• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվայում Միրզոյանի եւ Լավրովի հանդիպման օրակարգը․ ՌԴ ԱԳՆ

aliq 20:39 | 19.03.2023
aliq 20:39 | 19.03.2023
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել  է  Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի՝ մարտի 20-ին Մոսկվայում անցկացվելիք հանդիպման օրակարգը: Մասնավորապես, քննարկվելու են հայ-ռուսական համագործակցության ներկայիս իրավիճակը եւ դրա զարգացման հետագա քայլերը: Կքննարկվեն ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։

Նշվում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների։ «Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման, Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության վերականգնման ու լիարժեք համագործակցության առանցքային պայման», — նշված է հաղորդագրության մեջ: Նախարարությունից նաեւ նշել են, որ Մոսկվան կողմնակից է հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակման։ Ռուսական ջանքերի կարեւորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։

ՌԴ ԱԳՆ-ում նաեւ ընդգծել են, որ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդել փոխհարաբերությունների հիմնարար սկզբունքները, երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության հիմքեր դնել: Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ չափազանց կարեւոր գործընթացին՝ ի շահ տարածաշրջանային կայունության։

Տեղի կունենա երկու երկրների ԱԳՆ-ների՝ առաջին անգամ պատրաստած «Ռուսաստանի Դաշնություն եւ Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի եւ համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի ուղղությամբ
հաջորդը
Օջախապետություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն