• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին Ռուսաստանի բնիկ ժողովուրդներին պայքարի կոչ է արել

aliq 13:05 | 30.09.2022
aliq 13:05 | 30.09.2022
Zelensky

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան ալիքով իր հերթական տեսաուղերձում ռուսերենով դիմել է Ռուսաստանի  բնիկ ժողովուրդներին՝ նրանց հորդորելով պայքարելու քաղաքացիներին Ուկրաինայի դեմ պատերազմի տանող ՌԴ իշխանության դեմ:

Զելենսկին նշել է, որ դաղստանցիները, չեչենները, ինգուշները, օսերը, չերքեզները եւ 200-ի հասնող ազգերն ու ազգություններ, որոնք հայտնվել են ռուսական դրոշի ներքո, չպետք է զոհվեն Ռուսաստանի սանձազերծած ստոր ու խայտառակ պատերազմում: «Դուք դիտեք՝ ով է ձեզ ուղարկում կռվելու Ուկրաինայի դեմ: Նա, ով ձեզ ուղարկում է պատերազմի, ձգտում է ձեզ «բեռ 200»-ի վերածել»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

«Իսկ դո՞ւք ինչ եք կամենում: Վստահ եմ՝ դուք ուզում եք ապրել: Վստահ եմ՝ հոգնել եք կեղծիքից: Վստահ եմ՝ գիտեք, որ պայքարել է պետք հենց հիմա: Տեսնում ենք՝ դուք դիմադրում եք հանցավոր զորահավաքին, որով ռուսական իշխանությունները ձգտում են քողարկել իրենց կանոնավոր բանակի ձախողումն ու իրենց հանցավոր հրամանները: Պայքարեք, որպեսզի չզոհվեք»,- ընդգծել է  Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի բնիկ ժողովուրդներին հորդորել է իրենց ազատությունը պաշտպանելու համար դուրս գալ փողոցներ ու հրապարակներ, որպեսզի հետո ստիպված չլինեն կռվել լեռներում ու անտառներում՝ ապրելու իրավունք ձեռք բերելու համար:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ ՌԴ-ում հայտարարված մասնակի զորահավաքից հետո արդեն իսկ 100 հազար մարդ է զորակոչվել բանակ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճանապարհը հսկելու է այն երկիրը, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը. Օվերչուկ
հաջորդը
Հայերը խաղաղ ապրելու հնարավորություն պիտի ունենան. Ֆրանսիայի դեսպան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն