• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Սովետը չէր կարող չփլուզվել

Տիգրան Պասկեւիչյան 16:30 | 06.03.2023
Տիգրան Պասկեւիչյան 16:30 | 06.03.2023
USSR

Բավական է հպանցիկ անդրադառնաս Սովետին, անմիջապես հայտնվում են «փաստաբաններ» ու սկսում փառաբանել սովետահայ արժեքները՝ չհասկանալով, որ դրանք համատեքստից դուրս արժեքներ չեն։

Ասում են՝ բա մենք գիտությունների ակադեմիա, հանրագիտարան, արդյունաբերություն ու նման բաներ կունենայի՞նք, եթե չլիներ Սովետը։

Վերագրել այս դատողությունը պարզ կարոտախտին, սխալ կլինի, քանի որ հաճախ «կարոտախտվում են» մարդիկ, որոնք ծնվել են ԽՍՀՄ փլուզումից հետո կամ գիտակցական կյանքն ապրել անկախ Հայաստանում։ Սա ոչ թե կարոտախտ է, այլ սեփական ուժերի նկատմամբ գեներով փոխանցված անվստահություն։

Այսպիսիք նվազ ջանք իսկ չեն գործադրում մտածել-հասկանալու համար, որ եթե Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարները քաղաքական հարցերում այդքան անհեռատես ու կարճմիտ չլինեին ու կարողանային պահպանել պետությունը, գիտությունների ակադեմիայի փոխարեն գուցե համալսարաններ ու համալսարանական գիտություն ունենայինք, ծանր արդյունաբերության փոխարեն գուցե զարգացած ագրարային տնտեսություն ունենայինք, հանրագիտարան չունենայինք, բայց սովետահայ 80 տոկոսանոց աղբի փոխարեն գուցե հրատարակվեին արժեքավոր գրքեր, որոնց բացն այսօր՝ չկարդալու ժամանակներում, փորձում են լրացնել մեր հրատարակիչները։

Սա հասկանալու համար միայն խելքը քիչ է, պետք է արժանապատվություն ունենալ եւ թոթափած լինել թանձր այն անվստահությունը, որ մեզ ներշնչել են տասնամյակներ շարունակ։

Իսկ ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, որ հայկական գիտություն (բացառությամբ հումանիտար որոշ ոլորտների) գոյություն չի ունեցել։ Այդ գիտությունն անգամ դժվար է սովետահայ անվանել։ ԽՍՀՄ-ում եղել է մեկ՝ սովետական գիտություն, որը ներգրավել է տեղերի (հանրապետությունների) կարող ուժերին։

Մեր Համբարձումյանը, մեր Ալիխանյանը, մեր Գուրզադյանը եւ մյուսները (հարգանք իրենց տաղանդին ու մտքի սլացքին), ֆիզիկապես լինելով Հայաստանում, ծառայել են սովետական այդ գիտությանը, որն էլ իր հերթին ծառայել է կայսերական мощь-ի ամրացմանն ու զարգացմանը։

Հայկական արդյունաբերություն նույնպես գոյություն չի ունեցել։ Սովետական արդյունաբերության ցանցում եղել են աշխատատեղեր, որոնք հօդս ցնդեցին, երբ այդ մեծ «փակ շուկան» փլուզվեց։

Իսկ ինչու փլուզվեց՝ մտածելու բան է։

Եթե բացառում ես դավադրությունների այն տեսությունները, ըստ որոնց՝ Ռեյգանն ու Թետչերն իրիկունը քնում, առավոտյան արթնանում էին Սովետը փլուզված տեսնելու երազանքով, եթե հանում ես նավթի գների ուռճացված գործոնը, եթե անտեսում ես անգամ սպառազինությունների մրցավազքը, տակը մնում է մի բան՝ անարդյունավետ քաղաքական ու տնտեսական համակարգ։

Նման բոլոր համակարգերը վաղ թե ուշ փլուզվում են, բայց իրենց հետ չեն տանում պետությունը։ Նախորդ հոդվածս ՖԲ-ում մեկնաբանողներից մեկը Պորտուգալիայի բռնապետ Սալազարին էր հիշատակել։ Հիշատակել էր՝ ակնարկելով այլ բան, որին առանձին կարելի է անդրադառնալ։ Բայց Սալազարի ամենինչամերժ փակ համակարգին ծանոթանալը գուցե օգնի հասկանալու ԽՍՀՄ փլուզման «կատաստրոֆան»։

Նման համակարգերը փլուզվում են, երբ կայսերական հավակնություններն ու տնտեսական կարողությունները չեն համընկնում։

1990-ականների սկզբին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի թույլտվությամբ (գուցե՝ գիտությամբ) հայտնի այլախոհ, ժամանակին ԽՍՀՄ-ից արտաքսված Վլադիմիր Բուկովսկին սկսել էր ուսումնասիրել փակ արխիվներ։

documents archive USSRԵվ ի՞նչ էր դուրս եկել այդ պահոցներից։ Բազմամիլիոն ռուբլիների անիմաստ ծախսեր, որ Սովետն անում էր տարբեր աշխարհամասերում քաղաքական ազդեցություն ունենալու համար, անում էր սեփական ժողովրդին կերակրելու փոխարեն։

Ռուսաստանն էլ այսօր տուրք է տալիս կայսերական իր հավակնություններին՝ անտեսելով սեփական ժողովրդի կարիքները։ Եվ գուցե դրանից է, որ Ուկրաինան չի պարտվում, իսկ ինքը մի օր կանգնելու է Սովետի կոտրած տաշտակի առջեւ։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի բնակչության մոտ 95%-ը պատվաստված է կարմրուկի դեմ․ Ավանեսյան
հաջորդը
Միացյալ Նահանգների վերջնական նպատակը խաղաղության հասնելն է. Լուիս Բոնո

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 4

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Փտր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա