• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եթե այսպես է գրվում պատմությունը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 30.08.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 30.08.2022
Maral Najarian in Beirut

2020 թվականի նոյեմբերի 10-ին հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ գերեվարվել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ «Մարալ Նաջարյանը գերեվարվել է նոյեմբերի 10-ին Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու»։

Նրա գտնվելու տեղի մասին առաջինը տեղեկացրեց Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։ «Իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք առեւանգվել նոյեմբերի 10-ին։ Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի (իրականում՝ Գոբուստանի-Վ․Ա․) բանտը։ Շատ մեծ բանտ է՝ մի քանի մասնաճյուղերով։ (Բնագրում այդ բառն է օգտագործված, հավանաբար՝ մասնաշենքերի փոխարեն-Վ․Ա․)։ Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի (Գոբուստանի) բանտի 3-րդ մասնաշենքի 2-րդ հարկի 213 խցում։ Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- 2021 թվականի հունվարի 21-ին ասել է Դավիթ Շահնազարյանը։

Իշխանության ներկայացուցիչներից Մարալ Նաջարյանի մասին խոսել է Զարեհ Սինանյանը․ «Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որեւէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։ Մարալն իր ազգականի հետ (խոսքը նույն Վիգեն Էքուաջյանի մասին է-Վ․Ա․) նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել են Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի եւ անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները եւ կամ ասում էին, որ գերի են վերցրել նրան, կամ էլ՝ որ սպանել են»։

Սինանյանի ասածից հասկացվում է, որ 44-օրյա պատերազմից առաջ Մարալ Նաջարյանը բնակվել է Շուշիում։ Ինքը՝ Մարալ Նաջարյանը նույնպես ասում է, որ իրերը վերցնելու համար գնացել են Շուշի, քաղաքի մուտքի մոտ ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել են, ապա՝ գերեվարել։ Նա ասում է, որ հավատացել է «մերայիններուն» եւ չի պատկերացրել, թե Շուշին ադրբեջանցիներին է անցել։

Այս տեսահարցազրույցում Մարալ Նաջարյանը Վիգեն Էքուաջյանին անվանում է «ընկեր» եւ ավելացնում, որ նրա հետ մի քանի տարի ապրել է, ցավում է, որ հավանաբար այլեւս չեն կարող ամուսնանալ, որովհետեւ ադրբեջանական դատարանը նրան որպես «վարձկանի» դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Մարալ Նաջարյանը տեսահարցազրույց է տվել գերությունից ազատվելուց հետո, երբ կրկին այցելել է Հայաստան 2021-ի օգոստոսին։ Մինչ այդ, սակայն, հայկական մամուլում տեղ են գտել նրան վերաբերող բազմաթիվ հրապարակումներ։ «Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն՝ Բեյրութ։ Նա եւ Վիգեն Էքուաջյանը անհետացել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ հրադադար հաստատելուց անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին (այլ տվյալներով՝ 11-ին)»։ Այս տեղեկությունը շատ ուշագրավ է։ Այնտեղ Վիգեն Էքուաջյանը ներկայացված է որպես «տաքսիստ»։

Հայկական ոչ մի աղբյուր չի նշում, որ Մարալ Նաջարյանը Բաքվից Լիբանան է հասել՝ կանգառ կատարելով Ստամբուլում, ինչը հաստատում է վերոնշյալ տեսահարցազրույցը։ Ուշադրության է արժանի նաեւ այս տեղեկությունը․ «Բեյրութահայ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն՝ Բեյրութ։ Նա բնակվում էր Շուշիում եւ նախորդ տարվա նոյեմբերից գտնվում էր ադրբեջանական գերության մեջ։ Դա (Մարալ Նաջարյանի տունդարձը-Վ․ Ա․) հնարավոր է դարձել նաեւ ռուս ընկերների՝ Մոսկվայի իշխանությունների ներկայացուցիչների եւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի շնորհիվ»։

Որքանով է հավաստի այս տեղեկությունը՝ այլ աղբյուրներից հերքում կամ հաստատում չկա։ ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթը, հղվելով ՀՅԴ Լիբանանի ԿԿ պաշտոնական ֆեյսբուքյան էջին, գրել է, որ Մարալ Նաջարյանը գերությունից ազատվել եւ հայրենիք է վերադարձել ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունու հետեւողական աշխատանքի շնորհիվ։  Իսկ մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ 120 օրվա ադրբեջանական գերությունից Լիբանան վերադարձած Մարալ Նաջարյան-Ռաուտային այցելել է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին։

Ինչ խորհուրդ ունի Մարալ Նաջարյանի երկրորդ՝ Ռաուտա ազգանունը՝ չխորանանք եւ համարենք, որ դա նրա անձնական գաղտնիքն է։ Բայց երբ այս չհամակարգված, չվերլուծված տեղեկատվությանը փորձենք նայել օտար լրագրողի, մեկնաբանի հայացքով, ի՞նչ եզրակացության կհանգենք։ Դժվար է պատասխանել։ Այդուհանդերձ, մի՞թե այսպես է գրվել մեր ամբողջ պատմությունը։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«3+3» ձեւաչափով հաջորդ հանդիպումը՝ Իրանո՞ւմ
հաջորդը
Սեւանի օրը Սեւանի ընկերների հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն