• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հաագայի դատարանը Լաչինի միջանցքի հարցով լսումներ կանցկացնի

aliq 14:48 | 14.01.2023
aliq 14:48 | 14.01.2023
International court of justice

Ըստ ՄԱԿ–ի միջազգային դատարանի (Հաագայի դատարան) հրապարակած մամուլի հաղորդագրության՝ դատարանը հունվարի 30-31-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ։ Հայաստանի հայցի ապահովման միջոցների վերաբերյալ լսումները տեղի կունենան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին։

Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը եւ երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների ազատ տեղաշարժը։ Բաքուն Երեւանից պահանջում է դադարեցնել ԼՂ-ում տարածքների ականապատման գործունեությունը եւ տեղեկություն տրամադրել ականների եւ այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի եւ բնութագրերի վերաբերյալ։

Ըստ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի` Հայաստանը ՄԱԿ–ի միջազգային դատարանում 2021-ի սեպտեմբերի 16-ին դատավարություն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Դատական հայցում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են ներկայացված տասնամյակներ շարունակվող եւ 2020-ի սեպտեմբերի հակամարտության ընթացքում առաջին պլան եկած ռասայական խտրականության վերաբերյալ։

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը պատասխան հայց է ներկայացրել, որում պնդում է, թե Հայաստանը ադրբեջանցիների նկատմամբ մի շարք խտրական գործողություններ է կատարել եւ շարունակում կատարել նրանց ազգային եւ էթնիկ պատկանելիության հիման վրա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Շրջափակումը պետք է վերացվի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող
հաջորդը
Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Բաքվի վրա. շվեդ պատգամավոր

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654...

    15:57 | 06.02.2023
  • Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային պարիսպ կկառուցվի

    15:32 | 06.02.2023
  • Ադրբեջանը կրկին փակել է Արցախ մտնող գազատարը

    15:08 | 06.02.2023
  • Նախորդ շաբաթ տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ....

    14:46 | 06.02.2023
  • Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

    14:22 | 06.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա