• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

916 հազարն օգտվել է հայկական, 718 հազարը՝ ռուսական, 1,3 միլիոնը՝ այլ երկրների ավիաընկերություններից

aliq 15:03 | 17.03.2023
aliq 15:03 | 17.03.2023
Zvartnots airport

2022-ին Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում ուղեւորահոսքը եղել է 3 միլիոն 697 հազար 539 մարդ։ Հայաստանն օդային հաղորդակցության միջոցով կապված է աշխարհի 23 երկրի հետ, հայկական և արտասահմանյան ավիաընկերությունները թռիչքներ են կատարում դեպի 45 քաղաք։ Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝  նախորդ տարի 916 հազար 524 մարդ օգտվել է հայկական ավիաընկերություններից, 718 հազարը՝ ռուսական ավիաընկերություններից, իսկ 1,3 միլիոնը՝ այլ երկրների ավիաընկերություններից։ Դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ թռիչքներ են կատարում 44 ավիաընկերություններ, որոնցից 5-ը հայկական են։ Օդանավ շահագործողի վկայական ունեն 9-ը, որոնցից 5-ը կարող են կատարել կանոնավոր առեւտրային օդային փոխադրումներ։ Ընթացիկ տարում դրանց թիվը կարող է հասնել 11-ի։

Հայկական ավիափոխադրողների վերելքի ու վայրէջքի համառոտ տարեգրությունը

«Հայկական ավիաուղիներ» առաջին պետական ընկերությունը հիմնադրվել է 1991-ին  եւ գոյատեւել մինչեւ 2004 թվականը։ 1996-ին  հիմնադրվել է Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիան», որը 17 տարի անց իրեն սնանկ է հայտարարել։ 2003-ին  հիմնադրվել է հայկական «AirArmenia» ավիաընկերությունը, որը մինչեւ 2013-ը կատարել է միայն բեռնափոխադրումներ, 2013-2015 թվականներին՝ նաեւ ուղեւորափոխադրումներ։ 2015-ին «AirArmenia»-ն սնանկ է ճանաչվել։ 2007-ին հայկական շուկա է մտել «Տարոն-Ավիան», սակայն 2018-ի դեկտեմբերից դադարեցրել է թռիչքները։

Քաղաքացիական ավիացիայի զարգացման նոր փուլը սկսվել է 2015-ին։ 2016-ին ստեղծվել է «Armenia» ավիաընկերությունը, 2018-ին սկսել է թռիչքներ կատարել «Armenia Airways»-ը։ Նույն տարում հիմնադրվել է առաջին առեւտրային ուղղաթիռների «Armenian Helicopters»-ը օպերատորը։ 2019-ին գրանցվել է «Shirak Avia» ընկերությունը, 2021-ին հիմնադրվել է «FlyOne Armenia»-ն, իսկ 2022-ի դեկտեմբերից թռիչքներ է կատարում «Armenian Airlines»–ը։ Երեւանից կանոնավոր եւ չարտերային թռիչքներ են կատարվում դեպի Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Թուրքիա, Իսրայել, Իտալիա, Իրան, Լեհաստան, Լիբանան, Լիտվա, Կիպրոս, Հունաստան, Ղազախստան, Մոլդովա, Չեխիա, Վրաստան, Կատար եւ Ֆրանսիա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինական ընկերությունները զենք եւ զինվորական համազգեստ են վաճառել Ռուսաստանին․ Politico
հաջորդը
Հայաստանն ունի հավակնություն լինելու աշխարհի տեխնոլոգիական քարտեզի կենտրոններից մեկը. Հայկ Չոբանյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն