCHA (American National Committee for Homeless Armenians) կազմակերպությունը, որն ամերիկյան կառավարությանը համոզում է ապաստան տալ տեղահանված հայ ընտանիքներին, իսկ հայ համայնքին հորդորում նյութապես ու բարոյապես աջակցել նրանց։

Այսպիսով՝ Արեւիկի արձակուրդն ավարտվում է Կալիֆոռնիայում, որտեղից նա շուրջ քսան տարի անց առաջին անգամ գալիս է Հայաստան՝ ծնողներին այցելելու։

«Փորձել ենք ներկայացնել պատմության ամբողջ դրամատիզմը։ Դա առաջին հերթին հաջողվել է Լեւոնի ստեղծած պատկերներով։ Դրանց շնորհիվ ոչ միայն դրամատիզմն ունեցանք, այլեւ պատմական դեպքերի եւ մարդկանց ճակատագրերի ներդաշնակությունը»,- գիրքը ներկայացնելիս ասաց Տիգրան Պասկեւիչյանը:

Կերպարները ե՛ւ իրական են, ե՛ւ հորինված։ Հորինվածքը, սակայն, հավաստի է, որովհետեւ ձեւավորվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Հայաստանում ապրող ավելի քան տասն ականատեսների՝ «Վերսուս» ստուդիայի «Աշխարհների սահմանագծին» վավերագրական ֆիլմի համար տեսագրված բանավոր պատմությունների համադրումով։ Բացի այդ՝ յուրաքանչյուր մանրամասն ճշտվել է հետազոտական բավական երկար աշխատանքով։

«Այս գիրքը այսբերգի գագաթն է: Երբ սկսում էինք աշխատանքները, 20-30 էջի մասին էր խոսքը: Ասելիքն այնքան շատ էր, որ աճեց ու դարձավ լիարժեք գիրք»,- ասաց Լեւոն Գյուլխասյանը:

Նկարիչը, որը վերջին տարիներին տեղափոխվել է ԱՄՆ, Հայաստանում վաղուց է հայտնի իր կոմիքսներով՝ գրքային, ամսագրային հրապարակումներ, կոմիքս ակցիաներ, աշխատանք երիտասարդների հետ։ «Ամառային արձակուրդ»-ը նրա առաջին ծավալուն գործն է։

book Garbage truckՇնորհանդեսի ընթացքում Լեւոնը ներկայացրեց նաեւ իր ստեղծած նոր՝ «Զիբիլի ավտո 1970» երկլեզու գրաֆիկական պատմությունը, որը հրատարակվել է Միացյալ Նահանգներում։ Դա խորհրդային իրականության, պատմության եւ առօրյայի ծալքերը բացահայտող պատմություն է։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
7 շախմատիստուհիների հետ կիսում է 1-8-րդ տեղերը
հաջորդը
ՀՀ բարձրլեռնային գոտում աշխատողներին լրավճար կտրվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն