• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ցույցեր գնաճի, պատժամիջոցների, զենքի մատակարարումների դեմ

aliq 18:07 | 27.09.2022
aliq 18:07 | 27.09.2022
Germany protest

Ըստ DPA լրատվական գործակալության՝ Գերմանիայի արեւելյան հատվածի երկրամասերում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցերի ընդդեմ գնաճի, ինչպես նաեւ իշխանություններին կոչ են արել չեղարկելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, Ուկրաինային զենքի մատակարարումները։

Մեքլենբուրգ-Վերին Պոմերանիայում, տեղի ոստիկանության տվյալներով, 20 տարբեր վայրերում ընդհանուր առմամբ 11 հազար ցուցարար է հավաքվել։ Նոյբրаնդենբուրգ քաղաքում ցուցարարները պահանջել են նաեւ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները եւ սահմանափակել էներգակիրների գները։

Շվերինում ակցիայի մասնակիցները կոչ են արել չեղարկելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, սկսել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շահագործումը։

Սաքսոնիա-Անհայտում ցույցերին մասնակցել է մոտ 3 հազար մարդ։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ նաեւ Թյուրինգիայի երկրամասի քաղաքներում։ Սաքսոնիայի Լեյպցիգ քաղաքում ցույցի դուրս է եկել մոտ 1000 մարդ։

Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, երբ սկսվեց նաեւ էներգակիրների գնաճը Եվրոպայում, Գերմանիայում յուրաքանչյուր երկուշաբթի  մշտապես բողոքի ցույցերի են դուրս գալիս նրանք, որոնք դեմ են դաշնային կառավարության վարած քաղաքականությանը, սակայն զուգահեռաբար նաեւ ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն Ուկրաինայի։

Ամեն երկուշաբթի ցույցերի դուրս գալու կոչն արել է «Ձախերի կուսակցությունը», որը գերմանական դաշնային Բունդեսթագում ամենափոքր խմբակցությունն ունեցող ընդդիմադիր կուսակցությունն է։ Վերջինիս կոչում նշվում է, որ  ցույցերը պետք է տեղի ունենան «Թեժ աշուն ընդդեմ սոցիալական ցրտի» կարգախոսի ներքո եւ ընդգրկեն դաշնային կառավարության սոցիալական եւ էներգետիկ քաղաքականությունից դժգոհ զանգվածներին։

Յուրաքանչյուր երկուշաբթի բողոքի ցույցի դուրս գալու ավանդույթը գալիս է դեռ Գերմանիայի դեմոկրատական հանրապետության մայրամուտի ժամանակներից, երբ 1989 թվականին առաջին անգամ մարդիկ իրենց դժգոհությունն ու բողոքն արտահայտելու համար ամեն երկուշաբթի դուրս էին գալիս փողոց։

Պատրաստեց Արման Գրիգորյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պաշտոնապես չհաստատված ավելի քան 80 գերի Ադրբեջանում
հաջորդը
Աշխարհահռչակ երաժիշտը բաց նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 4

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա