• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նոր ավտոբուս Լոռու սմարթ համայնքից դեպի մարզկենտրոն

Տաթեւիկ Ճուղուրյան 11:45 | 31.08.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 11:45 | 31.08.2022
new bus in Lori

Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցում նոր, հաշմանդամներին հարմարեցված ավտոբուս է գործարկվել։ Այն մարզի տրանսպորտային ցանցի բարելավմանն ուղղված խոշոր ծրագրի բաղադրիչ է, որն իրականացնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ։

Ավտոբուսը սպասարկելու է Դսեղ-Վանաձոր երթուղու վրա գտնվող յոթ բնակավայրեր՝ կանգառներ ունենալով նաեւ Դեբետում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի եւ Դսեղի առողջության կենտրոնի մոտ։ Դսեղ-Վանաձոր երթուղու բնակավայրերում կառուցվելու է չորս նոր կանգառ, տեղադրվելու է կանգառի երկու նշան՝ չվացուցակի վերաբերյալ տեղեկությունը հասանելի դարձնելու ուղեւորներին։

Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնելու միջոցառումը օգոստոսի 29-ին մեկնարկել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, որտեղից էլ միջոցառման հյուրերը՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, նոր ավտոբուսով ուղեւորվել են դեպի Դեբետի վարչական շենք։ Այստեղ ավտոբուսը հանձնվել է «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին։

new bus in LoriԱվելի վաղ՝ մարտին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու Ճապոնիայի դեսպանատունը ստորագրել էին համաձայնագիր, որով Ճապոնիայի դեսպանատունը 90000 ԱՄՆ դոլար էր տրամադրել Լոռու հասարակական տրանսպորտի ցանցն արդիականացնելու համար։ Նախաձեռնության շրջանակում է ՔՈԱՖ-ը գնել նոր ավտոբուսը՝ շարունակելով ՍՄԱՐԹ գյուղում՝ Դեբետում կառուցված ավտոբուսի կանգառի ծրագիրը։

Korioun KhatchadourianԵնթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ ՔՈԱՖ-ը նաեւ խթանում է թվային տեխնոլոգիաների կիրառումը. մշակվող բջջային հավելվածը (coaf.org coaf@coaf.org +374 10 502076) ուղեւորության վերաբերյալ տեղեկություն ստանալու եւ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն կտա։ Բնակիչները նաեւ կկարողանան ձեռք բերել ուղեւորության լիցքավորվող քարտեր։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գորբաչովը, հայերը եւ Ղարաբաղյան շարժումը
հաջորդը
6,9 միլիոն տեղահանվածների 44%-ը որեւէ միջոց չի վաստակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն