• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սեւանի օրը Սեւանի ընկերների հետ

Մարի Չաքրյան 12:00 | 30.08.2022
Մարի Չաքրյան 12:00 | 30.08.2022
Sevan

Սեւանը հատուկ օր ունի: Լճի պահպանության եւ բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին որոշմամբ ՀՀ Կառավարությունը 1999-ին ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարել է Սեւանա լճի օր:

Գեղարքունիքի մարզում այդ առիթով օգոստոսի 28-ին «Շրջակա միջավայր եւ առողջություն» ՀԿ-ն «Սեւանի ընկերներ» ծրագրի շրջանակում Սեւանի պահպանությանը նվիրված միջոցառումներ էր կազմակերպել: Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի՝ Քասախի եւ Դրախտիկի միջնակարգ դպրոցների 7-12-րդ դասարանների 60 աշակերտները մաքրել են ափամերձ տարածքները:

Sevan«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը աշակերտներին շրջակա միջավայրի պաշտպանության, մասնավորապես՝ թափոնների կառավարման, տեսակավորման ու վերամշակման մասին ուսուցողական նյութեր է տրամադրել:

Հարցեր եւ առաջարկներ

Ափամերձ արածքները մաքրելուց հետո աշակերտները թափոնների կառավարման, տեսակավորման ու վերամշակման, ինչպես նաեւ «Սեւանա լճի արդի խնդիրների ու լուծումների» մասին շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանի եւ EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելի հետ քննարկում են ծավալել:

Aram MeymaryanԱշակերտները հետաքրքրվել են՝ ինչու գյուղերում չկան տեսակավորման աղբամաններ, ինչու չեն տեղադրվում լճի ջրի մաքրման ֆիլտրեր, ստուգվում են արդյոք մերձափնյա օբյեկտների ջրի մաքրման համակարգերը, ինչ քայլեր են ձեռնարկվում ապօրինի ձկնորսության կանխարգելման համար, որքանով է արդարացված Սեւանի ավազանում գետերի վրա ՀԷԿ–երի կառուցումը։

Աշակերտներն առաջարկել են լճի խնդիրների մասին պատմող տեղեկատվական վահանակներ տեղադրել ամենուր, կարճ տեսահոլովակներով ցուցադրել էնդեմիկ տեսակների ու ջրային էկոհամակարգի պահպանության կարեւորությունը:

SevanԱռաջարկել են նաեւ թափոնների տեսակավորում իրականացնել համայնքներում՝ տեղադրելով համապատասխան աղբամաններ: Փոխնախարարը պատանիներին պատմել է լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրերի մասին, ընթացիկ աշխատանքների թվում անդրադարձել ձկնապաշարի վերականգնման եւ մաքրման կայանների տեղադրման հարցերին։

Համատեղ լուծումներ՝ նաեւ ինտերակտիվ խաղի միջոցով

Օրվա եզրափակիչ միջոցառումը տեղի է ունեցել Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում՝ «Սեւանի աղերսը» էկո-կրթական թատերական ներկայացմամբ:

Sevan«Արեգունի» ՀԿ-ն մեծ ջանքեր է դրել Սեւանի հիմնախնդիրներն այս կերպ հանրությանն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաեւ համատեղ լուծումներ փնտրելու համար՝ այդ գործում ինտերակտիվ խաղի միջոցով ներգրավելով նաեւ հանդիսատեսին:

SevanԹատերական ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել ընդամենը մեկ ամիս առաջ ու արդեն համբավ է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի բնակիչների շրջանում: Ներկայացումը դիտել են Ճամբարակի ու Լճաշենի 350-ից ավելի երեխաներ ու նրանց ծնողները: Սեպտեմբերին ներկայացումը կշրջի Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներով:

«Սեւանի ընկերներ» նախաձեռնությունն իրականացնում է «Շրջակա միջավայր եւ առողջություն» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ու Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում։

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե այսպես է գրվում պատմությունը
հաջորդը
Երկու հայ շախմատիստուհիներ հաղթել են ԵԱ-ի 9-րդ տուրում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն