• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ուկրաինայի անկախության ճանապարհը

aliq 11:45 | 10.10.2022
aliq 11:45 | 10.10.2022
film presentation Maydan

Հոկտեմբերի 5-ին Կինոյի տան փոքր դահլիճում «Ալիք Մեդիայի» նախաձեռնությամբ ցուցադրվեց «Ֆակտում» հասարակական կազմակերպության եւ «Վերսուս» ստուդիայի համատեղ արտադրած «Մայդան։ Անվերադարձ ճանապարհ» վավերագրական ֆիլմը։

Բազմամարդ դահլիճում ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ եւ մարդիկ, որոնց պարզապես հետաքրքրում է Ուկրաինայի նորագույն պատմությունը՝ 1990-ից մինչեւ 2020 թվականը։

film presentation MaydanՎավերագրության հեղինակ, «Ալիք Մեդիայի» գլխավոր խմբագիր Տիգրան Պասկեւիչյանը համառոտ ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը եւ ելույթի ավարտին ասաց. «Եթե հարցնեք՝ հայ վավերագրողն ինչ նպատակով է անդրադարձել այս թեմային, կասեմ, որ սա թեեւ Ուկրաինայի պատմությունն է ներկայացնում, բայց հավասարապես Հայաստանի մասին է, քանի որ գլխավոր թեման 90-ականների սկզբին նվաճված անկախությունն է եւ այն փայփայելու ջանքը»։

Ցուցադրությունից առաջ խոսք ասաց նաեւ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Կուլիկը. «Ուկրաինայի համար Մայդանը բառ չէ, այլ գործողություն, իրական քայլեր դեպի ժողովրդավարության, ազատության եւ անկախության արժեքներ»։

Sergey Kulik & Tigran PaskevichyanՈւկրաինացի դիվանագետը ոգեկոչեց Մայդանի առաջին զոհերից մեկին՝ Սերգեյ Նիգոյանին. «Վստահ եմ, նա հպարտ կլիներ երեւանյան այս պրեմիերայի համար»։

Սերգեյ Կուլիկը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծագործական կազմին, հայաստանյան Epress եւ «Ալիք Մեդիա» կայքերի աշխատակիցներին, որոնք պատերազմի օրերին փորձում են ճշմարտացի տեղեկություններ տալ ծավալվող իրադարձությունների մասին՝ ժամանակ առ ժամանակ լինելով Ուկրաինայում։

Ukraine war
Ukraine war
Ukraine war
Ukraine war
Ukraine war
Ukraine war
Ukraine war
Ukraine war

Ֆիլմի ցուցադրությունից հետո ներկաները հրավիրվեցին հյուրասիրության Կինոյի տան նախասրահ, որտեղ ցուցադրվում էին Գարս Խաչատուրովի պատերազմի օրերին արած լուսանկարները։

Nadia LevenkoՆրա նախաձեռնությամբ եւ միջոցներով միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան էր հրավիրվել բանդուրահար Նադյա Լեւենկոն, որն իր գործիքային եւ վոկալ կատարումներով ուկրաինական ջերմ միջավայր ապահովեց։

«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժ ««Մայդան. Անվերադարձ ճանապարհ» ֆիլմը Ուկրաինայի մասին»

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղրիմի կամրջի պայթյունն ահաբեկչություն է որակվել
հաջորդը
Հայ բռնցքամարտիկները Լեհաստանում 3 ոսկե մեդալ են նվաճել

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • 350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

    20:11 | 30.01.2023
  • ՀՀ ՍԴ նախագահը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա...

    19:52 | 30.01.2023
  • Զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի փորձաքննությունից հետո. ՔԿ

    19:29 | 30.01.2023
  • Հայաստանը խնդրում է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

    19:06 | 30.01.2023
  • Ռուսական կապի եւ հեռահաղորդակցության շուկայում «խոշորացումներ» են սպասվում

    18:44 | 30.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    ՀՀ քաղաքացիներին կարգելվի՞ դոլարով ու եվրոյով վարկեր վերցնել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Սպտ   Նյմ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա