• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայ փախստականները միավորվել են հանուն իրենց իրավունքների

Հասմիկ Բալեյան 14:00 | 02.05.2023
Հասմիկ Բալեյան 14:00 | 02.05.2023
Conference on Armenian refugees

Ապրիլի 29-ին մարզահամերգային համալիրում կայացավ «Ադրբեջանական ագրեսիայի հին եւ նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» խորագրով համաժողովը։

1988-2020 թվականներին Ադրբեջանից, Արցախից եւ Նախիջեւանից փախստական հայերի շահերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված Կազմկոմիտեի ջանքերով հրավիրված համաժողովին ներկա էին փախստականներ Ադրբեջանի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Շամախի, Շաքի, Վարդաշեն, Մինգեչաուր, Խանլար, Շամխոր քաղաքներից, Իսմայիլիի, Ղուբայի, Շամախու, Կուտկաշենի, Շաքիի, Զաքաթալայի, Եվլախի, Շամխորի, Դաշքեսանի, Խանլարի, Միր Բաշիրի, Բարդայի, Շահումյանի, Ղազախի, Թովուզի եւ այլ շրջաններից, Նախիջեւանի հայաբնակ գյուղերից եւ Նախիջեւան քաղաքից, Արցախի Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Բերձորի շրջաններից:

Համաժողովին ներկա էին պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանում միջազգային կազմակերպությունների գրասենյակներից եւ տասնյակ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններից:

Համաժողովի բանախոսներն անդրադարձան 1918-1920 թվականների ջարդերին, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Նախիջեւանի հայաթափմանը, խորհրդային տարիներին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հանդեպ էթնոֆոբ քաղաքականությանը։

Պատմական գիտությունների թեկնածու, 1990-1991 թվականներին ՀԽՍՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների կոմիտեի նախագահ, 1993-2004 թվականներին Քաշաթաղի շրջանի ղեկավար Ալեքսան Հակոբյանը նշեց՝ ԼՂԻՄ-ի ինքնորոշման հայտարարությունից հետո եղան Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, հայ բնակչության բռնի դեպորտացիան (բռնարտաքսումը)։ Ադրբեջանի իշխանությունը խրախուսում էր ցեղասպանական գործողությունները, որոնց հետեւանքով Ադրբեջանի տարածքում ապրող հայ բնակչությունն արտաքսվեց:

Hranush KharatyanԱզգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեց ռասիզմի եւ հայատյացության քաղաքականության մասին եւ նշեց, որ Հայաստանում ապրող հայ, հույն եւ ասորի փախստականներից ոչ մեկը չի ցանկանա վերադառնալ ռասիստական ու բռնապետական երկիր՝ Ադրբեջան: «Սումգայիթում երեք օրում մոդելավորվեցին բոլոր գործողությունները, որոնք հետո կրկնվեցին Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում․․․ Սումգայիթում ապրող մարդկանց տները ոհմակով էին գնում․․․ Բռնաբարություններ էին տեղի ունենում, նույնիսկ տարեց կանանց մարմինները մերկացնում, պտտեցնում էին, ծխախոտով այրում․․․ Եվ այդ հանցագործները պատիժ չկրեցին։ Ադրբեջանում նույնիսկ կեղծ դատական գործընթացներ չեղան»։

Նա նշեց՝ բանակցություններն Ադրբեջանի հետ սկսվել են 1994 թվականին, եւ երբեւէ բանակցությունների ժամանակ ռեալ չի քննարկվել փախստականների խնդիրները, եւ ըստ այդմ՝ պատժին առնչվող հարցերը։ «Մենք թերացանք այն հարցում, որ միջազգային դատարան չուղարկեցինք այդ հանցագործությունների մասին գործերը։ Այս պահին չկա դատական որոշում դրանց վերաբերյալ։ Այս հանցագործությունների անպատժելիության պատճառով այսօր նույն գործողությունները շարունակվում են։ Այսօր Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»․ դա եւս այս անպատժելիության հետեւանքն է։ Այսօր Արցախը շրջափակված է․ մարդիկ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ են․ սա եւս անպատժելիությունից է։ Մենք Ադրբեջանի գործած հանցագործների ապացույցները պետք է ներկայացնենք դատարան»։

Սերգեյ Խաչատրյանը Բաքվից է տեղահանվել 1989 թվականին։ Ասում է՝ այդ օրերին այնպիսի սարսափելի տեսարաններ է տեսել, որ չի էլ ուզում հիշել կամ նկարագրել։

«Ես ու իմ ընտանիքը դեռ լավ պրծանք, մեզ վնաս չտվեցին, բայց ես տեսել եմ, թե մեր հարեւանների հետ ինչպես վարվեցին․․․ շատ վատ բաներ եմ տեսել, որ հիմա չեմ կարող ասել։ Այն, ինչ կինոներում են ցույց տալիս, դա ոչինչ է իրականության համեմատ։ Ընտանիքիս հետ Բաքվից եկա Տավուշի մարզի Պտղավան գյուղ, որտեղ բնակվող ադրբեջանցիներից մեկի հետ պայմանավորվեցի, փաստաթղթեր ստորագրեցինք ու մեր տները փոխանակեցինք․ ես Պտղավանում գտնվող նրա տան տերը դարձա, նա էլ Բաքվում գտնվող իմ տունը վերցրեց»,- պատմում է Սերգեյ Խաչատրյանը։

Sergey KhachatryanՆա երկար տարիներ ադրբեջանցիների հետ է ապրել, նրանց հոգեբանությունը գիտի․ վստահ է՝ քանի դեռ Ադրբեջանին չեն ճնշել, Ադրբեջանը կանգ չի առնելու։

«Ես 70-ն անց մարդ եմ, ինչ ցավ ասես, տեսել եմ։ Հիմա եկել եմ այս համագումարին մասնակցելու, հարցեր բարձրացնելու ոչ թե իմ անձի կամ իմ ընտանիքի, այլ իմ հայրենակիցների համար։ Չեմ կարող մտածել, որ Արցախում ապրող իմ հայրենակիցներն էլ հիմա էլի՛ կարող են տեսնել այն սարսափները, որոնք տեսել ենք մենք»,- ասում է Սերգեյ Խաչատրյանը։

Վաչագան Սարգսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմի օրերին տեղահանվել է Հադրութից, իսկ պատերազմից հետո նաեւ ինքն է Հայաստան տեղափոխվել։ Հիմա հինգ անդամից բաղկացած ընտանիքը վարձով ապրում է Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրում։

Vachagan Sargsyan«86-ամյա մայրս կենսաթոշակ է ստանում, ես ու կինս էլ մշտական աշխատանք չունենք։ Մեր երկու զավակներն էլ ուսանող են․ մի կերպ յոլա ենք գնում։ Մենք Հադրութում երկու տուն ունեինք, իսկ հիմա անելանելի վիճակում ենք։ 90-ականներին էլ եմ կռվել, քառօրյա պատերազմին էլ, 44-օրյա պատերազմին էլ․ մի քանի անգամ կոնտուզիա եմ ստացել։ Պայքարեցինք, պայքարեցինք, վերջն էլ այսպես եղավ, այս օրին հասանք»,- ասում է Վաչագան Սարգսյանը։

Համաժողովի բանախոսները ներկայացրին հայտարարության փաստաթուղթ, որում հիմնավորվում է Ադրբեջանի, Նախիջեւանի եւ Արցախի տարածքից տեղահանված հայերի քաղաքական, քաղաքացիական եւ գույքային շահերը պաշտպանելու իրավական գործընթացներ սկսելու անհրաժեշտությունը:

Այդ խնդիրները լուծելու համար համաժողովի բանախոսները կոչ արեցին միավորելու ՀՀ Կառավարության, Արցախի իշխանությունների, աշխարհասփյուռ հայ փախստականների հասարակական կառույցների ջանքերը, ռեսուրսները եւ հայ փախստականների իրավունքների համար պայքարի ընդհանուր հարթակ ձեւավորել։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանի եւ Բայրամովի բանակցությունները Միացյալ Նահանգներում մի քանի օր կտեւեն
հաջորդը
Երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն