• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Վրաստանը ռուս-թուրքական զբոսաշրջային մրցավազքի վերջնագի՞ծ

aliq 21:15 | 24.01.2023
aliq 21:15 | 24.01.2023
Tbilisi
լուս․ Պավել Օգանեզովի

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022-ի դեկտեմբերին Վրաստան այցելած քաղաքացիների թվով Թուրքիան առաջին տեղում է: 2021-ի համեմատ Վրաստան այցելած Թուրքիայի քաղաքացիների թիվը աճել է 468%-ով։

Մասնավորապես, 2022-ի սեպտեմբերին Վրաստան է այցելել 90 հազար 839 (2021-ի համեմատ՝ 155,9% աճ), հոկտեմբերին՝ 90 հազար 863 (136,3% աճ), նոյեմբերին՝ 113 հազար 54 (215,9% աճ), 2022-ի դեկտեմբերին՝ 219 հազար 756 Թուրքիայի քաղաքացի (468% աճ)։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը նշում է, որ դեկտեմբերին վրաց-թուրքական սահմանի «Սարփի»-ի անցակետում մեծ հերթեր էին գոյացել։

Ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվն աճել է 5 անգամ

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022-ին Վրաստան է այցելել Ռուսաստանի շուրջ 1,1 միլիոն քաղաքացի, ինչը 410,5%-ով ավելի է, քան 2021-ին, եւ 26,1%-ով պակաս, քան 2019-ին: Ընդհանուր առմամբ, 2022-ի ընթացքում Վրաստան է այցելել 5,4 միլիոն միջազգային ճանապարհորդ, ինչը 188,5%-ով ավելի է, քան 2021-ի հունվար-դեկտեմբերին։ Ցուցանիշները համավարակին նախորդած ժամանակաշրջանի համեմատ վերականգնվել են 58%-ով:

Ընդհանուր այցելություններից 3,6 միլիոնը եղել են զբոսաշրջային, ինչը 131,6%-ով ավելի է, քան 2021-ին: Վրաստանը 2019-ի ցուցանիշները վերականգնել է 71,9%-ով։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների թվով։ Միայն 2022-ի դեկտեմբերին երկիր է այցելել 89,5 հազար ՌԴ քաղաքացի, ինչը 385,4%-ով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ, եւ 37,1%-ով ավելի, քան 2019-ին։

2022-ին Վրաստան միջազգային այցելությունների առաջին հնգյակում են Ռուսաստանը (1 միլիոն 87,3 հազար, աճը՝ 410,5%), Թուրքիան (925,6 հազար, աճը՝ 183,5%), Հայաստանը (742,6 հազար, աճը՝  350,9%), Իսրայելը (210,2 հազար, աճը՝ 108,7%), Ուկրաինան (168,9 հազար, աճը՝ 16,6%): Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 66,4%-ը, Վրաստան է ժամանել երկրի ցամաքային սահմաններով։

Այս առումով առաջատար է վրաց-թուրքական սահմանի «Սարփի» անցակետը, երկրորդ տեղում վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետն է։ Երրորդ տեղում օդային ճանապարհով այցելություններն են՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 32,7%-ը։ Այստեղ առաջատարը  Թբիլիսիի միջազգային օդանավակայանն է, որի ծառայություններից օգտվել է ավելի քան մեկ միլիոն ուղեւոր։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կոտրված դիտահորի պատճառով Պուշկինի թունելը 4 ժամ փակ կլինի
հաջորդը
Հանուն գոյաբանական սպառնալիքի տակ գտնվող ժողովրդի կյանքի իրավունքի

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654...

    15:57 | 06.02.2023
  • Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային պարիսպ կկառուցվի

    15:32 | 06.02.2023
  • Ադրբեջանը կրկին փակել է Արցախ մտնող գազատարը

    15:08 | 06.02.2023
  • Նախորդ շաբաթ տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ....

    14:46 | 06.02.2023
  • Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

    14:22 | 06.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա