• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Թշվառություն առանց պերճանքի

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 28.04.2023
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 28.04.2023
image

Երեւի կարիք չկա նորից ընթերցողներին հիշեցնելու ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում եկեղեցու եւ պետության հարաբերությունների մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ավելի շատ ուղղված էին ոչ թե հոգեւորականությանը, այլ Հայաստանի հանրությանը։ Իսկ իմաստն այլ բան չէր, քան «Իմ իշխանությունն Աստծուց է, չփորձեք ընդվզել իմ, այսինքն՝ Աստծո դեմ» մտայնությունը դիլետանտական մեկնությամբ ներկայացնելը։

Բնական է, որ այդ ելույթի դեմ կամ Աստվածաշնչից մեջբերված խոսքերի իրական մեկնությամբ պետք է խոսեին եւ վարչապետի դիլետանտությունը ցուցանեին գիտակները, այդ թվում՝ հոգեւորականները։

Բայց երբ հոգեւորականները (մասնավորապես, Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը) խոսեցին ու քննադատեցին վարչապետին իր այդ դիլետանտական մեկնության համար, Ազգային ժողովի ՔՊ-ական մի պատգամավորուհի իրեն իրավունք վերապահեց դասեր տալու (ընդ որում՝ առանձնապես վարժ չկարողանալով կարդալ գրածը) հոգեւորականներին եւ հատկապես Միքայել սրբազանին։

Նախ, արձանագրենք, որ նիստը վարողը չընդհատեց նրան քննարկվող հարցին չվերաբերող ելույթի համար։ Մի պահ պատկերացրեք, որ ՔՊ-ականի փոխարեն որեւէ ընդդիմադիր պատգամավոր շեղվեր օրակարգից։ Նախագահողը կհրամայեր անջատել խոսափողը, իսկ պատգամավորին ամբիոնից հեռացնելու համար էլ անվտանգության աշխատակիցների կկանչեր։

Բայց դա էլ մի կողմ դնենք։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած բնագավառից կարող է ինչ-որ բան ասել, բայց այդ ոլորտի գիտակներն իրավունք չունեն նշելու, որ վարչապետի ասածը դիլետանտի դատողություն է։ Անմիջապես կհայտնվեն ՔՊ-ական հավատաքննիչները, որոնցից յուրաքանչյուրն իրեն հատուկ ոճով՝ կմկմալով, մզմզալով, աքացի տալով, գոռգոռալով կամ ծվծվալով կպահանջի, որ այդ ոլորտի մարդը լռի եւ չխառնվի քաղաքականությանը։ Որովհետեւ, ըստ ոտնահարողների ու ճչացողների տրամաբանության, Փաշինյանի հետ չհամաձայնելն արդեն իսկ քաղաքականություն է։

Այսինքն՝ ստեղծվել է հավատաքննիչների մի խմբակ, որը պահանջում է չքննարկել Փաշինյանի ասածները, որովհետեւ իրենց համար նա արդեն Աստված է կամ Աստծո փոխանորդը երկրի վրա, իսկ Աստծո գործերն անքննելի են։

Նրանց համար ո՞վ է Հայաստանի ամենահանճարեղ տնտեսագետը, իհարկե՝ Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն արձակագիրը, իհարկե՝ Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է Հայաստանի լավագույն գրականագետը, էլ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, կրոնագետը, լեզվաբանը, ստրատեգը, ռազմագետը, մեկնիչը եւ այսպես շարունակ։ Ըստ նրանց («վոժդից» են սովորել)՝ Նիկոլ Փաշինյանից առաջ այս աշխարհում ոչինչ չի եղել՝ ո՛չ գրականություն, ո՛չ թատրոն, ո՛չ տնտեսություն, ո՛չ բանակ, ոչ արտաքին քաղաքականություն։ Անգամ լավ հացթուխներ, վարսավիրներ, դերձակներ, էլ չենք ասում՝ ելակ աճեցնողներ չեն եղել։

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն է լույսը բաժանել խավարից, արարել երկիրն ու երկինքը։ Եվ կասկածել ՆՐԱ արարչագործությանը՝ արդեն իսկ մեծ մեղք է, կասկածողն էլ արժանի է խարույկի։

Իրենք՝ հավատաքննիչները, իրենց համար ինդուլգենցիա ունեն։ Իրենք կարող են թքել մարդու վրա, տշել վաճառողի կարտոֆիլը, խուլիգանություն անել ԱԺ հանձնաժողովում կամ նիստերի ժամանակ, աքացի տալ, հարձակվել մարդկանց վրա, հայհոյել, իրենց հետ ոչինչ չի լինի. շեն կենան Նիկոլ Փաշինյանին հավատարիմ իրավապահներն ու ոչ պակաս հավատարիմ ՄԻՊ-ը։

Ի՞նչ ասենք. մարդկանց ուսապարկ են դարձրել ու ականջներից բռնած տարել խորհրդարան, բարձր աշխատավարձ ու պարգեւավճարներ են տալիս, արտասահմանյան գործուղումների են տանում, նրանք էլ պիտի արդարացնեն «առաջնորդի բարձր վստահությունը» եւ ընդդիմախոսների պորտը տեղը դնելով՝ ապացուցեն, որ իզուր չեն ստանում այդ աշխատավարձը, պարգեւատրումներն ու մնացած արտոնությունները։

Իրենց թվում է՝ «մոր փորն են ընկել»՝ վայելում են։

Իրականում թշվառության մեջ են։ Այն էլ՝ առանց պերճանքի։ Իրենք էլ հիշում են, որ մինչ ուսապարկ դառնալը ոչինչ էին եւ ուսապարկի կարգավիճակից զրկվելուց հետո նորից ոչինչ են դառնալու։ Դրա համար էլ իրենց թշվառությունը կոծկում են կմկմալով, ճչալով ու աքացի տալով՝ երկարացնելու համար իրենց ուսապարկային գոյությունը։

Իսկ երկի՞րը, անվտանգությո՞ւնը։

Դե, «սահմանները պիտի ռուսները հսկեն կամ եվրոպացիք»։ «Ալիեւին թող Պուտինը զսպի կամ Մակրոնն ու Բայդենը»։ «Իսկ մենք, նստած ծառի տակ, կնկարենք մեր նապաստակը»՝ հանուն Նիկոլ Փաշինյանի, որին էլ երկրի ներսում հարյուրավոր ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցներն են պատվար ու ապավեն։

Այնքան պատվար, որ կարող են մարդ գցել մեքենայի տակ, բայց չպատժվել։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ եւ Ադրբեջանի դեսպանները Մոսկվայում քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը
հաջորդը
Ֆրանսիան ձգտում է Բաքվին մղել բանակցելու Ստեփանակերտի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն