• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պատասխանատվության պարտքը

Վահրամ Աթանեսյան 13:00 | 15.04.2023
Վահրամ Աթանեսյան 13:00 | 15.04.2023
Artsakh

Ազգային ժողովի իշխող մեծամասնության պատգամավորը վարչապետին հարցնում է․․․ «մադրիդյան սկզբունքների» մասին, Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանում է, որ ընդունելով այդ առաջարկները՝ Հայաստանը «Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում»։

Իսկ Հայաստանը կարո՞ղ էր «չճանաչել», երբ 1993-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել եւ Լեռնային Ղարաբաղը սահմանել որպես «Ադրբեջանի ռեգիոն»։ Աշխարհի նույնիսկ հզոր տերությունները քաղաքականություն են վարում «նվազագույն կորստի» սկզբունքով։ Ոչ թե շահելիքն են «կարմիր գիծ» սահմանում, այլ չկորցնելիքը։

Այսօր շատերն են 2020-ը համեմատում 1920-ի, Շուշիի կորուստը՝ Կարսի անկման հետ։ Համեմատությունը, կարծում եմ, երեւութական է։ Հայաստանի առաջին հանրապետությունը Կարսը չէր ազատագրել, իսկ Մոսկվայում բոլշեւիկների հետ «բանակցող» Շանթը հետագայում խոստովանել է, որ պատվիրակության «ականջը Փարիզի վրա էր»։ Այնտեղ հաղթած պետությունները մասնատում էին Օսմանյան կայսրությունը, Հայաստանը նրանց «կրտսեր դաշնակցի» համարում ուներ։

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա էր «Լավրովյան պլանը» մերժողների «ականջը», իսկ Շուշին մենք նվեր չէինք ստացել։ Շուշին մեր չկորցնելիքն էր։ Չկորցնելիք էր նախկին ԼՂԻՄ-ի ողջ տարածքը, ԼՂ իրավա-քաղաքական սուբյեկտությունը։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն մեր այդ իրավունքն էր ճանաչել, ոչ թե «անպատճառ անկախությունը» կամ Հայաստանի հետ միավորումը։

Այն էլ՝ 1994-ի մայիսյան ստատուս-քվոյի սահմաններով, ինչպես շուրջ երկու տասնամյակ պնդում էր Ստեփանակերտը։ Բանավեճը, եթե կա պատասխանատվության պարտք, պետք է ծավալվի մի հարցադրման շուրջ․ «Կարո՞ղ ենք վերահաստատել նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում ԼՂ իրավա-քաղաքական սուբյեկտությունը»։

Սա, ինչ խոսք, Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի թեմա չէ, բայց այնտեղ նաեւ չպետք է անցյալում «ով ինչ եւ ինչպես է արել» քննարկում «բեմադրել»։ «Մադրիդյան սկզբունքների» վրա ծանր «տապանաքար» դրվել է Կազանի 2011 թվականի Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ տապալված հանդիպումով։

Իմաստ չունեն ո՛չ «մեղադրանքը», ո՛չ հակադարձումը։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հղում արեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ով վկայել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ին զգուշացրել է, որ կարգավորման չգնալու դեպքում «Ղարս-Ղարսի փոխարեն Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք ողբալու»։ Ոչ ոք Արթուր Թովմասյանին չի հերքել։

Բայց ի՞նչ են տալիս այդ կարգի հիշեցումները, հակառակ պնդումները, փոխադարձ մեղադրանքները։ Գործնականում՝ ոչինչ։ Եվ որքան էլ փորձես «կպչուն մտքերը» հեռու վանել, կայուն տպավորություն է, թե ամեն ինչ «փոխհամաձայնեցված է»։ Այլապես ինչո՞ւ է ինստիտուցիոնալ ընդդիմությունը խուսափում վարչապետին ճակատային հարցադրումներ անելուց։

Պայմանական ասած՝ Հայաստանի խորհրդարանում ինչո՞ւ չկա «Արշակ Սադոյան» եւ «Շավարշ Քոչարյան»։ Ճի՞շտ էին նրանք, թե՞ մանիպուլյացիա էին անում՝ այլ հարց է։ Այդ մարդիկ, ուրիշներին էլ կարելի է հիշել, կառավարությանը, նախագահ Տեր-Պետրոսյանին ոչ թե «պատի տակից», այլ Գերագույն խորհրդի ամբիոնից, դահլիճի խոսափողներից էին «գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնում»։

Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Չունենք քաղաքական միտք, մտածողություն։ Քաղաքականություն չունենք։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանը ոչ թե արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, այլ անվտանգության երաշխիքների փնտրտուքի մեջ է։ Ստացվում է՝ «կլինենք այնտեղ, որտեղ մեզ ավելի ապահով կզգա՞նք»։ Իսկ բացարձակ ապահովություն կա՞։ Երբեք չի եղել եւ չի լինելու։ Ռուսաստանի մասին խոսելիս «Նեզավիսիմայա գազետա»-ի հեղինակը հիշում է Չաադաեւին Պուշկինի նամակի բնորոշումը, որ ռուսները «խուսափում են ճշմարտությունից»։ Որքա՜ն նաեւ մեր մասին է։ Թաթուլ Հակոբյանը Նժդեհի մտորումներն է հրապարակել։ Վկայում է, որ փորձ է արվել հետաքննելու «Մշո դաշտի ժողովրդի կոտորածը» (1915 թ․), ՀՅԴ Բյուրոն արգելել է։

Նժդեհը շատ կոշտ գնահատականներ է տալիս Դրոյին, Ռուբեն Տեր-Մինասյանին։ Միջին վիճակագրական հայը ոչ միայն տեղյակ չէ մեր պատմության այդ շրջանի շատուշատ իրադարձությունների, այլեւ մեծամասնությամբ հակված չէ լսելու երկրորդ կարծիք, տեսակետ, մեկնաբանություն։ Այլ բան չէր մնում, քան կատակի տալ, գրեցի, որ մարդիկ Նժդեհին եւ Դրոյին մի կողմ են դնելու, հարձակվելու են լրագրողի վրա։ Ինչպես հարձակվում էին, երբ նա քառասունչորսօրյա պատերազմի օրերին չափազանց նրբամշակված լեզվով հասկացնում էր, որ չպետք է հավատալ պաշտոնական տեղեկատվությանը, ռազմաճակատում իրավիճակն աղետալի է։

Ասում եմ բաց՝ մի՛ հավատացեք, երբ ասում են՝ «Արցախի չի լինելու Ադրբեջանի կազմում» դիրքորոշումը «կարմիր գիծ է»։ Մի՛ հավատացեք, որ ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելով» կարողացել ենք կամ կարող ենք հասնել միջազգային կոնսոլիդացիայի եւ դրան հետեւող աջակցության։ Այսօր «կարմիր գիծ» է Հայաստանի անկախության, ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքի ամբողջականության եւ ԼՂ–ում հայ քաղաքակրթական ինքնության պահպանումը։ Մնացածը «հրաշապատում հեքիաթ» է։

Եվ այս ճշմարտությունը չխոստովանելու դեպքում է, որ դարձյալ կորուստներ ենք ունենալու։ Այս ճշմարտությունը հրապարակելու դաժան փորձությունն անցնելուն ո՞վ է պատրաստ՝ նա էլ իշխանություն պիտի լինի։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քաղաքական միտքը, խոսույթը վերացել է հատկապես այս խորհրդարանում. Արման Գալոյան
հաջորդը
Գերմանիայում վերջին 3 գործող ատոմակայանները կփակվեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն