• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9 միլիոն դոլար

aliq 15:59 | 30.03.2023
aliq 15:59 | 30.03.2023
Stepanakert

Ըստ «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույց»-ի՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետեւանքով ֆինանսատնտեսական կորուստները օրական առնվազն 753 միլիոն դրամ կամ 1,9 միլիոն դոլար են: Շրջափակման հետեւանքով 100 օրվա հաշվարկով Արցախին պատճառվել է շուրջ 165 միլիոն դոլարի չափով տնտեսական վնաս, երբ գնահատվում են սոցիալ-տնտեսական կորուստները, եւ շուրջ 190 միլիոնի չափով, երբ գնահատվում է նաեւ բարեկեցության կորուստը: Զեկույցը պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը։ Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է 4 մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր:

Ըստ զեկույցի՝ շրջափակման հետեւանքով Արցախի ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները  օրական նվազագույնը 651 միլիոն դրամ կամ 1,6 միլիոն դոլար են: «1,6 միլիոն դոլարը առանց բարեկեցության կորստի, զուտ միայն սոցիալ-տնտեսական կորուստների գնահատականն է մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 միլիոն դրամով, եւ առաջնային  սոցիալական ծախսերը՝ 36,3 միլիոն դրամով: Օրական կորուստը 1,65 միլիոն դոլար ենք ստանում, եթե հաշի առնված չէ բարեկեցության կորստի մասը: Եթե բարեկեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է 1,9 միլիոն դոլար յուրաքանչյուր օր՝ առանց գնահատելու պոտենցիալի կորուստը, բուֆերների համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մեծությունը»,- նշել է Արամյանը:

Արցախի տնտեսությունը մինչեւ 2020-ն աճել է, 2020-ից սկսած, կրելով պատերազմի աղետալի հետեւանքները, երկու տարի անընդմեջ անկում է ապրել, որի տեմպը եղել է տարեկան միջին հաշվով 17,6%: 2022-ից Արցախի տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հունվար-սեպտեմբերին գրանցվել է զգալի բարձր տնտեսական աճ՝ 18,2%: Սակայն այդ բարձր աճը խաթարվել է շրջափակման հետեւանքով: Օրինակ՝ դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 20,7%-ով՝ այն դեպքում, երբ հոկտեմբերին եւ նոյեմբերին ՏԱՑ-ի աճի տեմպերը շարունակել են նախորդ 9 ամիսների աճերի հետ համադրելի բարձր լինել՝ համապատասխանաբար 27,7% եւ 13,5%:

Արցախի կառավարության եւ նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով պատրաստված զեկույցը ներկայացվելու է  միջազգային կառույցներին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
հաջորդը
Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն