• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն է որակվել

aliq 17:57 | 08.10.2022
aliq 17:57 | 08.10.2022
Ukraine Crimean bridge

Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ Ռուսասատանը Ղրիմին կապող Կերչի կամրջի պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։ Կամրջի վրա հրդեհի մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը վեցին մոտ:

ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, նախնական տվյալներով, երեք մարդ է զոհվել:

Արտակարգ պատահարի զոհ են դարձել պայթած բեռնատարի կողքին երթեւեկող մարդատար ավտոմեքենայի ուղեւորները: Ջրից հանել են տղամարդու ու կնոջ մարմիններ։ Նրանց ինքնությունը պարզվում է։

Հետաքննությունն արդեն պարզել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատար ավտոմեքենայի ու դրա սեփականատիրոջ տվյալները: Նա Կրասնոդարի մարզի բնակիչ է, նրա բնակության վայրում քննչական գործողություններ են սկսվել:

Ուսումնասիրվում են նաեւ ավտոմեքենայի տեղաշարժման երթուղին եւ փաստաթղթերը։

Տեղի իշխանությունների տվյալներով Կերչի նեղուցով անցնող երկաթուղային կամրջի վրայով ընթացող բեռնատար գնացքում վառելիքի բաք է բռնկվել, մասամբ փլուզվել են երկու ավտոուղիները։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտարարել է, որ կամրջի ցամաքային հատվածի կամարը չի վնասվել։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ղրիմի երկաթուղու մամուլի ծառայությունը։

Ղրիմի կամուրջը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվիրել էր կառուցել թերակղզու բռնակցումից հետո, բացվել է 2018-ի մայիսին։ Ռուսաստանի նախագահն անձամբ է եկել բացման արարողությանը, որը հեռարձակել են պետական ​​հեռուստաալիքները։ «Վեդոմոստի» պարբերականի՝ 2017-ի փետրվարի հաշվարկներով նախագծի ընդհանուր արժեքը պետք է գերազանցեր 300 միլիարդ ռուբլին։

Ղրիմի կամուրջը, ի թիվս այլ բաների, օգտագործվում է Ուկրաինայի հարավում ռուսական բանակին մատակարարելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կիեւը Կուրիլյան կղզիները ճանաչել է իբրեւ Ճապոնիայի տարածքներ
հաջորդը
Ուկրաինայի անկախության ճանապարհը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն