• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ ներկայությունը Սիրիայում չպետք է ժամանակավոր լինի. Ասադ

aliq 16:16 | 16.03.2023
aliq 16:16 | 16.03.2023
Syria

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Կրեմլում բանակցությունների ավարտից հետո հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ ռազմական ներկայությունը չպետք է ժամանակավոր լինի եւ սահմանափակվի միայն ահաբեկչության դեմ պայքարով։ Ըստ նրա՝ ահաբեկչության դեմ պայքարն ընթացիկ թեմա է եւ ժամանակավոր է։ Ասադի համոզմամբ՝ ռուսական ռազմական ներկայությունը ցանկացած երկրում չպետք է որեւէ ժամանակավոր բանի վրա հիմնված լինի։ «Սիրիայում ՌԴ ներկայությունը որպես Միջերկրական ծովում գտնվող երկիր առնչվում է աշխարհում ուժերի հավասարակշռություն պահպանելու հետ»,-ընդգծել է Ասադը։

Սիրիայի նախագահի համոզմամբ` գերտերությունները ներկայում չեն կարող իրենք իրենց պաշտպանել կամ նման դեր կատարել միջազգային ասպարեզում` սահմանափակելով միայն սեփական պետության տարածքներում ներկայությամբ, նրանք պետք է անեն դա նաեւ սահմաններից դուրս դաշնակիցների միջոցով կամ բազաների օգնությամբ։

Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի  հետ հանդիպման հարցին՝ Ասադը նշել է, որ պատրաստ է հանդիպելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, երբ  թուրքական զորքերը դուրս կբերվեն Արաբական Հանրապետությունից: Բաշար ալ-Ասադն ընդգծել է, որ Թուրքիան պետք է իր զորքերը դուրս բերի Սիրիայի տարածքից, դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը եւ վերադառնա այն իրավիճակին, որը եղել է մինչեւ պատերազմը։ Ասադը նաեւ մատնանշել է այն բացասական դերը, որ Թուրքիան խաղացել է Սիրիայի պատերազմում՝ աջակցելով ահաբեկչական կազմակերպություններին։ «Մեզ համար Թուրքիան զավթիչ պետություն է»,- եզրափակել է Սիրիայի նախագահը:

Թուրքիան 2018-ից ի վեր բազմիցս ռազմական գործողություններ է կատարել Սիրիայում, որոնց նպատակը, Անկարայի պնդմամբ, Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ոչնչացումն է, ինչպես նաեւ պայքարը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ն պայմանագրի շրջանակում կապված է պարտավորություններով․ ԱՄՆ Պետդեպ
հաջորդը
ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարները կբանակցեն Մոսկվայում․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն