• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

IN MEMORIAM

aliq 15:15 | 28.01.2023
aliq 15:15 | 28.01.2023
Armen Kharazyan

2006-ին, երբ առաջին անգամ Վաշինգտոն գնացի, Արմեն Խարազյանն իմ հանդիպած առաջին մարդն էր: Իր մասին լավ գիտեի: Մեզ միավորում էր սերնդային տարբերությամբ ավագ մենտոր, սիրելի ուսուցիչ Դավիթ Հովհաննիսյանը։ Արմենն այդ շրջանում աշխատում էր Հայկական Համագումարում ու թերեւս Վաշինգտոնն ու ամերիկյան քաղաքականությունը լավագույնս իմացող հայաստանցին էր քաղաքում:

88-ի շարժման ուսանողական լիդերներից էր: Եմենում արեւելագետ-թարգմանչից, մինչեւ նորանկախ Հայաստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական ու անվտանգային բացառիկ հենասյուներից: Վիեննայում ու Վաշինգտոնում մեր դիվանագիտական առաքելությունների հիմնադիրներից, ԱԳՆ-ի ռազմաքաղաքական բլոկը ձեւավորող ու ոլորտի անփոխարինելի գիտակներից էր:

Թե ինչպես եւ ինչ պայմաններում 2000-2001-ից հետո դուրս մնաց դիվանագիտական ծառայությունից, իմա` ֆորմալ պետությանը ծառայելուց, լավ գիտեն ոլորտի հնակյացներն ու ընկերները, դե իսկ դրա հեղինակի մեղքն իր վիզը: Փաստ է, սակայն, որ մինչեւ կյանքի վերջին օրը ջանք չխնայեց Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական շահն առաջ մղելու գործում:

2008-ի մարտի 1-ի ճգնաժամային օրերին կրկին խիզախեց ու կրկին գործը կորցնելու հաշվին Հայաստանի պետականությունն առաջ մղեց: Չընկրկեց ու թեւաթափ չեղավ: Չնայած հասուն տարիքին՝ իրավաբանի կրթություն ստացավ Ջորջթաունի համալսարանում ու շարունակեց Հայաստանին ծառայելու իր առաքելությունը:

2018-ի հեղափոխությունից ոգեւորված՝ նոր էներգիայով լծվեց Հայաստանի ծառայության գործին, ապա 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին արդեն Վաշինգտոնում օրուգիշեր աշխատեցինք նաեւ համատեղ:

Պայծառ, սուր մտքով, անասելի աշխատասեր ու հետեւողական, Հայաստանի ինքնիշխանության անխոնջ մարտիկ էր Արմենը: Իր սկզբունքի ու հավատամքի համար մինչեւ վերջ պայքարող, այդ ճանապարհին իրեն չխնայող, կոնֆորմիզմ չհանդուրժող ու շիտակ խոսող էր Խարազը:

Ցավոք չափազանց շուտ միացար մեր անփոխարինելի ընկերոջը` Ռուբեն Շուգարյանին:

Աստված հոգիդ լուսավորի, տեղդ ընդմիշտ բաց կմնա։

Արսեն Խառատյանի ՖԲ էջից

***

ԽԱՐԱԶԻ հետ երկու տարի աշխատել եմ Վիեննայում՝ ՀՀ դեսպանությունում։ Քանի որ մեր գործունեության կարեւորագույն ուղղությունը Արցախի խնդրի պաշտպանությունն էր ԵԱՀԿ-ում, որոշվել էր այդ ժամանակ ԱԳՆ-ում փոխնախարար Վ․ Օսկանյանի ղեկավարությամբ գործող «Ղարաբաղյան եռյակի» երկու անդամներին էլ՝ Արմեն Խարազյանին եւ Արսեն Գասպարյանին գործուղել Վիեննա՝ այստեղ տեղափոխելով արցախյան դիվանագիտության ծանրությունը։

Արմենը վառ, բայց եւ դժվար անձնավորություն էր՝ բանիմաց (Արցախի հետ կապված բանակցային գործընթացի պատմության եւ տեսության քայլող հանրագիտարան), փայլուն վերլուծական մտքի տեր, նվիրված, եռանդուն, բայց եւ անասելի կամակոր եւ ինքն իր ասածի։ Վերջինս, իհարկե, չէր կարող բարդություններ չստեղծել ղեկավարի համար՝ վիճում էինք, երբեմն համարյա կռվում, նորից հաշտվում, բայց կարեւորը՝ աշխատում մեծ արդյունավետությամբ։

Հիշողությանս մեջ դաջվել է մի դրվագ։ ԵԱՀԿ-ի հանձնաժողովներից մեկում մինչեւ ուշ գիշեր կռիվ տվեցինք Արցախին վերաբերող մի փաստաթղթում մեզ համար նպաստավոր ձեւակերպումը ստանալու համար, եւ երբ` հաջողած, երեքով դուրս եկանք Հոֆբուրգից (ԵԱՀԿ-ն այսօր էլ տեղակայված է այդ հռչակավոր պալատի մասնաշենքերից մեկում), օրն արդեն լուսանում էր։ Քայլեցինք ոտքով, դատարկ փողոցներով, ծագող արեւին ընդառաջ, մինչ հանգրվանեցինք այդ ժամին չգիտես ինչու բաց մի սրճարանում՝ հոգնած, սոված, քնատ եւ երջանիկ։ Երանի այդ օրը։

Նվիրյալ արեւմտամետ էր։ Իր լեզվով ասեմ՝ Rest in Peace, Արմեն, Rest in Peace.

Աշոտ Ոսկանյանի ՖԲ էջից

***

«Ալիք Մեդիայի» խմբագրությունը ցավակցում է Արմեն Խարազյանի հարազատներին եւ ընկերներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ զինված ուժերի օրվա առթիվ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ուղերձը
հաջորդը
ԱՄՆ-ն ակտիվ ջանքեր է գործադրում ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ. Քերեն Դոնֆրիդ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին

    14:00 | 30.03.2023
  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա