• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ֆրանսիական բազմաֆունկցիոնալ թաղամաս եւ փշատերեւ անտառ Աջափնյակում

aliq 19:38 | 18.10.2022
aliq 19:38 | 18.10.2022
Yerevan hall

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Տիչինայի փողոցի 320 հասցեում գտնվող 118 հա մակերեսով հողամասում կկառուցվի Փարիզի «Դեֆանս»-ի նմանությամբ բազմաֆունկցիոնալ թաղամաս, որը կկոչվի  «Դեֆանս Հաուզինգ»: Կից հողամասում հիմնվելու է 11 հա փշատերեւ անտառ՝ Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ: Կառուցվելու են 5 հա հողատարածք զբաղեցնող պուրակներ, լճակներ, ջրային ավազաններ եւ շատրվաններ: Թաղամասի ամբողջ տարածքում երթեւեկությունը կազմակերպվելու է հեծանիվներով եւ էլեկտրական սայլակներով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանն ավագանու նիստում հայտնել է, որ շինարարությունն իրականացվելու է երեք փուլով: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ բնակելի շենք՝ ընդարձակ կանաչապատ բակերով: Թաղամասում կկառուցվեն եւ կգործեն մի քանի մանկապարտեզ եւ դպրոց:

Ըստ նրա՝ երկրորդ փուլով կկառուցվի բիզնես կենտրոն՝ 15 բազմահարկ շենքերով: Բիզնես կենտրոնը կկառուցվի ֆրանսիացի ներդրողների մասնակցությամբ եւ կհիշեցնի «Դեֆանս» թաղամասի գործարար միջավայրը: Բիզնես կենտրոնում տեղական եւ միջազգային ընկերությունների գրասենյակներ կտեղակայվեն:

Վարդանյանը նշել է, որ երրորդ փուլով նախատեսվում է կառուցել եւս մեկ բնակելի թաղամաս՝ 30 բնակելի շենքերով, եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող, նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոց:

Քաղաքապետարանի պաշտոնյան հավելել է, որ  Փարիզի համալսարանական լավագույն հիվանդանոցներից մեկի հետ հիվանդանոցը ֆրանսիական բժշկության չափանիշներով կառուցելու, կահավորելու, սարքավորումներով հագեցնելու, ինչպես նաեւ բուժանձնակազմի վերապատրաստման եւ մշտական համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություն ունեն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը Հայաստանի դեմ գազային մահա՞կ է կիրառում
հաջորդը
Ուկրաինան չեղարկել է ժամկետային պարտադիր զինծառայության զորակոչը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 5

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Սպտ   Նյմ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն