• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Հոգին պետք է երիտասարդ պահել

Անուշ Առաքելյան 19:00 | 30.03.2023
Անուշ Առաքելյան 19:00 | 30.03.2023
Yerevan Exhibition

«Հրազդան» մարզադաշտի տարածքում ամեն շաբաթ եւ կիրակի օգտագործած հազար ու մի իրերի տոնավաճառ է կազմակերպվում։ Հենց այնտեղից էլ կինոօպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը ձեռք է բերում իր երկաթյա  քանդակների հումքը:

Դրանք ամենասովորական գործիքներ են՝ աքցաններ, սղոցներ, մանգաղներ, մետաղի մնացորդներ, մեխեր, պտուտակներ, որոնք օպերատորի ձեռքով վերածվում են թռչունների, կենդանիների:

Suren Ter-Grigoryan«Վաճառողները հարցնում են` ինչ ես ուզում, պատասխանում եմ՝ չգիտեմ, բայց երբ գործիքի մեջ կերպար եմ տեսնում, միանգամից ձեռք եմ բերում. գործիքն է հուշում, թե ինչ պետք է սարքեմ»,- ասում է Սուրեն Տեր- Գրիգորյանը։ Նա երկար տարիներ «Շողակաթ» հեռուստաընկերության գլխավոր օպերատորն է, նաեւ հոգեւոր եւ մշակութային ֆիլմերի, հաղորդումների ռեժիսոր: Այլ տիրույթում ստեղծագործելու ցանկությունը նրան ստիպել է սկզբում նկարել, ապա կոլաժներ անել, բայց դրանցից եւ ոչ մեկը չի բավարարել ներքին պահանջմունքը:  Երկաթագործությանն անցել է շատ պատահական: «Երկու գործիք իրար վրա դնելով՝ մի կերպար ստացա, մտածեցի ավելացնել դետալներ, եւ ահա կերպար ստացվեց»:

Շուրջ 20 քանդակ էր ներկայացրել Տեր-Գրիգորյանը մարտի 23-ին Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնում բացված «Ֆաբուլա» ցուցահանդեսում: Կինոգործիչների միության աջակցությամբ բացված ցուցահանդեսում իր գեղանկարներն էր ներկայացրել նաեւ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը:

Hrant MovsisyanԵրկու կինոգործիչներն էլ կինոյի եւ հեռուստատեսության ոլորտում բազմամյա փորձ ունեն: Կինոգործիչների միության անդամներն առաջին անգամ են հանրությանը ներկայանում որպես քանդակագործ եւ գեղանկարիչ: Ցուցահանդես ունենալու առաջարկը Հրանտ Մովսիսյանինն է եղել: Կինոռեժիսորն այսօր ղեկավարում է  «Հրանտֆիլմ» ընկերությունը: Փոքրուց է նկարում, բայց ծնողների ցանկությանը դեմ գնալով՝ բեմադրող ռեժիսորի մասնագիտությունն է ընտրել։ Ասում է՝ նկարելն օգնել է  ֆիլմարտադրության մեջ: Այսօր նկարչությունը համարում է առօրյա բացասական ինֆորմացիոն դաշտից փախչելու լավ միջոց: Ռեժիսորը նկարում է ոչ ավանդական տեխնիկայով. դիմել է ժամանակակից տեխնոլոգիաների հնարքներին:

60-ի շեմը հատած արվեստագետներն ամեն օր մի նոր բան են փնտրում, Սուրեն Տեր-Գրիգորյանն ասում է՝ «հոգին պետք է երիտասարդ պահել, դրա լավագույն ձեւն էլ արվեստն է՝ իր բոլոր դրսեւորումներով»:

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք
հաջորդը
Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն