• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանում 2022-ին հայտնաբերվել է 6730 անօրինական միգրանտ

aliq 15:18 | 15.03.2023
aliq 15:18 | 15.03.2023
Armenia police

2023-ի առաջին երկու ամիսներին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի եւ անվավեր փաստաթղթերով բնակվող 48 օտարերկրացի է հայտնաբերվել: 2022-ին այդ կարգավիճակով վարչական պատասխանատվության է ենթարկվել 6730 օտարերկրացի, որոնց մեծամասնությունը Հնդկաստանի քաղաքացիներ են: Հայտնաբերելուց հետո անօրինական միգրանտներին ուղղորդում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, որտեղ ստուգվում է օտարերկրացիների կարգավիճակը, ըստ օրենքի՝ նշանակվում են վարչական տուգանքներ։

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ Դավիթ Ավետյանը «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում 2022-ին երկու փուլով անցկացված «Նելեգալ» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ քայլերի ընթացքում հայտնաբերվել է Հայաստանում անօրինական հիմքերով բնակվող 268 օտարերկրյա քաղաքացի: Երեւանում եւ Կոտայքի մարզում գտնվող սննդի գյուղմթերքի արտադրամասերում, գիշերային ակումբներում հայտնաբերվել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտմամբ աշխատող 27 օտարերկրյա քաղաքացիներ։

ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշել է, որ նրանց հետ տարվում է բացատրական աշխատանք, ներկայացվում է, թե «անօրինական միգրանտի» կարգավիճակում իրենց ինչ է սպասում։ Մասնավորապես, նրանց պարտավորում է 30 օրվա ընթացքում լքել երկիրը: Ըստ Դավթյանի՝ այդ ընթացքում նրանց նկատմամբ սահմանվում է հսկողություն, իսկ մեկ ամիսը լրանալուն պես տվյալ օտարերկրացիների ելքը ստուգվում է սահմանահատումների էլեկտրոնային համակարգով: Եթե ելքն արձանագրված չի լինում, կազմվում է արտաքսման վարույթ: Նելլի Դավթյանը հավելել է, որ եթե նրանք ցանկանում են շարունակել բնակվել Հայաստանում, հնարավորություն ունեն իրենց կեցությունն օրինականացնելու, ձեւակերպելու կացության կարգավիճակ՝ ուսման, աշխատանքի, ընտանիքի վերամիավորման կամ Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվելու հիմքերով։

2022-ի տարեվերջի դրությամբ 12 հազար 877 օտարերկրացի Հայաստանում ունի մեկ տարով տրվող վավեր ժամանակավոր կացության կարգավիճակ, 3279-ը ունի 5 տարով տրվող մշտական կացության կարգավիճակ, եւ 2622-ն ունի 10 տարով տրվող հատուկ կացության կարգավիճակ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազնավուրի հուշարձանը կտեղադրվի Երեւանի Ֆրանսիայի հրապարակում
հաջորդը
Մի քանի ակնառու փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն