• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միրզոյանի եւ Բայրամովի բանակցությունները Միացյալ Նահանգներում մի քանի օր կտեւեն

aliq 13:15 | 02.05.2023
aliq 13:15 | 02.05.2023
Blinken, Mirzoyan, Bayramov

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 1-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցությունները «Հարաբերությունների կարգավորման շուրջ համաձայնագիր» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախ հյուրընկալել է արտգործնախարարներ Միրզոյանին եւ Բայրամովին՝ առանձին կարճ հանդիպումների, ապա եռակողմ քննարկումների ձեւաչափով: Ավելի ուշ ԱՄՆ Առլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում, տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։

Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն եւ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծել են ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը եւ տեղեկացրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները տեղի կունենան ընթացիկ շաբաթվա մի քանի օրվա ընթացքում: Ըստ Բոնոյի՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, երբ իրենք հանդիպում են հաջորդաբար: Նա շեշտել է, որ քննարկումներն ընթանում են շատ կառուցողակական մթնոլորտում։ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը, կարեւորելով  բանակցությունների շարունակական բնույթը, միաժամանակ հույս է հայտնել, որ խնդրի կարգավորմանը հասնելու համար  կողմերն անմիջական եւ անկեղծ քննարկումներ կծավալեն:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում քննարկվող հարցերի թվում են երկու երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին՝ ամերիկյան կողմը վերահաստատել է առեւտրային եւ մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարեւորությունը՝ շարունակելով  ներգրավված մնալ այդ քննարկումներում, եւ ակնկալում, որ տեղաշարժը միջանցքով շուտով կվերականգնվի:

Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների նկատմամբ Մոսկվայի բացասական արձագանքի առնչությամբ: Բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ ամենակարեւորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում թե Մոսկվայում։ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տեւական, հավասարակշռված եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Բոնոն նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է՝ կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, ի վիճակի լինեն կողք կողքի ապրելու, ամրապնդելու տնտեսական կապերը եւ, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը ձգտում է խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ ԱՄՆ պետքարտուղարություն
հաջորդը
Հայ փախստականները միավորվել են հանուն իրենց իրավունքների
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 4

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Ապր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա