• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ԽմբագրականՀայաստանՄենք

Ցեղասպանության վտանգն ուղեկցում է մեզ

Տիգրան Պասկեւիչյան 14:00 | 24.04.2023
Տիգրան Պասկեւիչյան 14:00 | 24.04.2023
Tsitsernakaberd

1990 թվականի օգոստոսի 23-ից մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը «ցեղասպանության վտանգ» արտահայտությունը՝ որպես սպառնալիք, երբեք չի շրջանառվել մեր քաղաքական խոսույթում։ Հիշո՞ւմ եք, որ նախագահներ Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նույնինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (առաջին շրջանում) երբեւէ օգտագործած լինեն սույն արտահայտությունը։

Չի եղել։

Այսինքն՝ եղել է մի անգամ, երբ 1996 թվականին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում մնալու անկարելիությունը, ակնարկեց «ցեղասպանության վտանգ»-ն ու վետո դրեց ընդունվելիք փաստաթղթի վրա։

Պետության անունից դրեց։

1990-ի օգոստոսից պետական շինարարություն նախաձեռնած քաղաքական ուժը՝ Հայոց համազգային շարժումը, պետությունը դիտարկում էր որպես ցեղասպանության վտանգը չեզոքացնող ու բացառող մեխանիզմ։ Այդպես էլ եղավ, եւ ինչպես Վազգեն Սարգսյանն էր մի ելույթում ասում՝ «թուրքը մեզ չկերավ»։

Ցեղասպանության վտանգը որպես սպառնալիք առաջացավ եւ ազգային մեր եթերում սկսեց հնչել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո։ Պատճառը ոչ միայն եւ ոչ այնքան Ադրբեջանի բիրտ հարձակումն էր, ոչ միայն եւ ոչ այնքան նրա անգամներ գերազանցող զինվածությունն ու դաշնակիցները, այլեւ եւ որքան ջանքը, որը 2018-ին իշխանության եկած թիմը հետեւողականորեն ներդրել էր պետության հիմքը քանդելու համար։

Բայղուշությունը, որը տարածում են իշխանավորները, նրանց շրջապատող լուսանցքային ուժերն ու ծակ փիլիսոփա-պատմաբան-իդեոլոգները, թե իբր մենք պետություն չենք ունեցել, բանակ չենք ունեցել, թե իբր մենք անկյալ ու անպետք ենք եղել, քանդում ու մասնատում է ցեղասպանության վտանգի դեմ ստեղծված մեխանիզմը։

Սրա կարեւորությունը 1990-ականների՛ն չէր գիտակցվել։ Դա հասկացել եւ մեծ զոհողությամբ կյանքի էին կոչել մարդիկ, որոնք1960-ականների սկզբից դուրս էին եկել պայքարի՝ նախ իբրեւ պահանջ ունենալով ցեղասպանության ճանաչումը եւ արդար փոփհատուցումը։ Հետո նրանք դեռ հեռավոր 1960-ականներին հասկացան, որ առանց անկախ պետության Հայաստանն ամենաշատը ցեղասպանության մի հուշարձան էր նվեր ստանալու։ Փառք ու պատիվ այդ նվերը տվող ղեկավարներին, քանզի դա էր մեզանում պահում-պահպանում մեր նախնիների հետ պատահած ողբերգության հուշը, բայց տասը այդպիսի հուշարձան էլ ունենայինք, բիրտ կայսրության մեջ ինչ ասես կարող էր պատահել՝ է’լ Սումգայիթ, է՛լ Կիրովաբադ, է՛լ «Կոլցո» օպերացիա…

Հասկացան ու պահանջեցին անկախ պետություն, իսկ հիմա մենք դրոշ վառելով, ջահեր «պարացնելով» գնում ենք հետ՝ դեպի վաղ 1960-ականներ, երբ ունեինք նպատակներ, բայց չունեինք իմունիտետ։

Գնա՛նք, գնա՜նք, ցեղասպանության վտանգը՝ կենդանի ներկայությամբ, ուղեկցում է մեզ։

Տիգրան Պասկեւիչյան

Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փարիզը Բաքվից պահանջում է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
հաջորդը
Հիշելու եւ պահանջելու ուղերձը պետք է ուղղենք ինքներս մեզ․ Լեւոն Արոնյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն