• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն Տեր-Պետրոսյան

aliq 23:24 | 27.03.2023
aliq 23:24 | 27.03.2023
Ter-Petrosyan & Azatyan

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սփյուռքահայ հանրաճանաչ եւ հեղինակավոր մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան առիթով իր խորին ցավակցությունն է հայտնել Ազատյանի հարազատներին, սաներին, ընկերներին, բարեկամներին, ամբողջ հայ ժողովրդին։ «Նա մեկն էր մեր ժամանակի ազգային գործիչներից, ով իր ողջ կյանքը նվիրել էր սփյուռքահայության հոգեւոր, մշակութային, ազգային կրթության գործին։ Ամբողջ կյանքում կուսակցական գործիչ լինելով հանդերձ, նա՝ իր պես լայնախոհ անհատականությունների հանգույն, երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով»,- գրել է առաջին նախագահը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ վերջին անգամ Երվանդ Ազատյանին հանդիպել է անցյալ տարվա սեպտեմբերին իր այգու փայտաշեն զրուցարանում։ «Ավելի քան երեք ժամ տեւած զրույցը վերածվեց հուշերի երեկոյի։ Տեւականորեն գործակցած լինելով սփյուռքահայ մեծագույն անհատականություններ Վահան Թեքեյանի, Գերսամ Ահարոնյանի եւ Ալեք Մանուկյանի հետ, պարոն Ազատյանը բազմաթիվ հուշեր պատմեց նրանց մասին, ինչի համար ես խորապես երախտապարտ եմ նրան։ Ես չեմ անդրադառնում պարոն Ազատյանի բազմակողմանի գործունեության մնացյալ բնագավառներին, որոնք հայտնի են գրագետ հասարակության գրեթե բոլոր շերտերին»,- նշել է առաջին նախագահը։

«Ցավում եմ, որ նա մեզնից հեռացավ Արցախին եւ Հայաստանին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Ալիք Մեդիա»-ի խմբագրակազմը միանում է Երվանդ Ազատյանի մահվան առիթով ցավակցություններին։

Մեր պահանջներում մաքսիմալիստներ ենք․ ամեն ինչ կամ ոչինչ։ Եվ գրեթե անփոփոխ կերպով ստացել ենք ոչինչ․ Երվանդ Ազատյան

Երվանդ Ազատյանի անձին է անդրադարձել նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակիր Հարութ Ուլոյանը՝ նշելով, որ Ազատյանն այն եզակի անհատներից էր, որը 1997-ի նոյեմբերի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածի հրապարակումից հետո  հրապարակայնորեն աջակցություն էր հայտնել Հիմնադիր նախագահին։

Այնուհետեւ Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հատվածներ է հրապարակել Երվանդ Ազատյանի՝ 1997-ի նոյեմբերի 8-ին երեւանյան «Ազգ»-ում, ինչպես նաեւ դրանից առաջ Բոստոնում հրատարակվող «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» պարբերականի առաջնորդողում լույս տեսած  հոդվածից։ [․․․] «Անկախ նրանից, թե ապագայում ինչպիսի ձեւ կստանա ղարաբաղյան հակամարտությունը, դրան շրջապատող դեպքերը միշտ էլ աղերս են ունենալու Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հետ։ [․․․] «Տեր-Պետրոսյանի երկաթյա տրամաբանությունը մեզ ցավագին կերպով իրազեկ է դարձնում Ղարաբաղը շրջապատող իրական կացությունը։ Վեց դար շարունակ պետականությունից զրկված լինելն իր հետքն է թողել մեր ժողովրդի քաղաքական հասունության վրա։ Դարձել ենք մաքսիմալիստներ մեր պահանջներում եւ ակնկալություններում․ ամեն ինչ կամ ոչինչ։ Եվ գրեթե անփոփոխ կերպով ստացել ենք ոչինչ։ Նախագահի առաջարկածն այս պարագայում շոշափելի մի բան է Ղարաբաղի համար, ինչը որոշապես չի համապատասխանում մեր ազգային ակնկալություններին, սակայն միաժամանակ չի սրբում-տանում այդ ակնկալությունները»,- իր հոդվածում ընդգծել էր Երվանդ Ազատյանը։

1
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հռոմի ստատուտին միանալու Երեւանի որոշումը Մոսկվան «անընդունելի» է որակել
հաջորդը
ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը կայուն խաղաղությանը. ԱՄՆ նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն