• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԱՄՆ-ն ակտիվ ջանքեր է գործադրում ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ. Քերեն Դոնֆրիդ

aliq 15:31 | 28.01.2023
aliq 15:31 | 28.01.2023
Karen Donfried

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում միջանցքի վերաբացման ուղղությամբ: Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի շուրջը տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի առաջխաղացմանը:

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում: «Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացելու միջանցքը եւ ընդգծելու առեւտրային եւ մասնավոր անխոչընդոտ երթեւեկության կարեւորության մասին։ Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված եւ ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջը»,- հայտնել է նա:

ԱՄՆ-ը ընդգծում է կողմերի միջեւ ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը

Դոնֆրիդի համոզմամբ՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում այլ խոչընդոտներ էլ կան: «Դրանից զատ, իհարկե, տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով՝ թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, եւ արձանագրում ենք այս երկու երկրների միջեւ վստահության բացակայություն»,- պնդում է Դոնֆրիդը:

Ըստ պետքարտուղարի տեղակալի՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, երկրների միջեւ տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ը աջակցում է կողմերի միջեւ ուղիղ երկխոսությանը եւ ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում

Բարձրաստիճան դիվանագետը շեշետել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: «Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որեւէ սրում,- շեշտում է Դոնֆրիդը:- Երկու երկրների միջեւ ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում եւ կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, եւ երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա:

Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: «Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք»,- նշել է Քերեն Դոնֆրիդը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
IN MEMORIAM
հաջորդը
Պետք է մշակել արդյունավետ եւ ճկուն մուտքի պայմաններ. Դունյա Միյատովիչ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023
  • Իրանցի գեներալն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ...

    12:00 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 5

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա