• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ի պաշտպանություն 2018-ի

Վարդան Հարությունյան 11:30 | 25.08.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 25.08.2022
protest

Ահագին ժամանակ է՝ փնովում են 2018-ի շարժումը։ Այսօրվա կորուստներն այդ շարժման հետ կապելով, որպես այդ շարժման հետեւանք ներկայացնելով` փորձում են արատավորել այն։ Մոռացության են փորձում տալ, որ այն օրինաչափ էր, տրամաբանական էր, որ չլինել չէր կարող։

Մեր մարդը միշտ էլ հանուն արժանապատվության ոտքի է կանգնել։ Միշտ էլ հրապարակ է դուրս եկել ու ասել իր խոսքը։ Չի էլ կարեւորել, թե հերթական ընդվզումն ինչ արդյունք է գրանցելու՝ կավարտվի հաջողությա՞մբ, թե՞ ոստիկանական մահակների հարվածներից կջախջախվի։ Կարեւորել է իր իրավունքը հաստատելը, հիշեցնելը, որ կանք մենք, որ համաձայն չենք, որ առիթի դեպքում վաղն էլ ենք դուրս գալու։

Երբ ընտրախախտումներով ու կեղծիքներով երկու ժամկետ իշխանություն ստացած ու իշխանության մնացած անձը, մարտի 1-ի կրակոցներով ու հեղված արյամբ իշխանության եկած անձը, բանտերը քաղբանտարկյալներով լցրած անձը, քաղկալանավորներով Արեւմուտքի հետ առեւտուր անող անձը, ջրցան մեքենաներով ու մահակներով խաղաղ ցույցեր ցրող անձը, ընտրակաշառքն օրինականացրած, քրեաօլիգարխիկ համակարգն ամրապնդած եւ այդ համակարգի վրա հենված անձը սահմանադրություն է փոխում ու հայտարարում է, թե անկախ մեր կամքից ու մեր ցանկությունից շարունակելու է իշխանավարել մեր երկրում, մնալու է այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա, 2018-ի ապրիլ-մայիսը չլինել չէր կարող։ Պետք է լիներ։ Նա պետք է մերժվեր։

2018-ի ապրիլ-մայիսն այդ մերժումն էր։ Այն մեր շարժումն էր։ Այն հազարավոր երիտասարդների ընդվզումն էր, որ լցրել էին իրենցով հրապարակը եւ հավատում էին՝ լավ է լինելու։ Վստահ էին՝ չի կարելի թույլ տալ, որ մեկ մարդը կամ մարդկանց փոքրիկ խմբակը տարիներով՝ մեր կամքին հակառակ տնօրինի մեր ճակատագիրն ու հայտարարի, թե ի հեճուկս մեզ շարունակելու է տնօրինել։

2018-ի ապրիլ-մայիսը համաժողովրդական ընդվզում էր, որ հասկանալի էր ոչ միայն մեր երկրում, նաեւ մեր երկրից դուրս։ Հասկանալի էր բոլորին եւ ընդունելի էր։ Այն մեր հեղափոխությունն էր, որ հաղթանակից անմիջապես հետո տապալվեց, որովհետեւ նրանք, ովքեր հեղափոխության առաջնորդությունը հանձն առան, խոստումնազանց դուրս եկան։

Պարզվեց աճպարարներ են սովորական, որոնց պետք էր իշխանություն ձեռք գցել։ Նրանք հրապարակում էին ոչ թե որպես մեզ համախոհ ու աջակից, ոչ թե մեր ձգտումներն ու մեր ծրագրերը կյանքի կոչելու նպատակով, այլ մեր հաշվին, մեր ձեռքերի վրա իշխանական պալատներ մտնելու համար։

Երբ այսօր հերթական աղետն է տեղի ունենում, երբ երկրի ներսում ու երկրից դուրս արդեն առօրեական դարձող նահանջներ ու պարտություններ են գրանցվում, մերժվածների ճամբարից ոգեւորված ձայնում են՝ տեսե՛ք, թե ինչ արեցիք դուք, դուք բոլորդ, որ 2018-ի ապրիլ-մայիսին հրապարակում էիք։ Այսօրվա տխուր վիճակը որպես իրենց արդարացում են դիտարկում։ Իբր՝ եթե մեզ չմերժեիք, եթե մենք շարունակեինք լինել, այսպես չէր լինի։

Այսպես գուցե չէր լինի, խնդիր չի։ Բայց չէր լինի նաեւ այն, ինչ մենք էինք ցանկանում։ Իսկ մենք ցանկանում էինք, որ մեր երկրում ընտրությունները չկեղծվեն, որ մեր ճակատագիրը թաղային հեղինակությունները եւ իշխանամերձ օլիգարխները չորոշեն, որ մեր երկրում օրենքի իշխանություն լինի։

2018-ի ապրիլ-մայիսին հրապարակում եղածներից ոչ ոք այսօրվա համար պատասխանատու չէ։ Բացի, իհարկե, նրանցից, ովքեր, ճարպկորեն օգտագործելով մեր շարժումը, չարաշահելով մեր վստահությունը, իշխանության եկան, բայց մեր ծրագրերը կյանքի կոչելուն ուղղված ոչ մի քայլ չարեցին։ Եղան անհաղորդ մեր ձգտումներին, արհամարհեցին մեր ծրագրերը, դարձան օտար ու ամեն ինչ տապալեցին։

Այսօրվա աղետի գլխավոր պատասխանատուն նրանք են, այլ ոչ այն արդարացի ընդվզումը, որ հասունացել էր եւ չլինել չէր կարող, ինչպես նաեւ նրանք են, ովքեր իրենց 20-ամյա գործունեությամբ հասունացրել էին այդ ընդվզումը, իսկ այսօր չարախնդում են։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մշտական տեղակայման 4 փեթակ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
հաջորդը
ՀԿ-ների հայտարարությունը բողոքի ցույցը խոչընդոտելու վերաբերյալ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն