• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանի հետընթացը եւ ԿԸՀ արժեքի պատմական նվազագույնը

aliq 21:55 | 31.01.2023
aliq 21:55 | 31.01.2023
Transparency International

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022-ի համաթիվը: Այն ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է մոլեգնել Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում, ընդ որում՝ տարածաշրջանի շատ երկրների համաթվերի արժեքները գրանցել են իրենց պատմական նվազագույնը։

Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ)  արժեքը 2022-ին հավասար է 46-ի՝ 3 միավորով պակաս նախորդ երկու տարիների արժեքից։ 2022-ին Հայաստանի ԿԸՀ չափման ստանդարտ սխալի չափը հավասար է 2.47-ի (2021-ին 3.76 էր): «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերլուծության մեջ նշված է, որ մի քանի տարի առաջընթաց գրանցելուց հետո 2022-ին Հայաստանի ԿԸՀ-ն երեք միավորով նվազել է, ինչն անհանգստացնող է։ Թեեւ այս նահանջը վիճակագրորեն նշանակալի չէ, այն արտացոլում է զսպումների եւ հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման եւ քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։

Հայաստանի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի ընդհանրությունը

Կազմակերպությունը նշել է, որ Վրաստանը (56 միավոր), Հայաստանը (46 միավոր) եւ Չեռնոգորիան (45 միավոր) առաջատարներն են եւ տարածաշրջանի միակ երկրները, որոնց համաթվերի արժեքները բարձր են համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։ Տարածաշրջանի հետնապահներն են Թուրքմենստանը (19 միավոր), Ադրբեջանը (23 միավոր) եւ Տաջիկստանը (24 միավոր)։ Ռուսաստանի ԿԸՀ-ն 28 միավոր է, Ուկրաինայինը՝ 33 միավոր, Ղազախստանինը՝ 36 միավոր: Սերբիայի (36 միավոր), Թուրքիայի (36 միավոր), Բոսնիա եւ Հերցեգովինայի (34 միավոր) եւ Ադրբեջանի (23 միավոր) ԿԸՀ արժեքները 2022-ին իրենց պատմական նվազագույններն են։ 2017-ի համեմատ իրենց ԿԸՀ արժեքները նշանակալիորեն բարելավել են Հայաստանը (46 միավոր), Մոլդովան (39 միավոր) եւ Ուզբեկստանը (31 միավոր)։

Մարդիկ կարող են պահանջել ավելի ապահով աշխարհ

ԿԸՀ 2022-ի դասակարգումն ընդգրկում է 180 պետություն եւ տարածք՝ ըստ հանրային ոլորտում 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով չափված կոռուպցիայի մակարդակների նրանց ընկալման։ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ԿԸՀ միջին արժեքը 2022-ին նվազել է մեկ միավորով եւ հավասարվել է 35-ի։

«Թրանսփարենսի ինթրնեշնլը» կառավարություններին կոչ է արել առաջնահերթ դարձնելու հակակոռուպցիոն պարտավորությունները, ուժեղացնելու հակակշիռները, պաշտպանելու տեղեկատվության իրավունքը եւ սահմանափակելու մասնավոր շահերի ազդեցությունը՝ աշխարհը կոռուպցիայից եւ դրանից առաջ եկող բռնությունից վերջնականապես ազատելու համար։ «Լավ լուրն այն է, որ առաջնորդները կարող են միաժամանակ պայքարել կոռուպցիայի դեմ եւ նպաստել խաղաղությանը։ Կառավարությունները պետք է ավելի բաց լինեն՝ ներառելու որոշումների կայացման մեջ հանրությանը՝ սկսած ակտիվիստներից եւ գործարարներից մինչեւ մարգինալացված խմբերը եւ երիտասարդներին։ Ժողովրդավարական հասարակություններում մարդիկ կարող են բարձրացնել իրենց ձայները՝ արմատախիլ անելու համար կոռուպցիան եւ պահանջելու ավելի ապահով աշխարհ բոլորիս համար»,- նշել է «Թրանսփարենսի Ինթրնեշնլի» գործադիր տնօրեն Դանիել Էրիկսոնը:

Հնարավորինս կուռ եւ համահունչ ներքին տրամաբանություն

Կոռուպցիայի ընկալման համաթիվը, 1995 թվականի իր առաջին հրապարակումից սկսած, դարձել է հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021-ի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները եւ տարածքները՝ պայմանավորված հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալմամբ եւ օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում՝ Համաշխարհային բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող եւ խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները եւ այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների եւ գործարարների ընկալումները։

ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավորապես վերանայվում է համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ եւ համահունչ ներքին տրամաբանություն։ Վերջին անգամ՝ 2017-ին, գործընթացը վերանայել է Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնը: 2012-ից սկսած՝ ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են այլ տարիների գնահատականների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում. Չավուշօղլու
հաջորդը
Վստահելի լրագրությունը՝ հաջողության գրավական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն