• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Փոքր քայլ՝ տեսանելի արդյունքով

Աննման Մինասյան 13:00 | 25.08.2022
Աննման Մինասյան 13:00 | 25.08.2022
Mkrtchyans

2022 թվականի հունիսին «Ալիք Մեդիան» անդրադարձել էր Ախուրյան խոշորացված համայնքի Առափի գյուղում ապրող Մկրտչյանների բազմազավակ ընտանիքի սոցիալական, հոգեբանական, կենցաղավարման անթիվ-անհամար խնդիրներին:

Ընտանիքի մայրը՝ 30-ամյա Մարինե Յանգեյանն, ու չորս մանկահասակ երեխաներից երկուսը լուրջ հիվանդություններ ունեն: Բժիշկները չեն վիրահատում, քանի որ թերքաշություն ունեն:

Երեխաները քնում էին խարխուլ տան կոտրված ապակիներով պատուհանների տակ,  նրանց կյանքի եւ առողջության համար շատ վտանգավոր պայմաններում: Ախուրյան համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը առաջնահերթ էր համարել երեխաների կյանքի համար նախ անվտանգ, ապա դաստիարակող եւ զարգացնող միջավայր ապահովելը:

Մեր անդրադարձից օրեր անց հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Նահապետյանի միջնորդությամբ «Հայ օգնության ֆոնդի» (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն»-ը երկու ամսով ստանձնել էր երեխաների խնամակալությունը:

Shamiram Yeghiazaryan & Hripsime Nahapetyan

ձախից՝ Շամիրամ Եղիազարյան եւ Հռիփսիմե Նահապետյան

Բացի այդ՝ երեխաների խնդիրներից մշտապես քաջատեղյակ մանկավարժ, Ախուրյան համայնքի ավագանու անդամ Շամիրամ Եղիազարյանն ավագանու քննարկմանն էր ներկայացրել ընտանիքին անհապաղ աջակցություն ցուցաբերելու հարցը: Հատկացված գումարով փոխվել են Մկրտչյանների տան պատուհանները: Տիկին Եղիազարյանի աջակցությամբ որոշակիորեն հարթվել են ընտանիքում կոնֆլիկտները:

Ընտանիքին լքած հայրը՝ Հայկ Մկրտչյանն էլ Ռուսաստանից սկսել է գումար ուղարկել: Աշնանը վերադառնալու է. որոշել է տեր կանգնել ընտանիքին:

Mkrtchyans«Երեխաներին կորցնելու վախը միավորեց նրանց,- ասում է տիկին Եղիազարյանը,- բայց համարել, որ այս ընտանիքի հետ այլեւս անելիք չունենք, անիրատեսական է: Այժմ երեխաները վերադարձել են կոկիկ, մաքուր հագուկապով»:

Հռիփսիմե Նահապետյանը, որ մշտապես այցելել է երեխաներին, ասում է՝ ակնհայտ փոփոխություն կա նրանց թե՛ վարքագծի, թե՛ արտաքին տեսքի մեջ: «Մեծ ջանքերի շնորհիվ կենցաղավարության ու հիգիենայի առումով մի փոքր առաջընթաց կա նաեւ ընտանիքում, բայց հաճախակի ենք այցելելու, նրանց մենակ չենք թողնի»:

Սեպտեմբերից երեխաներից երկուսը կհաճախեն զարգացման կենտրոններ: Իսկ ուսումնական տարվա համար երեխաները գրենական պիտույքներ ու հագուստ են նվեր ստացել:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Էնդրյու Շոֆերին կփոխարինի Ֆիլիպ Ռիքերը
հաջորդը
Ազատությունն իր գինն ունի, որը զոհեր է պահանջում․ Մակրոն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն