• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Վստահելի լրագրությունը՝ հաջողության գրավական

Մարի Չաքրյան 11:45 | 01.02.2023
Մարի Չաքրյան 11:45 | 01.02.2023

Մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի եւ առցանց տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ հունվարի 31-ին տեղի է ունեցել աշխատաժողով՝ քննարկելու համար լրագրության վստահության, հաշվետվողականության արժեւորման հարցերը: Աշխատաժողովը կազմակերպել էր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ FreedomHouse Հայաստան կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Զանգվածային լրատվամիջոցների ազատության հիմնական դերակատարներին ներկայացնում էր Media Initiatives-ը:

«Լրագրողներ առանց սահմանների» տարածաշրջանային պատասխանատուն ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու հայաստանյան լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների՝ իրենց հետ համագործակցելու եղանակները: Կազմակերպությունը կարեւորում է մամուլի ազատությունը համապատասխան հետազոտություններ անցկացնելու համար եւ հատուկ մոնիթորինգային գործիքներ ունի: Ունեն նաեւ խորհրդատվություն տրամադրող իրավաբաններ, որոնք ըստ անհրաժեշտության փաստաբանական ծառայություն են մատուցում մասնագիտական պարտականությունները կատարելիս տհաճ իրավիճակներում հայտնված լրագրողներին: Աջակցում են նաեւ սպառնալիքների տակ գտնվող լրագրողներին առավել ապահով երկրներ մուտքի արտոնագիր ձեռք բերելու եւ այլ առումներով:

Chloe Fiodiere«Լրագրողական վստահություն» միջազգային նախաձեռնության գլխավոր մենեջեր Քլոե Ֆիոդիերը ներկայացրեց լրատվամիջոցների վստահության չափման իրենց մշակած գործիքները: «Որոշեցինք միջոցներ գտնել՝ աջակցելու լրատվամիջոցներին գնահատելու եւ բարձրացնելու համար իրենց որակը, քանզի պատժի միջոցները միշտ չէ, որ արդյունավետ են»,- ասաց նա:

Առցանց ինքնագնահատման գործիքի միջոցով աշխարհի տարբեր ծագերում գործող լրատվամիջոցները կարող են ինքնագնահատում անցնել, ապա դիմել վստահության հավաստագիր ստանալու: Քլոեի համոզմամբ՝ այս գնահատականը կարեւոր է լսարանի համար, որպեսզի վստահի լրատվամիջոցին:

Լրատվամիջոցի վստահության մակարդակը բացահայտող գործիքակազմ

Հայաստանյան մեդիա դաշտի ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ անպատասխանատու լրատվամիջոցն ի վիճակի է կեղծ տեղեկություններ ներկայացնելու, եւ քանի որ ինքնագնահատման արդյունքը կարելի է հեշտությամբ ներբեռնել ու ներկայացնել լսարանին, նման լրատվամիջոցի համար մարդկանց մոլորեցնելն այնքան էլ դժվար չէ: Նախաձեռնության ներկայացուցիչը, չբացառելով տարաբնույթ իրավիճակները, վստահեցրեց, որ ներդրված է 150 հարցից բաղկացած այնպիսի հարցաշար եւ պատասխանների գնահատման գործիքակազմ, որոնք լավագույնս բացահայտում են խնդրո առարկա լրատվամիջոցի վստահության մակարդակը: Բացի դրանից՝ ինքնաստուգման արդյունքը վերջնական չէ. լրատվամիջոցները պետք է դիմեն հավաստագրման եւ ամիսներ տեւող ստուգումներից հետո միայն կարող են ստանալ որակի ցանկալի «կնիքը»:

Աշխատաժողովի մասնակիցները տեղում փորձնական գրանցվեցին հարթակում եւ քննարկեցին տեխնիկական բոլոր այն հարցերը, որոնք կարող են ի հայտ գալ ինչպես գրանցվելու, այնպես էլ հարցաշարը գրանցելու ժամանակ: Միջազգային գործընկերների հետ նրանք առանձին զրուցելու եւ իրենց մեդիային առնչվող առանձնահատկություններին վերաբերող հարցերը քննարկելու հնարավորություն ունեցան:

media discussionԼրատվամիջոցների լիցենզավորման այս գործընթացն աշխարհում նորույթ է: Ինքնագնահատման փուլն արդեն անցել է աշխարհի մեդիա արտադրանք ստեղծող 500 կազմակերպություն: Դրանցից 14-ն արդեն հավաստագիր են ստացել, 50-ը թափանցիկության հաշվետվության ներկայացման փուլում են:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի հետընթացը եւ ԿԸՀ արժեքի պատմական նվազագույնը
հաջորդը
Լոնդոնը մտադիր չէ փակել Թեհրանում իր դեսպանատունը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա