• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վայոցձորյան գյուղերի զարգացման «քաղցր» տարբերակը

Մարիամ Սարգսյան 13:00 | 27.08.2022
Մարիամ Սարգսյան 13:00 | 27.08.2022

«Լեռնային հրաշք մեղրը» մինչեւ սպառողի սեղանին հասնելը մի քանի տարվա բարդ, բայց հաջողված ճանապարհ է անցել: 2016 թվականն էր, երբ կանադական «ԱՏԳԵՆ Արմենիա» հիմնադրամն ու «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորում մեղվաբուծության զարգացման ծրագիր մեկնարկեցին: Գլաձոր բնակավայրից Նարեկ Սարգսյանն էլ, դառնալով ծրագրի պատասխանատուն, եղավ նաեւ առաջին շահառուն:

Narek SargsyanԾրագրի գլխավոր նպատակն է համայնքաբնակ ընտանիքներին, որոնք հետաքրքրված են մեղվաբուծությամբ, տալ հնարավորություն՝ դրանով զբաղվելու եւ եկամուտ ապահովելու: 2016-ին կայացած ծրագիրը հայտարարվեց նախնական: «Փորձում էինք հասկանալ՝ իմաստ ունի՞ Վայոց ձորում նման նախագիծ իրականացնել, հեռանկարայի՞ն է, թե՞ ոչ»,- հիշում է Նարեկ Սարգսյանն ու ոգեւորությամբ շարունակում՝ ամեն ինչ հաջող է անցել:

Նախնական փուլից հետո՝ 2017-ին, արդեն ընդգրկվել են Եղեգնաձորի շրջանի մի քանի գյուղեր՝ Չիվան, Մալիշկան, Արենին: Սա եւս պիլոտային է եղել՝ գյուղերի համագործակցության հնարավորությունները հասկանալու համար: Բոլոր շահառուներին ընտրել է Նարեկը: Մի քանի պայման են կարեւորել. ընտրված անձինք պետք է առնվազն նախնական տեղեկություններ ունենային մեղվաբուծությունից, պատրաստ լինեին մասնակցելու դասընթացներին:

honeyՆախագծով ընտրված շահառուներից յուրաքանչյուրին անվճար տրամադրել են 5-ական մեղվաընտանիք՝ փեթակով: Շահույթ չեն հետապնդում, բայց կարեւոր սկզբունք ունեն՝ բարեգործությունը շարունակական պետք է լինի: Յուրաքանչյուր շահառու իր բերքի 10 տոկոսը հատկացնում է կազմակերպությանը, որ վերջինս անապահով ընտանիքներին մեղր տրամադրի: Արդեն երկու անգամ էլ սահման՝ զինծառայողներին են հասցրել մեղրը: Շահառուներն իրենց տրամադրված փեթակները վաճառելու իրավունք չունեն:

Տարեցտարի մեծացել է թե՛ շահառուների, թե՛ նախագծին միացած համայնքների թիվը: Այժմ նախագծում Վայոց ձորի 12 համայնքի 30 շահառուներ՝ 218 մեղվաընտանիքով, ներկայացնում են 12 տեսակի մեղր:

2019-ին վայոցձորյան մեղրով ներկայացել են «Արմենիա էքսպո»-ին, հենց այդ ժամանակ էլ ընտրել ապրանքանիշի անունը: Բազմաթիվ են եղել համագործակցության առաջարկները տարբեր սուպերմարկետներից, կազմակերպություններից, սակայն այս փուլում, ըստ Նարեկի, դեռեւս ռիսկային է խոշոր պայմանագիր կնքելը. մեղրի անհրաժեշտ բերքն ապահովելու համար պետք է ընդլայնեն արտադրության ծավալները:

honey«Այժմ համապատասխան լիցենզիա ստանալու գործընթացում ենք, որ «Լեռնային հրաշք մեղրը» ներկայացնենք հնարավորինս շատ հարթակներում: Նպատակ ունենք տարեցտարի մի քանի անգամ մեծացնելու ծավալները»,- ասում է Նարեկը:

Կազմակերպիչները շահառուներին միայն մեղվափեթակներ ու մեղվաընտանիքներ տրամադրելով չեն սահմանափակվում: Ծրագրի մասնակիցները պարբերաբար մասնակցում են դասընթացների, հմտանում մեղվաբուծության մեջ, ստանում ոլորտին վերաբերող նոր գիտելիքներ: Դասընթացները Նարեկն է անցկացնում, ինքն էլ վերապատրաստումների է մասնակցում:

Տասներկու տարեկանից մեղվաբուծությամբ զբաղվող Նարեկը վստահեցնում է՝ դրանով հնարավոր է շատ մեծ եկամուտներ ստանալ: «Ես մեր շահառուներին անընդհատ ասում եմ՝ մեղվաբուծությունը դիտարկեք ոչ թե որպես առօրյա զբաղմունք, այլ բիզնես, որով մեծ հաջողությունների կարող եք հասնել»,- նշում է նա:

Գյուղացիները ստացել են անհրաժեշտ բոլոր գործիքները՝ ոլորտում առաջընթաց գրանցելու եւ առանց դժվարությունների աշխատելու համար: Կազմակերպիչները խոշորացված համայնքներին նաեւ մեղրաքամներ են տրամադրել, որոնցից գյուղացիներն անվճար են օգտվում: «Մենք տալիս ենք ոչ թե այդ օրվա ապրուստը, այլ աշխատելու եւ պարբերական եկամուտ ստանալու հնարավորություն»,- նշում է ծրագրի պատասխանատուն:

honey2021-ին նախագծի կազմակերպիչների եւ «Թեքեյան» մշակութային կենտրոնի համագործակցությամբ ծրագրին է միացել նաեւ 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանված եւ Վայոց ձորի տարբեր համայնքներում վերաբնակեցված 9 շահառու: Նրանք եւս ստացել են 5-ական մեղվաընտանիք՝ փեթակով:

Արցախի Բերձորի շրջանից Վայոց ձորի Մալիշկա համայնքում վերաբնակեցված Մուրադ Փալանջյանն այդ շահառուներից մեկն է: Նա Արցախում երկար ժամանակ զբաղվել է մեղվաբուծությամբ, բայց այս ծրագրին միանալով նոր գիտելիքներ ու հնարավորություններ է ձեռք բերել:

Մուրադը կարեւորում է հատկապես նոր ծանություններն ու մարզում ինտեգրվելու հնարավորությունը: «Ծրագիրը նպաստել է ոչ միայն նոր կյանք սկսելիս զբաղմունք ու եկամտի աղբյուր գտնելու, այլեւ նոր միջավայրին հարմարվելու, ընկերներ ձեռք բերելու հարցում: Արցախից նաեւ մեր մեղվափեթակներն ենք տեղափոխել: Մեզ օգնում են նաեւ մեղրի սպառման հարցում, կարողանում ենք հարթակներ գտնել վաճառքի համար»,- նշում է Մուրադը:

Նարեկը վստահ է՝ մեղվաբուծության զարգացումը կարող է էապես ազդել նաեւ մարզից արտագաղթի ցուցանիշների վրա: Երիտասարդները գյուղերը լքում են հիմնականում աշխատանք եւ եկամտի աղբյուր չունենալու պատճառով, բայց նման ծրագրերը կարող են մեծ փոփոխություններ բերել: Իրենք էլ բաց են համագործակցության համար այն անհատների ու կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կունենան ներգրավվելու ծրագրում՝ նպաստելու համայքների զարգացմանը: Սեպտեմբերին կայանալիք «Մեղրի տոնը Երեւանում» ծրագրում «Լեռնային հրաշք մեղրը» նույնպես ներկայանալու է իր տաղավարով:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Հացահատիկի միջանցք» համաձայնագիրը՝ գործողության մեջ
հաջորդը
Եթե ԱԷԿ-ի հովացման համակարգը խաթարվի, աղետ կլինի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն