• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել

aliq 13:33 | 21.09.2022
aliq 13:33 | 21.09.2022
Vladimir Putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել: Համապատասխան հրամանագիրը նա արդեն ստորագրել է, եւ այն մտել է ուժի մեջ։

«Ազատագրված տարածքներում մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ եմ համարում պաշտպանել ՊՆ եւ ԳՇ առաջարկը մասնակի զորահավաք անցկացնելու վերաբերյալ»,- ասել է նա իր ուղերձում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հատուկ գործողության» հիմնական նպատակները մնում են անփոփոխ, այսպես կոչված ԼԺՀ–ն գրեթե ամբողջությամբ մաքրված է նեոնացիստներից, իսկ ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունում մարտերը շարունակվում են։

Զինվորական ծառայության կզորակոչվեն միայն պահեստազորում գտնվող, առաջին հերթին` զինված ուժերում ծառայած, զինվորական որոշակի մասնագիտությունների եւ համապատասխան փորձ ունեցող քաղաքացիները: Նախքան զորամասեր ուղարկելը նրանք անպայման լրացուցիչ զինվորական պատրաստություն կանցնեն։

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանին խնդրել են աջակցել հանրաքվեներին` ապահովելու դրանց անվտանգ անցկացումը։

Նախօրեին հայտարարվել է, որ Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունները՝ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը, սեպտեմբերի 23-27-ին կանցկացնեն հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելու համար։

ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում բռնաճնշումների ռեժիմն ամրապնդվել է ամենադաժան ձեւով` ահաբեկման, ահաբեկչության, բռնության քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի սարսափելի բարբարոսական ձեւեր է ստանում։

Պուտինը շեշտել է, որ Արեւմուտքի նպատակն է այս կերպ թուլացնել, պառակտել ու կործանել Ռուսաստանը։ Ըստ նրա՝ Արեւմուտքն ուղղակի ասում է, որ 1991 թվականին կարողացել է պառակտել ԽՍՀՄ-ը, հիմա էլ եկել է Ռուսաստանի Դաշնությունը բազմաթիվ պատերազմող շրջանների բաժանելու ժամանակը։

ՌԴ-ում կզորակոչվի 300 հազար մարդ. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքի ընթացքում կզորակոչվեն 300 հազար պահեստազորայիններ։ Նա նաեւ հայտարարել է, որ ուսանողներին զորակոչելու մասին ոչ մի խոսք չկա, իսկ ժամկետային զինծառայողները հատուկ գործողություններին չեն մասնակցի։

«Ռուսաստանն ունի զորակոչային հսկայական ռեսուրս, գրեթե 25 միլիոն մարդ։ Դրանց 1%-ից մի փոքր ավելին է ներգրավվելու մասնակի զորակոչին»,- ասել է Շոյգուն։

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զորակոչված պահեստազորը նախ վերապատրաստում կանցնի, որից հետո միայն կուղեւորվի առաջադրանքներ կատարելու։ Նա հավելել է, որ պահեստազորայիններն առաջին հերթին կգնան վերահսկելու արդեն իսկ գրավված տարածքները շփման գծից այն կողմ։

«Շփման գիծը, որն այս պահին շուրջ 1000 կմ է, կարող եք անվանել առաջնագիծ։ Հետեւաբար այն, ինչ դրա հետեւում է, պետք է ապահովվի, այդ տարածքները պետք է վերահսկվեն։ Զորահավաքն առաջին հերթին հենց այդ նպատակով է կատարվում»,- ասել է Շոյգուն։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
հաջորդը
Մի ընտանիքի պատմություն. «Չէի ուզում լքել Ջերմուկը»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն