• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

Տաթեւիկ Ճուղուրյան 12:00 | 25.03.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 12:00 | 25.03.2023
Tumanyan day

Մարտի 23-ին՝ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի օրը, Դսեղի նրա տուն-թանգարանը սակավամարդ էր։ Պետական մակարդակով որեւէ միջոցառում չէր կազմակերպվել։ Ավելին՝ բանաստեղծի ծննդավայր չէր եկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որեւէ պաշտոնյա։

Մինչդեռ փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը Դսեղում ասել էր, որ մարտի 23-ին թե՛ Դսեղում և թե՛ Խոջիվանքում հիշատակի միջոցառումներ են անցկացվելու։

Tumanyan dayԲանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցը նշանավորվեց Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտների ելույթով միայն․ նրանք ներկայացրին Թումանյանի կյանքի վերջին օրերը։ Ապա Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը հոգեհանգստյան կարգ կատարեց։

Ներկա էին Լոռու մարզպետի խորհրդականը, մարզպետարանի կրթության եւ մշակույթի ոլորտի պատասխանատուներ, այլ ներկայացուցիչներ, մանկավարժներ, դսեղցիներ։

Պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանն ամոթալի է համարում անտարբերությունն ու բանաստեղծի հիշատակի օրը չնշանավորելու իրողությունը։

«Սա տուրք չէ մեծ բանաստեղծին, որովհետեւ մատների վրա հաշված մարդիկ կան այստեղ։ Սա պատահական օր չէ, այլ մահվան 100-րդ տարելից. թասիբի հարց է։ Բայց գլխավորն այն է, որ չգա մի պահ, երբ մենք Թումանյան կարդանք՝ չհասկանալով»,- ցավով նշում է երկարամյա մանկավարժն ու մեջբերում որոշ արտահայտություններ, բառեր (հարսի փարդի քամակից, կոխի եղանակ, ճոն եւ այլն), որոնց նշանակությունն այսօրվա սերունդը, նույնիսկ լոռեցիները չեն հասկանում։

Էդուարդ Շահվերդյանը Թումանյանի Դսեղի թանգարանին երեք գիրք նվիրեց, որոնցից երկուսը հրատարակվել են Մոսկվայում եւ Լենինգրադում՝ մեծ լոռեցու 100-ամյակի առթիվ, երրորդը՝ կրկին Մոսկվայում, 1988-ին։ Գրքերը նա գնել է հնագրավաճառներից։

«Երեք թումանյաններն արժեքավոր են նրանով, որ ոչ թե Հայաստանում ռուսերեն տպագրություն են, այլ նրանով, որ հենց Ռուսաստանում են տպագրվել։ Եվ դրանց տեղը թանգարանի ֆոնդում է»,- ասում է Շահվերդյանը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ եմ ես, հայ ես դու․․․
հաջորդը
Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն