• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վրաստանից արտագաղթը գերազանցել է ներգաղթին

aliq 18:06 | 01.05.2023
aliq 18:06 | 01.05.2023
Geostat

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով 2022-ին Վրաստանի բնակչության թիվն աճել է 47,8 հազարով (1,3 տոկոս) եւ  հասել է 3 միլիոն 736 հազար 400-ի։ «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան» (GRASS) եւ «Փաստ-մետր»-ը (FactCheck.ge) նշում են, որ Վրաստանում բնակչության աճը պայմանավորված է օտարերկրյա քաղաքացիների ժամանումով, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։ «Բնակչության փոփոխությունը որոշվում է երկու հիմնական գործոնով՝ բնական աճ (ծնունդների եւ մահերի տարբերություն) եւ միգրացիոն հավասարակշռություն (ներգաղթողների եւ արտագաղթողների տարբերությունը): 2022-ին երկրում բնական աճի տեմպերը եղել են բացասական (-6 799), իսկ միգրացիոն մնացորդը՝ դրական, ինչը հանգեցրել է բնակչության աճի»,- նշված է վերլուծության մեջ:

2022-ի տվյալներով՝ երկիր մուտք գործողների թիվը 54,5 հազարով գերազանցում է երկրից դուրս եկածների թիվը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո կտրուկ աճել են Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից Վրաստան ներգաղթի տեմպերը, ինչը բացատրում է միգրացիոն հաշվեկշռի դրականությունը։ 2022-ին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 62,3 հազար, Ուկրաինայի 20,7 հազար եւ Բելառուսի 13,3 հազար քաղաքացի։ Վրաստանի քաղաքացիների միգրացիոն հաշվեկշիռը բացասական է։ 2022-ին Վրաստանից 46,4 հազարով ավելի շատ քաղաքացի է լքել երկիրը, քան վերադարձել է, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում: 2013-2022 թվականներին Վրաստանից ընդհանուր առմամբ 213,8 ​​հազարով ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան վերադարձել է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմը կդադարեցվի ոչ թե ռազմի դաշտում, այլ բանակցությունների սեղանին․ Հռոմի պապ
հաջորդը
Էրդողանը հավաստիացնում է, որ սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն