• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Դժվար է իմանալ, բայց պետք է

Վահրամ Աթանեսյան 13:00 | 08.04.2023
Վահրամ Աթանեսյան 13:00 | 08.04.2023
Karo Paylan

Պարզվում է՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսու Աքարը գիտությունների դոկտոր է, ընդ որում՝ ատենախոսություն է պաշտպանել 1915 թվականի «իրադարձությունների» թեմայով։ Ձեռքի տակ էլ ունեցել է ամերիկացի գեներալ Հարբորտի «Զեկույցը»։

Հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում մի հոդված էի գրել, որտեղ առաջարկում էի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության «քայլ առ քայլ» ճանաչման մոտեցում ունենալ։ Բերել էի Օսմանյան խորհրդարանի սպանված հայ պատգամավորների ճակատագիրը պարզելու օրինակը։ Թուրքիան ժխտո՞ւմ է, որ ցեղասպանություն է իրականացրել։ Այո’։ Իսկ մենք դիվանագիտական-խորհրդարանական շփումների միջոցով բարձրացնում ենք հարց․ Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապին ի՞նչ հանցանք է մեղսագրվել, որեւէ դատական ատյան վճիռ կայացրե՞լ է, որտե՞ղ է նա սպանվել, ի՞նչ հանգամանքներում։

Երբ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում պարզեց 1915-ին սպանված հայազգի պատգամավորների լուսանկարները եւ հարցրեց, թե ով է նրանց ճակատագրի համար պատասխանատու, ոչ ոք չհանդգնեց հերքել նրա խոսքերը։ Փաստն անողոք է։ Պատկերացրե’ք, որ խնդիրը բարձրացնում է Հայաստանի Ազգային ժողովը, բայց ոչ թե ԵԽԽՎ-ում, այլ Թուրքիայի խորհրդարանի հետ փակ քննարկմանը։

Անհնա՞ր է կազմակերպել հայ եւ թուրք խորհրդարանականների հանդիպում։ Իսկ հատուկ բանագնացների հանդիպում ինչպե՞ս է կազմակերպվում։ Հուլուսու Աքարն ասում է, որ Թուրքիայի «արխիվները բաց են», եւ հորդորում է, որ նույնը Հայաստանն անի։ Առաջարկն, իհարկե, «պատմաբանների հանձնաժողով ստեղծելու» թուրքական նախաձեռնության շրջանակում է, բայց ո՞վ է ասել, թե Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների ճակատագիրը պարզելու հարցով հայ-թուրքական «հանձնաժողովի ստեղծումը» կնշանակի «ուրանալ ցեղասպանությունը»։

Ավագ եւ միջին սերնդի մարդիկ կհիշեն, թե մեզանում ինչ սառնությամբ ընդունվեց Վարդգես Պետրոսյանի «Դատարկ աթոռներ ծննդյան տոնին» վեպը, որի «քաղաքական» գաղափարն այն էր, որ հայերը եւ թուրքերը մի օր պիտի դեմ առ դեմ նստեն եւ գտնեն հարաբերությունների «մոդուս»։

Թուրքիայի պաշտպանության նախարարը թուրք ուսանողներին բացատրում է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ունեին «չեզոք ազգի» համարում, բայց մեծ տերությունները դավագրգռեցին, հրահրեցին ազգայնական շարժում։ Գրեթե նույնն է ասում պատմաբան Թաներ Աքչամը։ Եթե միջին վիճակագրական հայ մարդուն ասես, որ գրականության մեջ արեւմտահայության ահուսարսափ պատկերված «չեթենները» Ռուսաստանից Թուրքիա բռնատեղահանված լեռնականներն էին, չի հավատա։ Բայց այդպես է եղել իրականում։ Եվ հենց նախկին ռուսահպատակներից են հիմնականում կազմավորվել «համիդիե» պատժիչ զորախմբերը։

Միջին վիճակագրական հայը հազիվ թե գիտի, որ Պոլսի Հայոց պատրիարքարանը 1860-ին «Ազգային սահմանադրություն» է կազմել, որը սուլթանի կողմից էական կրճատումներով 1863-ին հաստատվել է որպես «Հայ ազգի կանոնադրություն» եւ ուժի մեջ մտել։ Այդ «սահմանադրությունը» Պոլսի Հայոց պատրիարքին ճանաչում էր Թուրքիայում «հայ ազգի առաջնորդ», կառավարության հետ հարաբերություններում նրա ներկայացուցիչը։

Դա այն ժամանակ էր, երբ բալկանյան ժողովուրդները դեռ օսմանահպատակ էին։ Եվ անգամ հայ պատմագիտությունն է ընդունում, որ «Ազգային սահմանադրությունը» 1870-ականներին զգալի նշանակություն է ունեցել արեւմտահայության իրավունքների պաշտպանության, կրթամշակութային զարգացման հարցերում։ Ավելի քան մեկուկես դար առաջ ձեւավորված որոշ ավանդույթներ առ այսօր պահպանվում են․ Պոլսի Հայոց պատրիարքը պետական արարողակարգով տարեկան հանդիպում է ունենում Թուրքիայի նախագահի հետ։

Իհարկե, մխիթարություն չէ, երբ տեղեկություն ես կարդում, որ Պոլսում ինչ-որ շինություն վերադարձվել է հայ համայնքին։ Կորցրածի համեմատ դա ոչինչ է, բայց քաղաքականությունը զգացմունքների հետ անհաշտ է։ Չեմ հիշում՝ ով, բայց Առաջին հանրապետության «հայրերից» մեկը խոստովանել է, որ 1918-ի փետրվար-մարտին Թուրքիան դրել էր Բրեստի պայմանագրով իրեն «հասանելիք» սահմանների պահանջ։ Դա մինչեւ 1878 թվականը գոյություն ունեցած ռուս-թուրքական սահմանն էր՝ Ախուրյան գետով։ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը մերժեց։ Հետո, երբ թուրքերը գրավեցին ոչ միայն Կարսը, այլեւ Ալեքսանդրապոլը եւ շարժվեցին դեպի Երեւան, մենք խնդրեցինք, որ վերադառնան Բրեստի պայմանագրի սահմանին։ Թուրքերը պատասխանեցին․ «Չենք կարող, արյուն է հեղվել»։

Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ են։ Մերձավոր Արեւելքի եւ Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի համար դրանք շատ էական նշանակություն ունեն։ Ուրվագծվում է, կարծես, երկու հեռանկար․ Էրդողանի վերընտրության դեպքում Թուրքիան եւս մեկ քայլ կանի «Մեծ Եվրասիայի» ուղղությամբ, իսկ եթե հաղթի ընդդիմության միասնական թեկնածու Քիլիչդարօղլուն, ապա, ամենայն հավանականությամբ, Անկարան, որպես ՆԱՏՕ-ի «արեւելյան թեւի բակապահ շուն», կվերադառնա հավաքական Արեւմուտքի «գիրկը»։ Հայ-թուրքական երկխոսությունը «պաուզա» է պահում։ Թուրքիայի նախագահական ընտրությունների ելքին է սպասում նաեւ Իլհամ Ալիեւը։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դիմումատուների ավելի քան 90 %-ն ազգությամբ հայ են
հաջորդը
Ամերիկացիները հետաքրքրված են հայկական խոհանոցի ավանդույթներով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն