• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճանապարհը հսկելու է այն երկիրը, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը. Օվերչուկ

aliq 12:40 | 30.09.2022
aliq 12:40 | 30.09.2022
Alexey Overchuk

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է, որ  Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը «արտատարածքային միջանցքի» ստեղծման հարց չեն քննարկում: Ըստ Օվերչուկի՝ ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ որոշեն երկրների միջեւ սահմանը հատելու ու այդ ճանապարհների երթուղիների իրավական ռեժիմը։ Կարեւորել է բանակցությունների ընթացքում մշակված սկզբունքը, որը հիմք է ծառայելու ռեժիմի հստակեցման համար:

Օվերչուկը շեշտել է, որ Ճանապարհի հսկողությունն իրականացնելու է այն երկիրը, որի տարածքով անցնում է այդ ճանապարհը։ «Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ապա այն հայկական է, եթե Ադրբեջանի տարածքով` ադրբեջանական»,-ընդգծել է նա։

Միեւնույն ժամանակ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին հաշվի կառնվի Ադրբեջանի հետ պետական սահմանը հատելու վերաբերյալ հարցը լուծելիս։ Նա նշել է, որ բոլոր պայմանավորվածությունները կառուցվում են նաեւ այս գործոնը հաշվի առնելով։

«Ընդ որում` ձգտում ենք առավելագույնս ներգրավել տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք հեշտացնում են մարդկանց եւ բեռների սահմանահատումը հաճախորդի տեսանկյունից», – նշել է ՌԴ փոխվարչապետը։

ՌԴ նախարարների կաբինետի փոխնախագահը համոզված է, որ Հայաստանին այսօր մեկ քայլ է բաժանում տնտեսական աճը զսպող տրանսպորտային շրջափակման չեղարկումից։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների` 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ ստեղծել, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի կարգավորման վրա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը ստորագրել է Խերսոնի եւ Զապորոժիեի անկախության ճանաչման հրամանագրերը
հաջորդը
Զելենսկին Ռուսաստանի բնիկ ժողովուրդներին պայքարի կոչ է արել
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Ժիրայր Լիպարիտյանի կանխատեսումը | 1 սեպտեմբեր, 2020

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Սա բռնի տեղահանություն է, Արցախի հայաթափում․․․

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Մեր ընտանիքներն Արցախում սարսափելի վիճակում են

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա