• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին

aliq 18:35 | 27.09.2022
aliq 18:35 | 27.09.2022
Roger Waters

Աշխարհահռչակ երաժիշտ, Pink Floyd խմբի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը բաց նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այն հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում։ Նամակում նա Ռուսաստանի նախագահին կոչ է արել դադարեցնելու պատերազմն Ուկրաինայում։

«Ինձ հաճախ են խնդրում գրել ձեզ, եւ ահա գրում եմ։ Նախ՝ ուզո՞ւմ եք, որ պատերազմն ավարտվի։ Եթե դուք պատասխանեք «այո», ապա դա խնդիրը էականորեն կթեթեւացնի»,- նշել է Ուոթերսը։ Նա նշել է՝ եթե Պուտինը հայտարարեր, որ Ռուսաստանը հետագա այլ տարածքային շահեր չունի, քան Ղրիմի, Դոնեցկի եւ Լուգանսկի ռուսախոս բնակչության անվտանգության ապահովումը, դա կօգներ, որ պատերազմը դադարեցվեր։

«Ես գիտեմ մարդկանց, որոնք կարծում են, թե դուք ցանկանում եք գրավել ամբողջ Եվրոպան՝ Լեհաստանից մինչեւ Բալթյան երկրներ։ Եթե այդպես է, ուրեմն գնացե՛ք գրողի ծոցը։ Մենք բոլորս կարող էինք այլեւս չխաղալ այդ հուսահատ միջուկային վտանգավոր խաղը, որն այնքան հարմարավետ է թվում Ատլանտիկայի երկու կողմերի բազեներին։ Պարզապես պայթեցրե՛ք մեկմեկու եւ ամբողջ աշխարհը։ Սակայն խնդիրն այն է, որ ես ունեմ զավակներ ու թոռներ։ Եվ ինչպես եղբայրներիս ու քույրերիս մեծ մասն աշխարհում, ոչ մեկս էլ չենք ուզում նման հանգուցալուծում»,- գրել է Ուոթերսը։

Նա նշել է, որ եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հաշտության պայմանագիր կնքվի, Ռուսաստանը պետք է խոստանա, որ այլեւս ոչ մի երկիր չի ներխուժի։ Երաժիշտը նամակում ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին էլ է մեղադրել հանուն մի քանի բարել նավթի այլ երկրներ ներխուժելու համար, սակայն Ռուսաստանը նման բան չպիտի անի։ Ուոթերսը հավելել է, որ անակնկալի է եկել՝ իմանալով Ուկրաինա ներխուժման մասին, եւ համարում է, որ այն ագրեսիվ ու եղկելի պատերազմ է, անկախ նրանից՝ դա սադրանքի հետեւա՞նք է, թե՞ ոչ։

Երաժիշտն այս տարվա օգոստոսին Ուկրաինայում պատերազմի պատասխանատու էր համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նրան անվանելով «ռազմական հանցագործ՝ Ուկրաինայում հրդեհ հրահրելու համար»։ Նա շեշտել էր, որ այդ պատերազմը հիմնականում պայմանավորված է Մոսկվայի դեմ ՆԱՏՕ-ի գործողություններով եւ Ռուսաստանի սահմաններին չափազանց շատ մոտենալով։

Ռոջեր Ուոթերսը սեպտեմբերին երկու նամակ է գրել Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայային՝ խնդրելով, որ նա ստիպի ամուսնուն՝ Վլադիմիր Զելենսկուն, ճիշտ քայլեր անել ու սկսել բանակցություններ Ռուսաստանի հետ։ Զելենսկայան էլ Ուոթերսին հիշեցրել էր, որ Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա եւ ոչնչացնում է ուկրաինական քաղաքներն ու սպանում ուկրաինացիներին։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ցույցեր գնաճի, պատժամիջոցների, զենքի մատակարարումների դեմ
հաջորդը
Պատերազմից երկու տարի անց. Եռաբլուր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն