• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանի դեմ գազային մահա՞կ է կիրառում

Արման Գալոյան 19:15 | 18.10.2022
Արման Գալոյան 19:15 | 18.10.2022
Gazprom Armenia

«Գազպրոմ Արմենիա»–ն հայտարարել է Հայաստան բնական գազի մատակարարումը երկու օրով դադարեցնելու մասին։ Ընկերությունը պատճառաբանել է, թե Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներ են կատարվելու։ «Գազրոմի» հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակման։

Վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում գազամատակարարման դադարեցման մասին (թեկուզ՝ ժամանակավոր) հաղորդագրությունը պատահական չէր։ Բնական գազը Ռուսաստանի համար մշտապես եղել է մահակ։ Մոսկվան ռուս–ուկրաինական պատերազմի այս օրերին այդ պատժամիջոցը գործածում է Եվրոպայի դեմ՝ ձմռան շեմին նրանց համար ստեղծելով անհարմար պայմաններ։

Ու հիմա երկու օրով Հայաստանի գազամատակարարման դադարեցումն ընկալվում է որպես անուղղակի նախազգուշացում։ Սա՝ հատկապես մի երկրի դեպքում, որի էներգետիկ ամբողջ համակարգը կախված է ՌԴ–ից, ընդ որում՝ առանց այլընտրանքի։ Հայաստանում «Գազպրոմ Արմենիա»–ն գազամատակարարման, իսկ ՀԷՑ–ը՝ էներգամատակարարման հարցում բնական մենաշնորհ ունեն։

Եթե անգամ «Գազպրոմն» իսկապես պլանավորված պրոֆիլակտիկ, վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, այս փուլում նման հայտարարությունը միանգամայն այլ կերպ է ընկալվում։ Մանավանդ, երբ կա Ռուսաստանից նման արձագանքի առիթ․ Արեւմուտքը փորձում է տարածաշրջանում ընդլայնել իր ներկայությունը՝ տեղավորվելով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում։

Եթե հիշում եք, նախորդ շաբաթ ՌԴ-ն ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով շատ կոշտ արձագանքեց ամերիկյան եւ պրահյան հանդիպումներին։ Մանավանդ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումներից հետո շոշափելի արդյունքներ եղան․ ամերիկյան կողմի միջնորդությամբ անցկացված հանդիպումից հետո Ադրբեջանը վերադարձրեց 17 ռազմագերու, իսկ պրահյան հանդիպմանը հաջորդեցին քառակողմ հայտարարությունն ու քաղաքացիական դիտորդներ ուղարկելու ԵՄ-ի որոշումը։

Երեկ արդեն Հայաստան են ժամանել ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները․ նրանք հանդիպել են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ։ Այնպես որ, ԵՄ ներկայացուցիչների այցի օրը գազամատակարարման դադարեցման մասին հայտարարությունը պատահական չէր։

Այսպիսով՝ Հայաստանը գնալով ավելի է մխրճվում Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության մեջ։ Հատկապես վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախաձեռնությունը վերցնելու համար Ռուսաստանի եւ Արեւմուտքի պայքարը գնալով ավելի բացահայտ, նաեւ սուր բնույթ է ստանում։ Այս շարքից էր նաեւ փաստը, որ ի հակակշիռ ԵՄ-ի որոշման՝ ՌԴ ԱԳ նախարարը նախորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնակիցներին առաջարկեց ՀԱՊԿ դիտորդների գործուղել։ Սերգեյ Լավրովի մոտ Միրզոյան–Բայրամով հանդիպումից հետո եղավ արդեն ՌԴ նախագահի առաջարկը Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին՝ եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին։

Դատելով իրադարձություններից՝ Արեւմուտք-Ռուսաստան այս մրցակցությունը դեռ երկար կշարունակվի, եւ նրանցից յուրաքանչյուրը կհոգա, որ մյուս կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները պարզապես չիրագործվեն։ Իսկ այդ նպատակով գործի կդրվեն բոլոր միջոցները, այդ թվում՝ գազային մահակը։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպելու Չավուշօղլուի հետ
հաջորդը
Ֆրանսիական բազմաֆունկցիոնալ թաղամաս եւ փշատերեւ անտառ Աջափնյակում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա

    16:04 | 31.03.2023
  • Դոնալդ Թրամփը կկանգնի դատարանի առջեւ

    15:38 | 31.03.2023
  • Թուրքիայի մեջլիսը քվեարկել է հօգուտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը

    14:55 | 31.03.2023
  • Սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր...

    14:00 | 31.03.2023
  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հոկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Սպտ   Նյմ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա