• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հարբած վարորդներից առգրավված մեքենաները Լատվիան հանձնում է Կիեւին

aliq 15:15 | 11.03.2023
aliq 15:15 | 11.03.2023
Ավտոմեքենաների արտահանում

Euronews-ը հայտնում է, որ Լատվիայի իշխանությունները հարբած վարորդներից առգրավված մեքենաների առաջին խմբաքանակն ուղարկել են Ուկրաինա, որտեղ մեքենաները կհանձնեն բանակային ստորաբաժանումներին եւ բժիշկներին։ Երկու ամսում 200 մեքենա են առգրավել այն վարորդներից, որոնց արյան մեջ ոստիկանները 0,15%-ից ավելի ալկոհոլի պարունակություն են հայտնաբերել ստուգումների ժամանակ։ Ավելի վաղ Բալթյան այս հանրապետության Սեյմը օրենք էր ընդունել Ուկրաինայի խաղաղ բնակչությանն աջակցելու մասին, որը թույլ է տալիս առգրավված մեքենաները տեղափոխել Կիեւ։

Լատվիայի պետական ​​եկամուտների ծառայությունը հաստատել է, որ առաջին ութ մեքենաները, որոնք նախկին սեփականատերերն այլեւս չեն վարի, քանի որ ձերբակալվել են ոչ սթափ վիճակում եւ հրաժարվել են հետազոտվելուց, փոխանցվել են Agentum ասոցիացիային։ Կազմակերպությունը զբաղվում է նվիրատվությունների հավաքմամբ եւ Ուկրաինա տրանսպորտային միջոցների առաքմամբ՝ ամենագնացներ, շտապօգնության մեքենաներ եւ այլն: 2022-ի փետրվարից մինչեւ մայիս խումբը հայտարարել է, որ իրենք ավելի քան 900 մեքենա են հանձնել Ուկրաինային, իսկ ներկա դրությամբ հանձնված մեքենաների թիվը հասնում է 1200-ի: Պետական մարմինների առգրավված մեքենաները սովորաբար վաճառվում, վերամշակվում կամ ապամոնտաժվում են պահեստամասերի համար: Սակայն Agentum-ի խմբի աշխատանքը տեսնելուց հետո Լատվիայի իշխանությունները մտածել են, որ այդ մեքենաները կարող են օգտակար լինել իրենց երկիրը ռուսական ներխուժումից պաշտպանող ուկրաինացիների համար:

Agendum խմբի ղեկավար Ռեյնիս Պոզնյակսը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ Ուկրաինային փոխանցված ավտոմեքենաները «ոչ միայն Լատվիան կմաքրեն ալկոհոլից, այլեւ կփրկեն նրա գաղափարական կարման»։ Մեկ այլ գրառման մեջ նա ցավով անդրադառում է Լատվիայում հարբած վարորդների վիճակագրությանը` նշելով, որ դրանք «պայթյունավտանգ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր» են Լատվիայի ճանապարհներին: «Ախր սրանք բոլոր առգրավվածների 5%-ն էլ չեն կազմում: Քանի՞սն են դեռ չբռնված: Հաճելի է օգնել Ուկրաինային, բայց Ճանապարհներին պոտենցիալ մարդասպանների թիվը, որն անցնում է 1500-ից, իսկապես սարսափելի է»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լեռնային Ղարաբաղի տարածքում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ չկան. ՀՀ ՊՆ
հաջորդը
Պատերազմ, որից պրծում չկա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն