• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եռակողմ հայտարարությունները խնդիրների լուծման բանալին են. Լավրով

aliq 20:32 | 20.03.2023
aliq 20:32 | 20.03.2023
Sergey Lavrov, Foreign Minister of Russia

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ տարածաշրջանում իրադրության կարգավորման բանալին:

Հայաստանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել՝ կրակի դադարեցման ռեժիմի շարունակական խախտումներ, ՀՀ տարածքի բռնազավթում, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, հայ գերիների պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման խոչընդոտում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ բնակիչների վերադարձի խոչընդոտում: «Ավելին՝ ադրբեջանական կողմը շարունակական սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման ջանքերը»,- շեշտել է Միրզոյանը: Նա կարեւորել է դաշնակիցների եւ գործընկերների ակտիվ քայլերի ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր ստանձնած պարտավորությունները եւ դադարեցնի ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի իր մարտավարությունը:

Բոլորին է հայտնի՝ հնարավորություն կար ավելի շուտ հասնելու հրադադարի, քան ի վերջո տեղի ունեցավ. Լավրով

«Եթե խոսենք «ավարտվել է մի քանի տասնյակ տարի տեւած բռնազավթումը, եւ սկսվել է ագրեսիան» խոսույթներով, մենք ոչ մի խնդիր չենք լուծի։ Պետք է միշտ փնտրել կողմերի հաշտեցման ուղիներ, շահերի հավասարակշռություն։ Հենց այդպես վարվեց Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից, որպես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր, երբ 2020-ին դադարեցրեց ռազմական գործողությունները»,– շեշտել է ՌԴ արտգործնախարարը։ Լավրովն ընդգծել է, որ բոլորին է հայտնի, որ հնարավորություն կար ավելի շուտ հասնելու հրադադարի, քան ի վերջո տեղի ունեցավ։ Միաժամանակ նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի խստորեն եւ ամբողջ ծավալով` առանց որեւէ իմպրովիզացիայի, կատարվեն բոլոր եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների միջեւ: «Խոսքը նախ այն պայմանավորվածությունների մասին է, որոնք ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Լաչինի միջանցքի խնդիրը պետք է դիտարկել բացառապես այդ համատեքստում։ Եվ միայն առանց բացառության բոլոր դրույթների ամբողջական կատարումը, որոնք վերաբերում էին Լաչինի միջանցքին, կարող է լուծել ստեղծված իրավիճակը»,– նշեց Լավրովը եւ հավելել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահները հենց դրանով են զբաղված։

Հայաստանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց

Անդրադառնալով ՀԱՊԿ առաքելության թեմային՝ Միրզոյանը հայտնել է, որ Երեւանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց։ Նա նաեւ հիշեցրել է, որ համապատասխան որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ «Այստեղ մեզ համար առանցքային էր այն, որ մեր ընկալմամբ ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին չէին ընդունում։ Մեր տեսանկյունից դա փոքր–ինչ խնդրահարույց էր»,- նշել է Միրզոյանը։ Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության հարցին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ առաքելության գործառույթներն ու մանդատը հստակ ամրագրված են։

Լավրովը ողջունել է, որ Հայաստանը չի հրաժարվել այդ գաղափարից։ Նա շեշտել է, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան ամբողջությամբ պատրաստ է։ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ մնացել է՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն իրենց ստորագրությունները դնեն: Միրզոյանը շեշտել է, որ դա բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից։

ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լաչինի միջանցքի հարցը կբարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Եղիշե Կիրակոսյան
հաջորդը
Ջերմուկում մարտեր չեն ընթանում. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն