• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանցի «բնապահպանները» Բաքվի մերձակայքի էկովիճակը չնկատելու են տալիս

aliq 16:21 | 25.01.2023
aliq 16:21 | 25.01.2023
Sabunçu, Baku

Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են նավթավերամշակման գործարանների թափոնների մեջ։ Ադրբեջանական Haqqin.az գործակալության լրագրողի՝ դեպքի վայրից պատրաստած ռեպորտաժում  նշվում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչներ վաղուց արդեն այն զգացողությունն ունեն, ասես աղբանոցի  վերածված իրենց տները գործող նավթահանքերի հորձանուտում են։ Մոտակայքի չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակում էլ բնակիչները կենցաղային աղբ են լցնում:

Դեպքի վայրում գտնվող լրագրողը նկարագրել է Սաբունչիում ստեղծված իրավիճակը։ «Մի քանի երեխա մեր աչքի առաջ խաղում էին աղբ արտանետող մազութի լճակի մոտ։ Հանդիպելով մեր տարակուսած եւ հարցական հայացքին՝ տեղացիները, ձեռքերն այսուայն կողմ պարզելով, ասացին, որ իրենց միշտ վտանգ է սպառնում։ Եվ խոսքը միայն նավթի մասին չէ, որը ցանկացած պահի կարող է բռնկվել: Ցեխի պատճառով գրունտային փողոցները պարզապես անանցանելի են դարձել»,- նշում է լրագրողը։ Ըստ տեղացիների՝ ամռանը սարսափելի գարշահոտությամբ ներծծված Սաբունչիում շնչելն անհնար է։

Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանական «բնապահպանները», մինչդեռ, չնկատելու են տալիս իրենց երկրում առաջացած բնապահպանական խնդիրը, որի մասին ահազանգող վերոնշյալ հոդվածը որոշ ժամանակ անց հեռացվել է Haqqin.az կայքից:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չեղարկվել են Բեռլինի օդանավակայանի բոլոր չվերթերը․ գործադուլ է
հաջորդը
Широко шагает Азербайджан

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն