• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գունավորելով հայ գյուղի դիմագիծը՝ քաղաքը գյուղ տանել

Մարիամ Սարգսյան 16:47 | 29.08.2022
Մարիամ Սարգսյան 16:47 | 29.08.2022
Hay gyugh project

Գյուղերը կարող են ոչ միայն չդատարկվել, այլեւ զարգանալ, եթե դրանցում ակտիվանա գյուղական զբոսաշրջությունը, վստահ է Ստելլա Սարուխանյանը: «Հայ գյուղ» սոցիալական ձեռնարկությունը ղեկավարող Ստելլան, որ եղել է Հայաստանի գյուղերի մեծամասնությունում, քաղաքը գյուղ տանելու ծրագիր է իրականացնում:

Ստելլան գյուղական կյանքով սկսել է հետաքրքրվել դեռեւս տասը տարի առաջ։ Մայրը «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահն է, ինքն էլ տարիներ շարունակ եղել է ամենատարբեր համայնքներում, ծանոթացել բնակիչների հետ, ուսումնասիրել գյուղերի ներուժը:

«Գյուղն ու գյուղացուն սկսեցի ճանաչել ներսից՝ առօրյայով, հոգսերով, խնդիրներով ու ակնկալիքներով»,- «Ալիք Մեդիա»-ին ասում է Ստելլան:

Սոցիալական ձեռնարկության նախագահը սկսել է տարբեր ծրագրեր իրականացնել Հայաստանի հիմնականում սահմանամերձ գյուղերում, հետո ծրագրերի շրջանակն ընդլայնվել է: Նախագծի հիմնական նպատակը, սակայն, գյուղերը ճանաչելի դարձնելն է, որի հիմնական գործիքը Ստելլան համացանցն է համարում: «Համացանցը ճիշտ օգտագործելու դեպքում հնարավոր է բոլոր ռեսուրսները տանել անգամ ամենահեռավոր գյուղ, կապել գյուղն ու քաղաքը, քանի որ մեկն առանց մյուսի ապրել չի կարող»,- նշում է նա:

Hay gyugh projectԸնտրված գյուղերում բնակիչների հետ նա դասընթացներ է անցկացնում, սովորեցնում գյուղական զբոսաշրջության, ագրոտուրիզմի, էկոտուրիզմի հմտություններ։ Բացի այդ՝ գյուղացիներին տրամադրում են բարձրարժեք մշակաբույսերի սերմեր, սովորեցնում աճեցնել: 44-օրյա պատերազմից հետո «Հայ գյուղի» թիրախում Սյունիքի մարզի բնակավայրերն են՝ առավել խոցելի լինելու պատճառով:

Hay gyugh project«Այնտեղ գյուղեր ունենք, որոնցում ընդամենը 8 մշտաբնակ ընտանիք կա: Հայաստանի հեռավոր գյուղերը, որոնք ունեն 30 եւ ավելի քիչ ընտանիքներ, 20-30 տարի հետո այլեւս չեն լինի, գյուղը կմահանա, եւ Հայաստանը կվերածվի Երեւանի ու երեւանամերձ մարզերի»,- նշում է Ստելլան, բայց հավատացնում՝ զբոսաշրջության զարգացումը կարող է կանխարգել դա:

Ներքին տեղաշարժի ցուցանիշները նվազեցնելու համար պետք է երիտասարդներին տալ գործիքներ՝ ծննդավայրերում մնալու եւ այնտեղ աշխատանք գտնելու: «Ծնողները մտածում են երեխաներին օր առաջ հանել գյուղից, բայց եթե սովորենք գյուղական զբոսաշրջությունը զարգացնել, այս խնդիրն էապես կլուծվի: Այս ոլորտը ծախսատար չէ, որովհետեւ յուրաքանչյուր գյուղացու տուն կարող է դառնալ նրա բիզնես կենտրոնը»:

Stella SarukhanynaՈլորտի զարգացման համար Ստելլան կարեւորում է սոցիալական մտածելակերպը. գյուղական զբոսաշրջության գաղափարը պետք է վարակիչ դառնա: Այդ դեպքում ռեսուրսները կսկսեն ամբողջ գյուղին գալ, ոչ թե մեկի տուն: Օրինակ՝ եթե գյուղ այցելի զբոսաշրջիկների քսանհոգանոց խումբ, կտեղավորվի գյուղական մի քանի տներում, եւ ավելի շատ ընտանիք գումար կվաստակի:

«Խնդիրներից մեկն էլ այն է, որ մենք միասնական ենք աղետի ժամանակ, բայց ոչ հաջողության: Եթե գիտակցենք, որ շատ ավելի կարեւոր է հաջողության դեպքում իրար սատարելը, մեծ արդյունքներ կգրանցենք: Եթե մեկը հաջողում է, պետք է ներգրավի համագյուղացիներին, հարեւաններին»:

Գյուղական զբոսաշրջության զարգացման համար պարտադիր չէ, որ տվյալ տարածքում հարուստ պատմամշակութային ժառանգություն լինի, այն ձեւավորվում է հենց գյուղացու՝ անձի շուրջը: Հյուրը գյուղում գտնվելու ընթացքում ապրում է նրա առօրյայով ու կտրվում քաղաքային աղմուկից: Ստելլան կարեւորում է նաեւ միջմարզային շփումները:

«Մենք մի քիչ «գավառական» հայրենասիրություն ունենք. տավուշցին սիրում է Տավուշը, լոռեցին՝ Լոռին, վայոցձորցին՝ Վայոց ձորը, մի մարզը մյուսի հետ բարեկամություն չի անում, չենք այցելում միմյանց գյուղեր, չենք ճանաչում իրար: Մեր նպատակը նաեւ այն է, որ մարզերն իրար հետ բարեկամություն անեն»:

Hay gyugh projectԱյս ամենին զուգահեռ «Հայ գյուղը» գունավորում է հայ գյուղը: Ստելլան տարբեր գյուղերում բնակիչների հետ ներկում է նրանց տների դարպասները՝ պայծառացնելով գյուղերի «դիմագիծը»: «Մեր գյուղերը հիմնականում շատ գորշ են. ժանգոտ դարպասներ, փակ կողպեքներ, մոլախոտով պատված արահետներ: Մենք ներկում ենք դարպասները՝ դրանց նոր շունչ տալով: Փոքր բան է թվում, բայց գյուղացիների տրամադրության ու հոգեբանության վրա շատ է ազդում»,- ասում է Ստելլան:

Նախագծի կարեւոր սկզբունքը մեկն է՝ գյուղացուն տալ ոչ թե օրվա ապրուստ, այլ գիտելիք ու գործիք՝ պարբերական եկամուտ ստանալու համար: «Ես դեմ եմ օգնություն բաժանելուն, 30 տարիների փորձը ցույց է տվել, որ դա դեգրադացնում է: Կարող ենք տալ բահը, տնկին, սածիլը, սերմը ու օգնել մարդուն աշխատելու»:

Տարիների ընթացքում որոշ խոչընդոտներից եւս չեն խուսափել: Տարբեր գյուղերում բնակիչները «Հայ գյուղին» ուրախությամբ, գյուղապետները «սվիններով» են ընդունել, թե եկել, մեր գյուղում ինչեր եք անում: Ստելլան հիշում է, երբ Սյունիքի գյուղերից մեկում մանկապարտեզի՝ տարիներ շարունակ չլուծված ջրի խնդիրն էին կարգավորել, ու գյուղապետարանից արձագանքել էին, որ գյուղում ոչինչ չանեն:

Hay gyugh project«Գյուղապետներից շատ բան է կախված, որ հաճախ չեն անում: Գյուղացին իրեն իր գյուղի տերը պետք է զգա: Երբ այդպես չի լինում, թողնում գնում է: Մենք հենց այդ գաղափարն ենք տարածում»,- ասում է Ստելլան ու համոզված եզրափակում՝ գյուղերի զարգացման հեռանկարը տեսանելի կլինի նվիրված աշխատանքի շնորհիվ:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի նախագահը մտադիր չէ հանդիպել Ջո Բայդենի հետ
հաջորդը
Քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն