• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հանուն գոյաբանական սպառնալիքի տակ գտնվող ժողովրդի կյանքի իրավունքի

aliq 11:30 | 25.01.2023
aliq 11:30 | 25.01.2023
Armenian Embassy Italy

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը Իտալիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ելույթ է ունեցել ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, պատասխանել խորհրդարանականների հարցերին:

Դեսպանը, վերստին շնորհակալություն հայտնելով Պատգամավորների պալատին՝ նախորդ օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար, ընդգծել է, որ չնայած պատմության դատապարտմանը, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ հալածանքի թե՛ քաղաքականությունը, թե՛ մեթոդաբանությունը դեռ լիարժեքորեն գործում են։

Ծովինար Համբարձումյանը շեշտել է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի կառավարության հրահանգով այսպես կոչված «բնապահպան ակտիվիստները» արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի միակ կապը Հայաստանի եւ մնացած աշխարհի հետ։

Դեսպանն իր ելույթում ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն արդեն 30 տարի տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հիմնական մարտահրավերն է եւ այժմ ներկայացնում է քաղաքական եւ ռազմական բնույթի մի շարք սպառնալիքներ Հայաստանի, ամբողջ տարածաշրջանի, հետեւաբար նաեւ Եվրոպայի համար։

Հռչակագիրը դադարեցրեց պատերազմը, սակայն տարածաշրջանին խաղաղություն չբերեց

Ներկայացնելով հակամարտության պատմությունը՝ Ծովինար Համբարձումյանն ընդգծել է, որ հայերը, հանուն ազատության պաշտպանության պայքարի, կարողացել են դիմադրել, պահպանել նորաստեղծ փոքր պետության անկախությունը եւ երաշխավորել նրա անվտանգությունը՝ վերահսկողության տակ առնելով շրջակա որոշ տարածքներ։

Դեսպանը շեշտել է, որ 2020-ի ավերիչ պատերազմը տեւեց ուղիղ 44 օր, եւ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը դադարեցրեց պատերազմը։ Վերոնշյալ հայտարարությունը, սակայն, խաղաղություն չի բերել տարածաշրջանին։

Ադրբեջանի գործողություններն էլ ավելի անվերահսկելի են դարձել 2022-ի փետրվարից, երբ միջազգային ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր բացառապես ուկրաինական պատերազմի վրա. գրեթե աննկատ անցան սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հերթական ագրեսիան եւ Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ շահագրգռված չէ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմամբ։

Պաշտոնական Բաքուն հանրային կարծիքը սնում է ատելության խոսքով

«Ադրբեջանի նախագահը, Եվրոպայի համար  «վստահելի էներգետիկ գործընկեր» ճանաչմամբ ամրապնդված, անպատժելիորեն շարունակում է ուժի կիրառմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքն օկուպացնելու քաղաքականությունը՝ ընդհուպ նոր տարածքային պահանջներ ներկայացնելով եւ սպառնալով օկուպացնել Հայաստանի այլ շրջանները եւ անգամ մայրաքաղաք Երեւանը։

Վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է հատկացրել զենք գնելու եւ աշխարհի տարբեր պաշտոնյաներին կաշառելու համար, ինչպես ցույց են տվել նաեւ Եվրախորհրդի հետաքննությունները։ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները հրապարակայնորեն հայտարարել են, որ աշխարհասփյուռ հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են՝ հանրային կարծիքը սնելով ատելության խոսքով եւ նախապատրաստելով նրանց նոր պատերազմի: Ադրբեջանական ռեժիմը աշխարհի մարդու իրավունքների եւ ազատությունների բոլոր վարկանիշներում միշտ զբաղեցնում է վերջին տեղերը, մինչ ընդդիմությունը անվանվում է «հինգերորդ շարասյուն» եւ բանտարկվում է։

Եվ ձեզ համար իրոք զարմանալի՞ է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի ցանկանում ապրել այս տեսակի երկրի ռեժիմի ներքո։ Արդյո՞ք նրանք, ինչպես բոլորս, չեն կարող ընտրել ժողովրդավարական պետությունում ապրելը:

Լեռնային Ղարաբաղը տարածք չէ

«Ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի համար պայքարը երբեք տարածքի համար չի եղել, հակամարտությունը կրոնական կամ մշակութային բնույթ չունի։ Խոսքը վերաբերում է մի ժողովրդի կյանքի իրավունքին, որը եղել եւ գտնվում է գոյաբանական սպառնալիքի ներքո։

Ինչպե՞ս կարելի է ժողովրդին ստիպել ապրել մի պետությունում, որն իրեն էթնիկապես ատում է, բռնատիրական մի համակարգում, որը ղեկավարում է նույն ընտանիքը ավելի քան երեսուն տարի:

Լեռնային Ղարաբաղը տարածք չէ. Լեռնային Ղարաբաղը ժողովուրդ է, նրա բնակչությունն էլ՝ մեզ նման մարդիկ։ Նրանց ազատության համար պայքարը արժեցել է հազարավոր մարդկային կյանքեր, խեղաթյուրված ճակատագրեր, փշրված երազանքներ եւ դժբախտ մանկություն»,- ընդգծել է Ծովինար Համբարձումյանը:

Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան սկսելու պատրաստակամության մասին եւ ընդգծել, որ այդ ջանքերը չեն կարող լինել միակողմանի, եւ Հայաստանն ակնկալում է նույնքան կառուցողական մոտեցում եւ կոնկրետ քայլեր հարեւաններից։ Հայաստանը հավատարիմ է բոլոր հակամարտությունները քաղաքակիրթ ձեւով եւ բանակցությունների միջոցով լուծելուն եւ պատրաստ է հետեւելու հարեւանության քաղաքականության եվրոպական բանաձեւին։

Պարտավորեցնել Ադրբեջանին

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ մենք միջազգային գործընկերներին կոչ ենք անում նպատակաուղղված հայտարարությունների եւ գործողությունների միջոցով պարտավորեցնել եւ կոչ անել Ադրբեջանին.

— անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը եւ ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ.

— հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագիրը.

— վերջ դնել բոլոր ռազմատենչ եւ սպառնալից հայտարարություններին, ատելության հռետորաբանությանը.

— ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից.

— ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»,- ընդգծել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Դեսպանը շնորհակալություն է հայտել նաեւ իտալական լրատվամիջոցներին, որոնք վերջին օրերին բազմաթիվ հոդվածներ են գրում՝ շարունակվող հումանիտար ճգնաժամի մասին իրազեկությունը իտալական հանրության շրջանում բարձրացնելու նպատակով: «Նրանք վաղ նախազգուշացման մեծ աշխատանք են կատարել՝ ազդարարելով, որ լայնածավալ էթնիկ զտում է նախապատրաստվում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Որ վաղը ոչ ոք չկարողանա ասել՝ «ես չգիտեի»»,- եզրափակել է Իտալիայում ՀՀ դեսպանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանը ռուս-թուրքական զբոսաշրջային մրցավազքի վերջնագի՞ծ
հաջորդը
ԵՄ դիտորդները կորոշեն տեղի բնակիչների եւ նրանց իրավունքների սպառնալիքները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն