• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

«Բյուրականցի» խխունջները՝ առաջինն ու միակը Հայաստանում

Մարիամ Սարգսյան 13:00 | 26.08.2022
Մարիամ Սարգսյան 13:00 | 26.08.2022
snails farm

Վահե Հախվերդյանը խխունջաբուծության մասին իմացել է մոտ երեք տարի առաջ: Հետաքրքիր ու բազմաթիվ հարցականներով այդ աշխատանքը մասնագիտությամբ ռեժիսոր Վահեին սկզբում մի քիչ անհավանական է թվացել, հետո գրավել է: Սկսել է մտածել իր ֆերման հիմնելու մասին:

Համացանցում մեկ տարվա փնտրտուքը եւ ուսումնասիրությունները, սակայն, ցանկալի արդյունքը չեն ապահովել: Տեղեկությունները համակարգված չեն եղել, մեթոդներն էլ հասկանալու համար միայն տեսական գիտելիքները չեն բավարարել: Համառ փնտրտուքը նրան հասցրել է Եվրոպա: «Խխունջաբուծությունը անասնապահության ճյուղ է, որում բազմաթիվ մեթոդներ կան, որոնք միմյանց հակասում են: Այդ հակասությունները հասկանալու, տարբերակելու համար էլ Հունաստան մեկնեցի՝ կրթություն ստանալու»,- «Ալիք Մեդիա»-ին իր անցած ճանապարհը ներկայացրեց Վահեն:

Վերադառնալով Բյուրականում հիմնադրել է Հայաստանի առաջին ու միակ խխունջաբուծական ֆերման՝ Sunny snails-ը:

Vahe HakhverdyanՎահեն չի թաքցնում՝ նոր բնագավառում հիասթափություններն ու դժվարությունները քիչ չեն, պետք է ամեն օր պատրաստ լինել նորը սովորելու: «Ցանկացած ոլորտում եւ հատկապես գյուղատնտեսության մեջ համառությունը շատ կարեւոր է»,- նշում է նա:

Նման ֆերմա հիմնելու եւս մի քանի փորձեր են եղել Հայաստանում, սակայն չեն հաջողել: «Ինձ համար այս պահին մեր արձանագրած ամենամեծ հաջողությունն այն է, որ ֆերման գոյություն ունի: Այս կետին հասնելը հեշտ չէր»,- ասում է ֆերմայի հիմնադիրը:

Հիմա խխունջաբուծական ֆերման Բյուրականում զբաղեցնում է 1500 քառակուսի մետր տարածք: Այդ տարածքին համապատասխան բերքի որակ ստացել են, հիմա աշխատում են անհրաժեշտ քանակը ստանալու ուղղությամբ: «Հենց կարողանանք ապահովել համապատասխան քանակը, կփորձենք մի քանի անգամ ընդլայնել նաեւ ֆերմայի տարածքը»,- նշում է ֆերմերը՝ հավելելով, որ դրա համար դեռ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետեւ անընդհատ աշխատանք ու փորձ է պահանջվում:

Ռեժիսորի մասնագիտությունն էլ գործին շատ է օգնում: Վահեն ասում է՝ դրա շնորհիվ շատ ավելի լավ է տիրապետում ամենատարբեր փոխհարաբերություններին: «Գյուղատնտեսությունը շատ ավելի փակ միջավայր է, եւ ռեժիսուրան մարդկանց հետ շփվելու հնարավորություն, փորձի ու գիտելիքի փոխանակման հարթակ է ապահովում»,- նշում է նա:

Հիմա խխունջների «թշնամիները» մկներն ու կաչաղակներն են: Ֆերմայի ցանցապատումն ամբողջական արդյունավետություն չի ապահովում, բայց պայքարը շարունակվում է:

snails farmՇուրջ մեկ տարի է՝ ֆերմայի տարածքում գործում է նաեւ համտեսի սրահ: Հյուրերը շատ են, խխունջների հանդեպ հետաքրքրությունը՝ մեծ: «Հյուրընկալում ենք թե՛ հայաստանաբնակների, թե՛ զբոսաշրջիկների: Գալիս են ե՛ւ խխունջների սիրահարները, ե՛ւ նոր համ փորձել ցանկացողները: Եթե մի անգամ այցելում են, հիմնականում մշտական հաճախորդ են դառնում»,- ասում է Վահեն, որ հասցրել է նաեւ խոհարարի մասնագիտությունը յուրացնել:

snails farmՎահեն հավատում է, որ խխունջաբուծությունը Հայաստանում մի օր կարող է գյուղատնտեսական տարածված ճյուղ դառնալ, սակայն դրա մասին խոսելը վաղ է համարում: Խնդիրներն այնքան շատ են, որ խխունջաբուծությունը դեռ երկրորդային հարց է. երկրում դասական անասնապահության, բանջարաբուծության զարգացման համար շատ աշխատանք կա անելու:

snails farm«Խխունջաբուծությունը, ի տարբերություն գյուղատնտեսության այլ ճյուղերի, ավելի արդյունավետ է ֆինանսական առումով, շատ ավելի մեծ եկամուտ է հնարավոր ստանալ, բայց մինչ այդ երկարատեւ համառ աշխատանք է անհրաժեշտ եւ փորձ: Հայաստանի գյուղերում խնդրահարույց վիճակ է. նախկինում հողերը սեփականաշնորհվել են, ու հիմա դրանք օգտագործել հնարավոր չէ: Ամեն մեկը մի կտոր հող է վերցրել, ո՛չ մշակում է, ո՛չ վաճառում է: Սրանք խնդիրներ են, որոնց լուծումն առաջնային է մյուս հարցերին հասնելու համար»,- ասում է Վահե Հախվերդյանը:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երթեւեկությունը կսկսվի խաղաղապահների բլոկ-պոստերի տեղակայումից հետո
հաջորդը
ՔՈՎԻԴ-19-ով վարակն ու մահացությունն աշխարհում նվազում է. ԱՀԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն